Posted in Uncategorized

Պատմություն.Ճապոնիա

Ճապոնիա (ճապ.՝ 日本 Nippon or Nihon պաշտոնապես Nippon-kokuor Nihon-koku) կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արևելյան Ասիատարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչև Արևելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական և ճապոնական գաղափարագրերի (հանձի ՝ ճապ.՝ kanji), հիերոգլիֆ) Ճապոնիա անունը նշանակում է «արևի ծագում» կամ «ծագող արևի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներին են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն և Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։ Պետությունը կազմված է 47 պրեֆեկտուրաներից,8 շրջաններից։ Հոկայդոն հյուսիսային պրեֆեկտուրան է, իսկ Օկինավան՝ հարավային։ Բնակչության թվաքանակով աշխարհում տասներրորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5%-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։

Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսած վերին պալեոլիթից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որնոք վերագրվում են առաջին դարին։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի և Արևմտյան Եվրոպայի հետ։

Սկսած 12-րդ դարից՝ Ճապոնիան ղեկավարվել է զինվորական – ավատատեր սյոգուններիկողմից, ովքեր ենթարկվում էին կայսրին։

17-րդ դարի սկզբից սկսած՝ Ճապոնիան թևակոխել է երկրատև մեկուսացավածության շրջան, որն ավարտվել է 1853 թ․-ին, երբ ԱՄՆ-ն ստիպեց Ճապոնիային «բացել» սահմաններն Արևմուտքի համար։ Մոտավորապես երկու տասնամյակ տևողությամբ ապստամբությունների և խռովությունների արդյունքում 1868 թ․-ին արքունիքնը կարողացավ վերականգնել Ճապոնիայի կայսեր քաղաքական դիրքը՝ Չոշյու, Սացումա և այլ տոհմերի աջակցությամբ։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին չին-ճապոնական առաջին պատերազմում, ռուս-ճապոնական պատերազմում և առաջին համաշխարհային պատերազմում Ճապոնիան ձգտում էր ընդլայնել կայսրության սահմանները։ 1937 թ․-ին սկսվեց չին-ճապոնական երկրորդ պատերազմը։ Ռազմական գործողությունները շարունակվեցին նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որոնք ավարտվեց 1941 թ․-ին, երբ ատոմային ռումբերով ռմբակոծվեցին ճապոնական Հիրոսիմա, Նագասակի քաղաքները։ Ճապոնիայն ենթարկվեց կապիտուլյացիայի։

Դաշնակից ուժերի կողմից Ճապոնիայի օկուպացման ընթացքում 1947 թ․-ի մայիսի 3-ին կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք պահպանվել են․ Ճապոնիան շարունակում է մնալ միատար սահմանադրական միապետություն, որն ունի կայսր և ընտրովի օրենսդիր մարմին (Ճապոնիայի Խորհրդարան)։

Ճապոնիան, լինելով զարգացած պետություններից մեկը, անդամակցում է ՄԱԿ-ին,Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը,«Մեծ յոթնյակին»,«Մեծ քսանյակին»։

Պետությունը աշխարհում երրորդն է ՀՆԱ-ի անվանական ցուցանիշով և չորրորդը՝ ըստ գնողունակության համարժեքության։ Այն նաև աշխարհի չորրորդ խոշորագույն ներկրողն է և արտահանողը։ Ճապոնիան աչքի է ընկնում որակյալ աշխատանքային ռեսուրսներով, բնակչության բարձր կրթական ցենզով, որն աշխարհում առաջատարներից մեկն է՝ ըստ բնակչության ընդհանուր թվաքանակում բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիների բարձր մասնաբաժնի ։ Չնայած Ճապոնիան պաշտոնապես հրաժարվել էր պատերազմ հայտարարելու իր իրավունքից, այն աշխարհում ութերորդն է ռազմական բյուջի մեծությամբ, որն օգտագործում է ինքնապաշտպանության և խաղաղության պահպանման նպատակով։

Ճապոնիան զարգացած պետություն է, որն ունի մարդկային զարգացման համաթվի բարձր ցուցանիշ։ Նա առաջինն է բնակչության կյանքի միջին տևողության ցուցանիշով և երրորդը՝ մանկական մահացության ցածր ցուցանիշով։ Ներկայումս աշխարհին Ճապոնիան ներկայանում է որպես ժամանակակից տեխնոլոգիաների և գիտական նվաճումների առաջատարներից մեկը։

