Posted in Կենսաբանություն, Uncategorized

Կենսաբանություն․․․

Բջջի բաժանումը։Միթոզ

Միտոզը բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ: Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:
Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ: Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:
Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման: Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ: Տելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ:

doctors-am-mitoz

Posted in Քիմիա դասարանական աշխատանք, Uncategorized

Գործնական  աշխատանք 4.

Օքսիդների  ստացումը  և հատկությունները.

Հիմնային օքսիդի ստացումը  և  հատկությունները`

Mg—>MgO—>Mg(OH)2—> MgCl2—›  Մետաղ—›հիմնային օքսիդ—›հիմք—›աղ

Cu —›CuO —›CuCI2—›CuSO4—›Cu(OH)2—›CuO—›Cu գրեք  բոլոր ռեակցիաների հավասարումները, նշելով  ռեակցիաների տեսակները, դասակարգեք բոլոր  նյութերը և անվանեք

Առանձնացրեք   վերօքս   ռեակցիաները և հավասարեցրեք էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով

Գրեք իոնափոխանակման ռեակցիաների հավասարումների լրիվ և կրճատ ձևերը:

 

Posted in Հայոց պատմություն, Uncategorized

Պատմություն․․․

Նոյեմբերի 11-15

Թեմա 11  Սփյուռքը հետպատերազմյան շրջանում:/էջ95-104/

  • 1946-1948թթ «Մեծ ներգաղթը»:

1946-1948թթ. Խորհրդային Միությունը կազմակերպեց և իրականացրեց արտասահմանում ապրող շուրջ 90 000 սփյուռքահայերի տեղափոխությունը Խորհրդային Հայաստան։ Այս երևույթը ստացավ «Մեծ Հայրենադարձություն» անվանումը։Հայերի հայրենադարձությունը թույլ տալու մասին ԽՍՀՄ ԺողԿոմԽորհի որոշումը(հայերեն թարգմանությունը՝ ստորև)։Ի նշանավորումն Հայաստանում սովետակն իշխանության հաստատման 25 ամյակի, ՍՍՀ Միության Ժողովրդական Կոմիսարների խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է։

Հայրենադարձությունը, ի պատասխան ՀԽՍՀ ղեկավարության դիմումների, թույլատրվեց ԽՍՀՄ կառավարության (Ժողկոմխորհի) նախագահ Ստալինի 1945-թվականի նոյեմբերի 21-ի որոշումով, որում ասվում էր. «Ուշադրության առնելով արտասահմանում ապրող հայերի դիմումները նրանց հայրենիք՝ Սովետական Հայաստան վերադառնալու թույլտվության մասին և ՀԽՍՀ ղեկավար մարմինների միջնորդությունը, թույլատրել ՀԽՍՀ Ժողկոմխորհին կազմակերպել արտասահմանյան երկրներում ապրող հայերի վերադարձը, որոնք այդ մասին ցանկություն են հայտնել»: Համաձայն այդ փաստաթղթի, ներգաղթի կազմակերպման հիմնական պատճառը հենց իսկ արտասահմանի հայերի ցանկությունն էր վերադառնալ հայրենիք՝ Խորհրդային Հայաստան:

  • Գրավոր ներկայացրեք ըստ ձեզ ինչ նշանակություն  ունեցավ ներգաղթը հայերի համար և ի՞նչ ազդեցություն կրեց սովետական հասարակությունը:
Posted in Հայոց լ․ նոյեմբեր, Uncategorized

Հայոց լեզու 13.11.2019

Մակբայ։ Բայի հատկանիշ։
Ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մենմենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

Ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըսօրե, օրեցօր, օր օրի և այլն։

Տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

Չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Նաև այլ խոսքի մասի արժեք ունեցող մակբայներ՝

  • Գոյական՝ վաղը, այսօր, շուրջբոլորը
  • Ածական՝ արագ, դանդաղ, եռապատիկ, շատ, երկուստեք
  • Ածական, գոյական՝ հետիոտն, ուղիղ
  • Կապ՝ առաջ, դեմ, հետ, հետո։

Առաջադրանք

Տրված տեքստից գտիր մակբայները, որոշիր տեսակները.

