Դպրոցի սնունդը կարևո՞ր է

Դպրոցում սովորելը երեխաներից պահանջում է անընդհատ մտավոր գործունեություն: Երեխային անհրաժեշտ է սննդարար և բազմազան դիետա, որը բարենպաստ ազդեցություն ունի ուղեղի գործունեության վրա, բարելավում է հիշողությունը և ամրացնում իմունային համակարգը:Մեր դպրոցում ամեն բան լավ է, բայց կարծում եմ պետք է փոխենք էլ ավելի լավին։Մեր դպրոցի աշակերտները հաճախ օգտվում են դպրոցին մոտ գտնվող մարկետներից, անգամ ես ։Կարծում եմ այս դեպքում դպրոցը պետք է այնպես անի, որ երեխաները լինեն դպրոցում և ապահովված լինեն առողջ և համեղ սնունդով։Երեխաները պետք է ունենան հատուկ ժամեր, որպեսզի կարողանան լավ սնվել։Առաջի և հինգերորդ ժամերը կարծում եմ լավ է։Երեխաների մեծամասնությունը առաջի ժամից ունենում է սով, իսկ դա խնդիր է ուղեղը լավ աշխատելու և դասերին կենտրոնանալու համար։Աշակերտների ծնողները հաճախ բողոքում են, որ երեխան դուրս է գալիս դպրոցից և այն կարող է հանգեցնել վատ միջադեպի։Դպրոցականի սնունդը պետք է պարունակի մարմնի համար անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու հանքանյութերը և հավասարակշռված լինի սպիտակուցներով, ճարպերով և ածխաջրերով: Միևնույն ժամանակ, ամենօրյա չափաբաժինը պետք է ձևակերպվի, որպեսզի չ նպաստի ավելորդ քաշի տեսքին:Ուտելիքի մեջ պարտադի՛ր և ցանկալի է լինի , վիտամիններով հարուստ մրգեր և բանջարեղեններ․․․օրինակ ՝ գազար, սմբուկ, վարունգ, լոլիկ, խնձոր, բանան, ելակ և այլ բաներ։Ամեն օր երեխան պետք է ստանա 75-90 գ սպիտակուց, մինչդեռ 40-55 գ-ը պետք է լինի կենդանական սպիտակուց: Սպիտակուցի օպտիմալ աղբյուրը կաթնամթերքն ու ձուկն են, երկրորդ տեղում մսի սպիտակուց, երրորդում բուսական սպիտակուցներ։Դպրոցականի հետ լավագույն է տալ միրգ, մի կտոր խաշած միս, պանիր, գազար, լոլիկ, վարունգ, կաղամբ, ճակնդեղ, հաց, մածուն, կաթնաշոռ, ձու: Խմիչքներից կոմպոտներ կամ ջուր։

վիտամին: Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:Բուսական մթերքում A վիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:

B1 վիտամին : Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:

 B2 վիտամին : Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից: 

B3 կամ PP վիտամին ։ Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:

B12 վիտամին : Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը:B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:


 B15 վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ: 

C վիտամին : Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը երեխաների համար՝ 30–70 մգ օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է:

C վիտամինի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը: Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: 

C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում: 

D վիտամին : Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը: D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):

 D վիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:

E վիտամին : Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:

K վիտամին : Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:

Սա այն վիտամիններն են, որոնք պարտադի՛ր են լինել սննդի մեջ։Կարծում եմ երեխաների սննվելը կարևոր է։

Leave a comment