Ճապոնական դրոշի վրայի կարմիր արևային սկավառակը և պետական զինանշանի կլոր ոսկեծաղիկը՝ քրիզանթեմը, նույնպես խորհրդանշում են ծագող արևը։ Այսպիսով՝ Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է։ Մյուսներից զգալիորեն տարբերվում է աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և այլ գծերով։ 1970 թվականից սկսած Ճապոնիայի տնտեսությունն զբաղեցրել է աշխարհում 2-րդ տեղը, զիջելով Միացյալ Նահանգներին։ Այդ դիրքը հետագայում նա զիջեց Չինաստանին։ Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը։2005 – 2007 թվականներին Ճապոնիան ՄԱԿանվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ էր։

Անվան ստուգաբանություն

Ճապոներեն Ճապոնիա բառը «日本» բառը արտասանվում է Նիհոն կամ Եվրոպա Նիպպոն, որը նշանակում է «արևածագ»։ «Նիհի» (日) գաղափարագիրը նշանակում է «արև» կամ «օր», իսկ «հոն» (本) նշանակում է «ծագում» կամ «հիմք» [4]։ Արդյուքնում ստացվում է «արևի ծագում», իսկ Ճապոնիան Արևմուտքում հայտնի է որպես «ծագող արևի երկիր» [5]։

Հանի Գուանուդի կայսեր ոսկյա կնիքը՝ նվիրված Ճապոնիայի Նա կայսերը, Տոկիոյի ազգային թանգարան

Նիհոն անունն առաջին անգամ հանդիպում ենք չինական Թանգ դինաստիայի պատմական աղբյուրներում («Թանգի հին գիրք»)։ Յոթերորդ դարի վերջին Ճապոնիայի պատվիրակությունը հայտարարել է, որ իրենց երկրի անունն է Նիհոն։ Այս անունը հանդիպել է 607 թ․-ին ուղարկված նամակում և գրանցվել է Սյու դինաստիայի պաշտոնական պատմության մեջ։ Շոտոկու արքայազնը՝ Ճապոնիայի կառավարիչը, ուղարկել է ուղերձ Չինաստանին մի նամակով, որտեղ ինքն իրեն կոչել «այն երկրի կայսրը, որտեղ ծագում է արևը» (日出處天子)։ Նամակում նշված է․ «Այժմ ես՝ այն երկրի կայսրը, որտեղ ծագում է արևը, ուղարկում եմ սույն նամակն այն երկրի կայսրին, որտեղ մայր է մտնում արևը։ Ինչպե՞ս եք»։

Նիհոնից բացի կիրառվել են Յամատո (大和, կամ «Մեծ Վա») կամ «Վակոկու» (倭国) տարբերակները։ «Վա» հասկացությունը համանման է «Վո»-ին (倭), որը ճապոներեն հնչում է «Վա»։ Վերոնշյալ կերպ են անվանել չինացիները ճապոնացիներին Երեք թագավորությունների շրջանում։ Մեկ այլ տարբերակ՝ «Վայ» (委), կիրառվել է ճապոնական վաղ պետականության շրջանում (Նիկոկու) Հան դինաստիայի շրջանում ։ Այնուամենայնիվ, ճապոնացիները խուսափում են 倭՝ «Վա», հասկացության հետ առնչություններից (որը Չինաստանում ասոցացվում է «գաճաճ» կամ «թզուկ» բառերի հետ), հետևաբար այն փոխարինվել է այլ մեկնաբանությամբ՝ «Վա» (和), որը նշանակում է «միասնականություն, ներդաշնակություն»։

Անգլերեն “Japan” բառը հավանաբար կապվում է «日本» չինական արտասանության աղավաղման հետ։ Հին մանդարինյան կամ Վու չինարեն արտասանությամբ Ճապոնիա անունը գրանցվել է Մարկո Պոլոյի կողմից՝ որպես «Սիայպենգու» (անգլ.՝ Cipangu)։ Շանհայի ժամանակակից Վու բարբառով «日本» գաղափարագրերի արտասանությունն է («անգլ.՝ Zeppen [zəʔpən]»)։ Չինաստանի հարավային ծավափնյա հատավածի բարբառներից փոխառնված անգլ.՝ Japun կամ Japang տարբերակը վերցրել են պորտուգալացի վաճառականները 16-րդ դարում, ովքեր էլ տարածել են այն Եվրոպայում ։

Անգլերեն աղբյուրներում այս անունն առաջին անգամ հանդիպում է 1577 թ․-ին հրատարակված «Ջայպան» (անգլ.՝ Giapan) գրքում, որտեղ թարգմանված ներկայացվել է պորտուգալացի միսիոներ Լուիս Ֆրոիսի նամակը։ Այն գրվել է 1565 թ․-ին ։