Գետակի վրա
Թեքվել ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —
…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ-ժամանակի
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ-ձևի:
Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

1916, Ռոզոն
Ավ.Իսահակյան

Լրացրու բաց թողած տառերը, գտիր

  1. մակբայները, որոշիր տեսակները

Նախօրոք

Զօրուգիշեր

Անակնկալ

  1. ածականները, որոշիր տեսակները

Արիասիրտ

  1. բայերը, որոշիր հատկանիշները։

 

Արիասիրտ հալիձորցիները դույզն-ինչ չէին կասկածում, որ անմատչելի և կորնթարդ ու բրգաձև լեռների միջև ծվարարծ իրենց արծվաբույնը անառիկ է ու անընկճելի։ Նրանք նախօրոք հայթայթել էին այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր. խոտի ու մացառի խրցեր, եռացրած ջրով կաթսաներ. ահռելի որձաքարեր։ Զորուգիշեր չէին դադարում օրհասական գոտեմարտին ըստ արժանվույն նախապատրաստվելու ձեռնարկումները։ Հօդս ցնդեցին անօրեն ու ամբարտավան թշնամու՝ մեր խրոխտ ամրոցը ճրագալույսին անակնկալ հարձակումով գրավելու բոլոր ճիչերը։ Թշնամին անցավ հյութիչ պաշարման արյունաքամ անելով Հալիձորը անառիկ արծվաբույնը։
Առյուծասիրտ Մխիթարը՝ այծենակաճը ուսին, սևեռուն ու ակնդետ հայացքով հետևում էր անցուդարձին։ Մտասույզ ու ինքնամփոփ նստած՝ նա ծրագրում էր որոգայթներ լարել՝ հակառակորդին հանկարծակիի բերելու նպատակով։ Նա կծկտուր ինչ-որ բան մռլտաց, ապա ընդոստ շարժումով ոտքի կանգնեց,  կարգադրեց ճեպընթաց սուրհանդակ ուղարկել Տաթև՝ Բայանդուր իշխանի մոտ։ Նոր էր Բայանդուր իշխանը իր կտրիչներով դուրս եկել Տաթևից, երբ  երևաց գուժկանն ու լուր բերեց, որ թուրքերը շարժվում են Արարատի կողմից։ Իշխանը որոշեց կտրել ասկյարների ճանապարհը՝ կասեցնելով նրանց առաջընթացը։

Posted in Ռուսերեն, Uncategorized

Д/З 13.11.2019

Урок 1

Домашнее задание:   

  1. задание «Путаница».

В устойчивом выражении одно слово употреблено неверно, его следует заменить: Крокодил в мешке. Как с совы вода. Утиная песня. Тигриная доля. Конское упрямство. Стреляный петух. Подложить барана. Барсучья услуга.

  1. Утиная песня (лебединая песня).
  2. Крокодил в мешке (кот в мешке).
  3. Как с совы вода (как с гуся вода).
  4. Подложить барана (подложить свинью).
  5. Стреляный петух (стреляный воробей).
  6. Тигриная доля (львиная доля).
  7. Барсучья услуга (медвежья услуга).
  8. Конское упрямство (ослиное упрямство).

 

  1. Задание «Кто больше?»

 

написать как можно больше фразеологизмов, в которых есть названное слово:

нос

  • Клевать носом
    Крутить носом
  • Нос воротить

 рука

  • Быть под рукой – быть доступным, быть в непосредственной близости.
    Греть руки – пользоваться положением.
    Держать в руках – не давать воли, держать в строгом повиновении.
    Как рукой сняло – быстро исчезло, прошло.

голова

  • Без головы – о глупом человеке, не обдумав, безрассудно делать что-либо.
  • Ветер в голове – ненадежный человек.
    Вылетело из головы – забыл.
  • Вбить в голову – внушить кому-либо, что – либо.
  • Висеть над головой – нуждаться в неотложном выполнении.

глаз

  • Видно невооруженным глазом – сразу заметно
  • Как бельмо на глазу – мешает
  • Бросается в глаза – очень заметный
  • С глазу на глаз – наедине

палец

Posted in Քիմիա դասարանական աշխատանք, Uncategorized

Քիմիա դասարանական աշխատանք․․․․

Բովանդակությունը՝ Օքսիդներ դասակարգումը, ստացումը, հատկությունները

Առաջադրանքներ. հետևյալ օքսիդները՝ K2O, SO2, N2O3, CaO, P2O5, Al2O3, SO3, N2O5, ZnO,  CO, N2O, CO2, SiO2, MgO,  Na2O,  Fe2O3

  • դասակարգել` հիմնային, թթվային, երկդիմի, անտարբեր  օքսիդների:
  • որոշել տարրերի օքսիդացման աստիճանները
  • գրել բոլոր օքսիդներին համապատասխանող կամ հիմքերի  կամ  թթուների բանաձևերը
  • գրել  օքսիդների հնարավոր փոխազդեցության ռեակցիաների  հավասարումները ջրի, թթուների, հիմքերի հետ:

Դասագրքից սովորեք ՙՙԱնօրգանական նյութերն  և դրանց  դասակարգումը  և օքսիդները                                               (11-ից 16 էջերը) և  կատարեք 12  և  18  էջերի առաջադրանքները

