Ուսումնական աշուն.Բնագիտություն

1. Ձգողականությունը (ձգողությունը) նյութի համապարփակ հատկություն է և արտահայտվում է նրանով, որ բոլոր զանգվածները ձգում են միմյանց: Ձգողության ուժն է, որ մեզ բոլորիս պահում է Երկրի վրա: Երկրի ձգողության ուժը մեզ կշիռ է տալիս, և դրա շնորհիվ մենք զգում ենք մեր ծանրությունը: Մեր կշիռը կախված է մեր գտնվելու վայրից և փոփոխական է, որովհետև որքան մենք հեռու ենք Երկրի կենտրոնից, այնքան փոքր է Երկրի ձգողության ուժը: Հյուսիսային բևեռում մարդու կշիռն ավելի մեծ կլինի, քան հասարակածում, որովհետև Երկրագնդի շառավիղը հասարակածում ավելի մեծ է, իսկ հասարակածում բարձրանալով բարձր լեռան վրա` նա ավելի փոքր կշիռ կունենա: Մինչդեռ մարդու զանգվածը, որը նրա մարմնում պարունակվող նյութի քանակն է, բոլոր դեպքերում մնում է հաստատուն:
Չափերով Երկրից տարբերվող մոլորակների վրա ձգողության ուժը տարբեր է, ուստի մեր կշիռն էլ այլ կլինի:
2.բույսերը և ծառերը շատ մեծ դեր են կատարում մեզ համար ` նրանք տալիս են մեզ թթվածին :Ծառերի օգնությամբ մենքստանում ենք փայտ ,փայտիօգնությամբ էլ մենքստանում ենք կրակ:
3.Օրգանիզմ, կենդանի մարմին, որն ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութից։ Օրգանիզմները հանդիսանում են կենսաբանության ուսումնասիրման գլխավոր առարկան։ Դիտարկման հարմարության համար բաշխվում են ըստ տարբեր խմբերի և չափանիշների, ինչն էլ հենց հանիդիսանում է դրանց դասակարգման կենսաբանական համակարգը։
4.Մեր օրգանիզմը, մեր տները, ավտոմեքենաներն ու ֆաբրիկաները կախված են դրսից եկող էներգիայից: Երկրի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ գրեթե ողջ էներգիայի աղբյուրը Արեգակն է: Եթե էներգիան սպառվի, ապա բնության մեջ ոչինչ չի կարող ապրել, շարժվել կամ փոփոխվել:

Leave a comment