Մեյձիի հեղափոխությունից հետո մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը Ճապոնիայի պաշտոնական անունն էր անգլ.՝ Dai Nippon Teikoku(大日本帝國), որը նշանակում էր «Ճապոնայի մեծ կայսրություն» : Ժամանակակից Նիհոն Կոկու կամ Նիպոն Կոկու (日本国) անվանումները կիրառվում են որպես «Ճապոնիայի Պետություն» (անգլ.՝ “the State of Japan”) անվան տարբերակ։ «Կոկու» (国) նշանակում է «երկիր», «պետություն» կամ «ազգ»։

Պատմություն

պոնիայի պատմության վրա մեծապես ազդել է նրա՝ այլ տարածաշրջաններից տևական մեկուսացված լինելը։ Միաժամանակ, ճապոնական մշակույթի և գրերի վրա զգալի ազդեցություն են ունեցել կորեական և չինական մշակույթը։

Posted in Uncategorized

Պատմություն․․․

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 11-15.12

  1. Պատմեք V-IX դարերի հայկական արվեստի մասին;

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքներիամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:Մշակույթի ճյուղերն ենլեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն ևայլն:Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվելու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:

  1. Սահմանեք VIX դարերի հայկական իրականության կարևորագույնհասկացությունները: Հիմնավորեք հասկացությունների ընտրությունը;
  2. Համեմատեք Անանիա Շիրակացու և Հովհան Գ Օձնեցու կյանքն ու գործը;

Անանիա շիրակացի․

Անանիա Շիրակացի (ծնև մահվան թթանհայտ), 7-րդ դարի հայ գիտնական։Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտություններիուսումնասիրությունը Հայաստանում։ Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ, ալքիմիկոսությամբ։ Նա երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։ Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։ Մաթեմատիկական բովանդակություն ունեցող աշխատություններից ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։ Գրքում զետեղված են նաև թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ հիշեցնող աղյուսակներ, մի շարք խնդիրներ։ Անանիա Շիրակացու մեզ հասած աշխատություներից գիտական հետաքրքրություն են ներկայացնում նաև թանկարժեք քարերին, չափ ու կշիռներին, ֆիզիկայի և օդերևութաբանության զանազան հարցերին վերաբերող ուսումնասիրությունները։

Ազդվելով ժամանակի առաջավոր սոցիալ–քաղաքական ու մշակութային շարժումներից և անմիջականորեն ուսումնասիրելով բնությունը՝ նա կարողացել է տեսնել միջնադարյան բնագիտական տեսությունների կրոնական ուղղվածությունը և փորձել է դրանք փոխարինել գիտական տեսակետներով։ Անանիա Շիրակացու գիտա–մանկավարժական գործունեության և աշխարհայացքի վերլուծությունը վկայում է ինչպես նրա հայացքների բացառիկ խորության ու ինքնուրույնության, այնպես էլ միջնադարյան հայ առաջավոր բնագիտական, փիլիսոփայական ու մանկավարժական մտքի զարգացման գործում մատուցած մեծ ծառայությունների մասին։ Անանիա Շիրակացին փաստորեն բնական գիտությունների հիմնադիրն է Հայաստանում ։

 

Հովհանես Գ

Միջնադարի հայ նշանավոր փիլիսոփա, աստվածաբան և ուսուց- չապետՀովհան Որոտնեցին (1315-1388 թթ.) ծավալել է եռանդուն գի- տամանկավարժական, եկեղեցական գործունեություն և թողել է գրա- կանհարուստ ժառանգություն` հիմնականում իմաստասիրական, տրամաբանականև աստվածաբանական բովանդակությամբ, մեկնո- ղական բնույթիաշխատություններ:

  1. Վերլուծեք «Խաչքար» երևույթը:

Posted in Uncategorized

Պատմություն Դասարանական աշխատանք….

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 11-15.12

  1. Պատմեք V-IX դարերի հայկական արվեստի մասին;
  2. Սահմանեք V-IX դարերի հայկական իրականության կարևորագույն հասկացությունները: Հիմնավորեք հասկացությունների ընտրությունը;
  3. Համեմատեք Անանիա Շիրակացու և Հովհան Գ Օձնեցու կյանքն ու գործը;
  4. Վերլուծեք «Խաչքար» երևույթը:
Posted in Uncategorized

Պատմություն 24.11.2017թ Դասարանական

 ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 20-24.11

  1. Պատմեք VIII դարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;

  1. Վերլուծեք արաբների հականախարարական քաղաքականությունը;

Արաբները կանչել են նախարարների ասելով, որ թոշակեն ուրոշել տալ  և սպանեցին նախարարներին, սակայն Հայաստանը առանց նախարարների հաղտեց, բայց մեծ վնաս ստացավ։ Հետո  Արաբները կործանվեցին։

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ պավլիկյան շարժումը սոցիալական շարժում է;