Հարցեր և վարժություններ

3. Ո՞ր նյութերն են համարվում էլեկտրոլիտներ: Առաջարկե’ք էլեկտրոլիտների նվազագույնը երեք օրինակ:

Էլեկտրոլիտներն այն նյութերն են, որոնց ջրային լուծույթները էլեկտրական հոսանք են հաղորդում (II կարգի հաղորդիչներ), օրինակ` թթուները, հիմքերը և աղերը:

4. Ո՞ր նյութերն են համարվում ոչ էլեկտրոլիտներ: Առաջարկե’ք ոչ էլեկտրոլիտների նվազագույնը երեք օրինակ:

Ոչ էլեկտրոլիտներն այն նյութերն են, որոնց ջրային լուծույթներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում, օրինակ` օրգանական միացությունների մեծ մասը, ինչպես նաև` մի շարք անօրգանական նյութեր՝ թթվածինը (O2), ազոտը (N2), ազոտի (I) օքսիդը (N2O) և այլն:

5. Ջրում լուծել են հետևյալ գազերը` ֆտորաջրածին (HF), թթվածին (O2), ազոտ (N2), ծծմբի (IV) օքսիդ (SO2): Թվարկված գազերից որի՞ լուծույթներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում:

HF

6. Պինդ վիճակում գտնվող հետևյալ նյութերից երկու սյունակով դո՛ւրս գրեք համապատասխանաբար էլեկտրական հոսանքի հաղորդիչներն ու ոչ հաղորդիչները՝ պղինձ, փայտ, ալյումին, կալցիումի ֆտորիդ, բամբակ, երկաթ, մարմար, արծաթ, կալիումի բրոմիդ, նատրիումի հիդրօքսիդ:

  • կալցիումի ֆտորիդ-ոչ հաղորդիչ
  • կալիումի բրոմիդ-հաղորդիչ
  • նատրիումի հիդրոքսիդ-հաղորդիչ
  • երկաթ-որ հաղորդիչ
Posted in Հայոց լ․ նոյեմբեր, հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու 11.11.2019

Առաջադրանքներ

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Գտիր դիմավոր բայերը, որոշիր դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը, սեռը, կազմությունը։

Ապստամբեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Հարձակվեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Մերժեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Արհամարհեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Երևաց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Գնաց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Բացականչեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Սարսռաց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Շանթահարեցին – սահմանական եղանակ, երրորդ դեմք, հոգնակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Եղավ – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Ընկավ – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Անցավ – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Եկել եմ – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ

Ծնել եմ – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ

Սնել եմ – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ։

  1. Գտիր անդեմ բայերը, որոշիր խոնարհումը, դերբայական ձևը, սեռը, կազմությունը։

Ստիպելով – անորոշ, գործիական, ե խոնարհման, չեզոք

Փախչել – անորոշ, ուղղական, ե խոնարհման, չեզոք

Գրկախառնվելու – անորոշ, սեռական, ե խոնարհման, կրավորական

Փոխվելով – անորոշ, ուղղական, ե խոնարհման, կրավորական

Հանձնվելով – անորոշ, գործիական, ե խոնարհման, կրավորական

  1. Գտիր դերանունները, որոշիր տեսակները։

Նա – անձնական, երրորդ դեմք, ուղղական, եզակի

Քեզ – անձնական, երկրորդ դեմք, սեռական, եզակի

Երբ – հարաբերական

  1. Գտիր ածականները, որոշիր տեսակները։
  2. Տեքստից  գտիր 3-ական բարդ, ածանցավոր և պարզ բառեր։
  3. Գտիր հնչյունափոխված բառերը (6 բառ) և վերականգնիր անհնչյունափոխ ձևը։

Տեքստ

Կորիոլանն ապստամբեց. նա հարձակվեց Հռոմի վրա՝ հռոմեացիներին ստիպելով փախչել։
Նա արհամարհեց ու մերժեց ծերակույտին։ Երբ երևաց մայրը, Կորիոլանն ընդառաջ գնաց՝ գրկախառնվելու, բայց հուզախռով մայրը բացականչեց դողդոջուն ձայնով, ընդհատ բառերով.
— Հեռո՛ւ մնա ինձանից։ Դեռ պիտի տեսնեմ՝ արդյոք որդո՞ւս մոտ եմ եկել, թե թշնամուս։ Մի՞թե ծնել ու սնել եմ, որ քեզ ապստամբ տեսնեմ։
Մոր խոսքերը որդու սիրտը շանթահարեցին։ Սարսռաց որդին, և զայրույթն անցավ՝        մակընթացությունից փոխվելով տեղատվության։ Մոր գիրկն ընկավ աննկուն ու անընկճելի զորավարը։
Եվ կտրիճ զավակը, հակառակորդի ձեռքը հանձնվելով, սրախողխող եղավ։