Իմ կարծիքով Պավրիկյանները մինչեվ պատերազմի անցնելը սոցիալական շարժում էր հետո սկսեց ռազմական գործողություններ, որովհետև ոչ ոք չեր լսում նրանց քարոզը։Հետո Հայաստանից հարցակվեցին Պավրիկյանների  զորքի վրա և հաղտեցին։

  1. Թվարկեք Հերթի աշխարհագրի պատճառները և հետևանքները:
Posted in Uncategorized

Պատմություն դասարանական աշխատանք…

 ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 20-24.11

    1. Պատմեք VII դարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;
    2. Վերլուծեք 652 թվականի հայ-արաբական պայմանագիրը;

    Պայմանագրի կետեր

    Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652 թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝

    • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար

    Իմ կարծիքով այս պայմանագրի կետը շատ լավ կետ էր Հայերի համար: Նրանք շատ գումար չէին ծծախսի հարկ վճարելու համար: Եվ 3 տարի կարող էին չվճարել:

    • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից

    Այս պայմանագրի կետն էլ էր Հայաստանի համար լավ: Նրանց թշնամիների հարձակումից ավելի հեշտ կլինի պաշտպանվել:

    • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները

    Այս կետը լավ է Հայաստանի համար, որովհետև նրանք ինչքան այրուձի ուզենային ունենալ ոչ մի ծախս չէին անի:

    • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու

    Իմ կարծիքով այս պայմանագրի կետը Հաաստանը ավելի ապահով դարձնելու համար է: Ինչքան էլ բարձր պաշտոն ունենա Արաբ պաշտոնյան նա կարող է վնաս տալ Հայաստանին:

    • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ

    Իմ կարծիքով լավ չի լինի, որ օտարը տեղավորի իր կայազորները Հայաստանի բերդերում:

    1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ անհատը կարևոր դեր է խաղում պատմության մեջ (VII դարի հայ ռազմա-քաղաքական գործիչների օրինակով);

    Թեդեոս Ռշտունին օգտվելով Բյուզանդիայի և Պարսկաստանի թուլացումից, միացրեց արևմտյան և արևելյան Հայաստանը:

        4.  Թվարկեք արաբների ռազմական հաջողությունների պատճառները:

Պայմանագրի կետեր

Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652 թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝

  • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար

Իմ կարծիքով այս պայմանագրի կետը շատ լավ կետ էր Հայերի համար: Նրանք շատ գումար չէին ծծախսի հարկ վճարելու համար: Եվ 3 տարի կարող էին չվճարել:

  • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից

Այս պայմանագրի կետն էլ էր Հայաստանի համար լավ: Նրանց թշնամիների հարձակումից ավելի հեշտ կլինի պաշտպանվել:

  • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները

Այս կետը լավ է Հայաստանի համար, որովհետև նրանք ինչքան այրուձի ուզենային ունենալ ոչ մի ծախս չէին անի:

  • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու

Իմ կարծիքով այս պայմանագրի կետը Հաաստանը ավելի ապահով դարձնելու համար է: Ինչքան էլ բարձր պաշտոն ունենա Արաբ պաշտոնյան նա կարող է վնաս տալ Հայաստանին:

  • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ

Իմ կարծիքով լավ չի լինի, որ օտարը տեղավորի իր կայազորները Հայաստանի բերդերում:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 52-58

Պավլիկյաններ

Պավլիկյան շարժում

Posted in Uncategorized

Պատմություն Դասարանական Աշխատանք

ՅՈԹԵՐՈՐԴՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 02-06.10

  1. Պատմեք Արշակավանի մասին;

Արշակավան, պատմական քաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում «ի թիկնաց լերինն Մասեաց», հնում գործող Թավրիզ – Դարոյնք – Կարին (Էրզրում), Տրապիզոն քարավանային տարանցիկ ճանապարհի վրա (այժմ Թուրքիայի տարածքում)։ Հիմնադրվել է Արշակ Բ արքայի կողմից 350-ական թթ.։ Քաղաքը բնակեցնելու համար Արշակ Բ հրովարտակ արձակեց, որի համաձայն այնտեղ կարող էին ապաստան գտնել տերերից փախած ծառաները, պարտապանները, օրինազանցները և բոլոր նրանք, ովքեր ենթակա են հետապնդման ու հալածանքի։ Քաղաքում բնակվողներին տրվեցին արտոնություններ՝ ինչի հետևանքով այն սկսվեց արագորեն համալրվել բնակչությամբ, հատկապես շրջակա գավառներից։ Ըստ հայ պատմիչ Փավստոս Բյուզանդի չափազանցված տվյալների քաղաքն ունեցել է 20,000 ծուխ։ Քաղաքում կառուցվում է արքայի ապարանքը, սկսվում է մայր եկեղեցու շինարարությունը։

Թադևոս Հակոբյանի կարծիքով, «նոր մայրաքաղաքի հիմնադրմամբ Հայոց արքան ձգտում էր ա) նրա բնակչությանը որոշ արտոնություններ տալով նախարարների դեմ մղվող պայքարում նրան դարձնել իր հենարանը բ) նախարարներին ենթակա շինականների հաշվին մեծացնել պետական հարկատու բնակիչների թիվը դ) շինականներին ու «ծառաներին» տրվող արտոնություններն օգտագործել սուր բնույթ ստացած դասակարգային ներհակություններն առժամանակ մեղմացնելու համար»։

Արշակավանի բնակեցման եղանակը չէր կարող դուր գալ հայ նախարարներին և, հատկապես, նրանց, որոնց տիրություներն անմիջականորեն սահմանակից էին քաղաքին։ Դժգոհ էր Արշակավանի հիմնադրումից և հոգևորականությունը՝ Ներսես Ա Մեծ կաթողիկոսի գլխավորությամբ, որին հատկապես մտահոգում էին քաղաքում տիրող ազատ բարքերը։

Արշակավանի մասին պատմող հայ պատմիչներ Փավստոս Բյուզանդը և Մովսես Խորենացին իրար հակասող տեղեկություններ են տալիս Արշակավանի կործանման մասին։ Ըստ Բյուզանդի Արշակավանը բնակչությունից դատարկվել է Աստծո կողմից, որպես պատիժ ուղարկված համաճարակի հետևանքով։ Պատմահոր վկայությամբ, սակայն, քաղաքը ոչնչացրել են ըմբոստ նախարարների միացյալ ուժերը։

  1. Վերլուծեք Աշտիշատի ժողովի որոշումները և կանոնները;

Աշտիշատի եկեղեցական ժողովներ, եկեղեցական ժողովներ, որոնք գումարվել են IV–V դարերում, Մեծ Հայքի Տարոն գավառի Աշտիշատ ավանում, դավանական, եկեղեցականոնական խնդիրների քննարկման համար։ Փավստոս Բուզանդի վկայությամբ, Աշտիշատը եկեղեցական ժողովների գլխավոր վայրն էր IV դարում։

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ պարսկա-հռոմեական հաշտությունը (363 թվականի) «ամոթալի» է;
  2. Թվարկեք Արշակունյաց Հայաստանի հզորացման և անկման պատճառները:

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ.թ.ա. 247թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ.թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը:

Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: Հայաստանում Արշակունիները հաստատվել են 52 թվականից և իշխել մինչև 428 թվականը։ Վրաց Արշակունիներիիշխանությունը տևել է մեկ դար՝ 189-284: Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են 1-ին դարից մինչև 510 թվականը։

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 13-21

Posted in Uncategorized

Անցած ամսվա բոլոր առաջադրանքները <>

Դասի հղումը

  1. Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը

Աշխարհագրությունը դա մի շատ հետաքրքիր առարկա է, որը ուսումնասիրում է մարդկանց բնությունը , ոլորտները աշխարհագրությունը առաջացել է ուսումնասիրելով միայն բնություն և բնական ոլորտները , բայց հետո զարգացել է և սկսել է համ բնական համ հասարակական գիտություն ուսումնասիրել, աշխարհագրությունը եղել է , հասարակական աշխարհագրություն, հիմա ժամանակակից աշխարհագրություն:

  1. Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները:

Այսպիսով` XX դ. կեսից հետո փոփոխվել են հասարակական աշխարհագրության դերն ու
խնդիրները. սոսկ աշխարհագրական փաստեր նկարագրող գիտությունից աշխարհագրությունը
դարձել է դրանք բացատրող, ինչպես նաև` մարդկության համամոլորակային և տարածա-
շրջանային հիմնախնդիրների լուծմանը մասնակցող գիտություն:

  1. Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը:

Բնական գիտություն

Մթնոլորտ,ջրոլորտ,փայտ,ջուր,աշխարհագրություն

Հասարակական գիտություն

Պատմություն,տնտեսական աշխարհագրություն,մարդոլորտ,շինարար,բժիկ

 

 

ԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍ
  1. Համեմատել Հին Չինաստանի և Հին Հնդկաստանի մշակույթները;
Չինաստան
Չինաստանի հնագույն կառույցները վերաբերում են մ․ թ․ ա․ IV–I հազարամյակներին ։ Չժոու ժամանակաշրջանում ձևավորվել են չինական քաղաքների ուղղանկյուն հատակագծման սկզբունքները։ Մ․ թ․ ա․ IV–III դդ․ կառուցվել են Չինական մեծ պարիսպը, պալատներ, կամուրջներ, դամբարաններ, դարպասներ։ Շինարարությունում օգտագործվել է փայտ և աղյուս։ Ցզին ժամանակաշրջանից տարածվել են հնդկական ճարտարապետության ազդեցությունները։
IV–VI դարերում հիմնադրվել են վիմափոր տաճարներ, ստեղծվել է բազմահարկ պաշտամունքային կառույցի՝ պագոդայի նոր տիպ, կառուցվել են գեղատեսիլ պալատներ, որոնց ճարտարապետությունը Տան և Մուն ժամանակաշրջաններում հասել է ամենաբարձր ծաղկման։ Շինարարության, փայտե կոնստրուկցիաների, քանդակազարդման, որմնանկարչության կուտակված փորձը ընդհանրացվել է «ճարտարապետության մեթոդները» տեսական աշխատությունում։ Ավանդական տիպերը պահպանվել են մինչև XIX դարը։ Յուրաքանչյուր կառույցի հիմքում չորս սյուների և ծածկի հեծանների «դոուգունո» հարկային բարձակներով լրացված համակարգից կազմված պարզագույն հիմնակմախքային բջիջն է։ Հասարակական շենքերը զարդարվել են քանդակներով, որմնազարդերով, կղմինդրով։ Առավել հայտնի են XV դարի «Փակ քաղաքը»  և «Երկնքի տաճարը» Պեկինում։ Կատարելության է հասել պուրակային ճարտարապետությունը։
XVI դարում ուժեղացել է դեկորատիվ սկզբունքը, հարսաացել է զարդապատկերը ։ XIX դարի վերջին –XX դարի սկզբին եվրոպական և ամերիկյան գաղութարարները քաղաքները կառուցապատել են ժամանակակից տիպի շենքերով, խորացել է հարուստ թաղամասերի և բանվորական աղքատ շրջանների հակադրությունը։ 1949 թվականից հետո կատարվել է պլանաչափ կառուցապատում, բուռն թափով կառուցվել են արդյունաբերական, տեխնիկական և հասարակական շինություններ, բնակելի աներ։ Ժողովրդական գեղջկական բնակարաններից տարածվածը հում աղյուսից ֆազան է։
Հնդկաստան

Ճարտարապետություն

Մեծ համբավ են վայելում Աշոկայի կայսրության հնությունները Սարնհատում, Էլլորայի ու Աջանտայի բուդդայական ժայռակերտ տաճարները Աուրանգաբադից ոչ հեռու, հարավում՝ Մադուրայում և Մադրասի մոտ գտնվող Մահաբալիպուրամի հուշարձանները, չքնաղ Թաջ Մահալը Ագրայում, Մահարաջայի և Ամբերի պալատները Ջայպուրում, Կարմիր բերդը և Քութբ Մինարը Դելիում և էլի շատերը։ Այդ կոթողները իրենց ոճով ու կառուցվածքով կարելի է բաժանել երկու խմբի՝ բուդդայական-հինդուիստական և մուսուլմանական։ Բուդդիստական-հինդուիստականը գերազանցապես աչքի է ընկնում ժայռակերտ տաճարներով, իսկ մուսուլմանականը՝ պալատներով ու դամբարաններով։ Վերջիններս ստեղծված են Մեծ Մոնղոլների տիրապետության ժամանակաշրջանում և գերիշխում են երկրի հյուսիսում։ Քարանձավային ժայռակերտ կառուցումները շատ բնորոշ են Հնդկաստանի ճարտարապետությանը։ Նրանց թիվը հասնում է 1200-ի։ Դրանցից հայտնի են Աջանտայի, Էլլորայի, Մումբայի մոտ գտնվող Էլեֆանտա կղզու, Մադրասից հարավ ընկած Մահաբալիպուրամի և այլ ժայռակերտ տաճարներ։ Բուդդայականների ու հինդուիստների կերտած կոթողները ավելի քան 2000 տարվա պատմություն ունեն։ Մուսուլմանական ճարտարապետության հուշարձանները՝ Թաջ Մահալ, Աքբարի պալատներ, Կարմիր բերդ, Քութբ Մինար և այլն, համեմատաբար նոր ժամանակներին են վերաբերում, այսինքն՝ Մեծ Մոնղոլների ժամանակաշրջանում են կառուցվել։ Ճարտարապետական ոճերը հյուսիսում և հարավում իրարից շատ են տարբերվում։ Հյուսիսայի Հնդկաստանի ճարտարապետության վրա շատ է ազդել Իրանը, Մեծ Մոնղոլների միջոցով։ Այդ է պատճառը, որ Հյուսիսայի Հնդկաստանի կոթողների մեծ մասը հիշեցնում են իրանական ճարտարապետությունը։ 15-րդ դարից Դելին, Ագրան, Ջայպուրը զարդարվեցին փառահեղ ու գեղեցիկ շենքերով։ Հարավային Հնդկաստանի ճարտարապետությունը ավելի անաղարտ է։ Այստեղ եղած կոթողները տիպիկ հնդկական են , այս կոթողները գեղեցիկ են եզրազարդերով, խորաքանդակներով։ Հաճախ վեր խոյացող քառանիստ բրգաձև աշտարակը ամբողջապես ծածկված է քանդակներով, կուռքերի ու կենդանիների արձաններով։ Հնդկական նյութական մշակույթի հուշարձաններից շատերը ուշ են հայտնաբերվել։ Եղել են այնպիսիները, որոնք դարեր շարունակ մնացել են անհայտության մեջ։
  1. Բացատրել Բուդդայի ուսմունքը:
 Բուդդայականություն երեք համաշխարհային կրոններից մեկը: Իրենից ներկայացնում է դհարմա՝ ներառելով սովորույթների, հավատների ու հոգևոր գործառույթների համակարգ, որը հիմնված է գլխավորապես Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։ Վերջինս առավել հայտնի է «Բուդդա» անվանումով ։
Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա ճանաչված է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։
Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են «Թհերավադա» և «Մահայանա» ուսմունքները։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում, Մահայանան՝ Արևելյան Ասիայում։ Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի միջոցով։
Մահայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց Տիբեթական բուդդիզմ, իսկ Ճապոնիայում տարածվեց բուդդիզմի Զեն տարատեսակը։ Ըստ Բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայի գաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը, բուդդիզմը կարևորում է վոլյունտարիզմի սկզբունքը։
ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍ
  1. Բեմադրել Հին Չինաստանի կամ Հին Հնդկաստանի երեխայի մեկ սովորական օրը:
  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Հայոց աշխարհի իմ անկյունը», «Ժայռապատկերներ», «Իմ հասակակցի կյանքը նախնադարում», «Արատտա», «Երևանի տարածքում գտնվող նախնադարյան հուշարձանները»;

Արատտա, շումերական սեպագրերում հիշատակվող երկիր։ Հիշատակումը կապված է Ուրուքի երկու վաղ թագավորներ Էնմերկարի և Լուգալբանդայի հետ, որոնք նաև կան Շումերի թագավորների ցանկում։

Հայաստանի Ք.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն՝ շումերական և աքքադական գրավոր հուշարձանները։ Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում։ Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ։ Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում։ Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում՝ Վանի թագավորությունում։ Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը։ Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է։ Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին։ Ի՞նչ են պատմում շումերական աղբյուրներն Արատտա երկրի, նրա տեղադրության, պետական կառուցվածքի, տնտեսության, մշակույթի և այլ հարցերի մասին։ Հերոսավեպում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր։ Արատտայից Շումեր գնում էին «Ուրուկի»գետով։ Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում միակ լեռնային շրջանը Հայկական լեռնաշխարհն է։ Հետևաբար Արատտան, անկասկած,գտնվել է Հայկական լեռնաշխարհում։ Այդ են վկայում նաև Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվող տեղանունները։ Դրանցից է, օրինակ, Զամուա երկիրը։ Վերջինս Ուրմիո լճի Ուրմիո լիճ հարավում էր (ասորեստանյան աղբյուրներում Ուրմիո լիճը կոչվում է «Զամուա երկրի ծով»), հետևաբար շարունակելով Շումեր-Զամուա գիծը՝ անխուսափելիորեն դուրս կգանք Հայկական լեռնաշխարհ։ Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հետ էր կապվում իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա) ի պաշտամունքը, որի որդի Հայկն Արատտայի հովանավոր աստվածն էր։ Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր։ Դա պետական կառավարման այն ձևն է, որում և´ աշխարհիկ, և´ հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ Աստծո անունից իրականացնում էր իշխանությունը։ Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր։ Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով։ Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր «կառավարիչ»։ Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ՝ հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին։ Մեզ են հասել տեղեկություններ նաև Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին։ Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր։ Բացի դրանից, հարավ են ուղարկել նաև շինարարական հումք՝«լեռնային քարեր»։ Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործվել են ավանակները, Արատտայում՝ ձիերը։ Ձիերի կիրառումը տնտեսության մեջ և ռազմարվեստում բերեց աննախադեպ առաջընթացի։ Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին։ Դրանցից մեկի համաձայն՝ շումերական բանակը պաշարում է Արատտայի համանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարի պաշարելով՝ չի կարողանում գրավել. «Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես Արատտայի պարիսպներից թափվում էին ամբողջ տարին աղմկոտ սուլոցով։ Օրերն անցնում էին, ամիսները` երկարում, տարին բոլորեց մի ամբողջ շրջան» …Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկն Արատտայում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցվում է նաև Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված Ք.ա. III հազարամյակի մեհենագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն։ Ք.ա. XXVIII-XXVII դարերում Արատտայից Շումեր էին գնում ճարտարապետներ այնտեղ մեծ շինություններ կառուցելու նպատակով։ Ք.ա. XXVI-XXVդարերով թվագրվող բնագրերում Միջագետքում բնակություն հաստատած սուբարեցիները հիշատակվում են որպես դպիրներ, դպրապետեր, հացթուխներ, հացթուխապետեր, դարբիններ, այգեպաններ և այլն։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտում, որը հնագիտական գրականության մեջ ընդունված է կոչել Հայաստանի վաղ բրոնզիդարյան մշակույթ։

Արատտայի մասին տվյալները մեզ հասել են Էնմերքար ու Լուգալբանդա իշխանների մասին վիպերգերից ինչպես նաև Գիլգամեշին նվիրված դյուցազնավեպից։ Սեպագիր բնագրերը թվագրվում են 20-18 դարեր մ․թ․ա․։ Հավանաբար Արատտա երկիրը գոյություն է ունեցել ամենավաղը 27-րդ դարում մ․թ․ա․։ Իսկ նրա տեղի հարցում պատմաբանները մինչ օրս չունեն միասնական կարծիք։

  1. Համեմատել մարդու ծագման վարկածները;

Մարդ բանական, կենսաբանության մեջ մարդ ցեղի տեսակ՝ հոմինիդների ընտանիքի պրիմատների դասի ներկա ժամանակներում ապրող միակ ներկայացուցիչ։ Մի շարք մարդաբանական առանձնահատկությունների հետ մեկտեղ ժամանակակից մարդանմաններից տարբերվում է նյութական մշակույթի զարգացման նշանակալի մակարդակով (ներառյալ աշխատանքի գործիքների պատրաստումն ու կիրառումը), հոդաբաշխ խոսքի և վերացական մտածողության ունակությամբ։ Մարդն իբրև կենսաբանական տեսակ, ֆիզիկական անթրոպոլոգիայի հետազոտության առարկա է։ Մարդու բնույթն ու էությունը հանդիսանում են ինչպես փիլիսոփայական, այնպես էլ կրոնական բանավեճերի առարկա։ Նեոանթրոպները (հին հունարեն՝ նեո – նոր, անթրոպ – մարդ) մարդկանց ժամանակակից տեսակի (Homo sapiens)՝ հանածո և կենդանի, ընդհանրացված անվանումն է։ Մարդկությունը մարդկային անհատների ամբողջությունն է։ Մշակույթների, հասարակական կյանքի ձևերի և սոցիալական կազմավորումների բազմազանությունը հանդիսանում է հասարակական և հումանիտար գիտությունների (սոցիալական և մշակութային անթրոպոլոգիայի, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, պատմության և այլն) ուսումնասիրության առարկան։

  1. Ապացուցել, որ մարդու ծագման հիմնախնդիրը լուծված չէ;

Այսօր գոյություն ունեն մարդու ծագման տարբեր վարկածներ: Օրինակ՝

 

Չ. Դարվինը իր տարիների ուսումնասիրությունների արդյունքում գտնում է, որ մարդը առաջացել է կապիկից:Բայց դա ապացուցված չէ, որովհետև այսօր կապիկից մարդ չի առաջանում:  Այդ բացը լրացրեց Ֆ. Էնգելսը: Էնգելսը մշակեց մարդու ծագման աշխատանքային տեսությունը: Մարդու ձևավորման գործում վճռական դեր է  խաղում կապիկների որոշակի տեսակի աստիճանական անցումը բնության տված բարիքները հավաքելուց աշխատանքի միջոցով այդ բարիքներն արտադրելուն: Աշխատանքն իր հերթին խթանել է կապկի նյարդային համակարգի զարգացմանը, որի ընթացքում ձեւավորվել է լեզուն որպես հաղորդակցման միջոց եւ գիտակցության, բանականության առաջացման լրացուցիչ խթան: Էնգելսը մտածում է, որ լեզուն ու աշխատանքն են կապիկի ուղեղը դարձրել մարդու ուղեղ: Նա չի կարողացել պարզել, թե ինչ պայմաններում է կապկի էվոլյուցիան վերածվել մարդու: Մարդաբանների մի մասը, ձգտում են պարզել այս հարցը, նրանք պնդում էին, որ մարդու գոյացման համար դրանք եղել են շատ բարենպաստ պայմաններ: Դրանք ստեղծվել են մեկ անգամ և կրկնվել չեն կարող: Դրա հետևանքով հիմա կապիկներից ոչ մեկը մարդ չի կարող դառնալ: Մյուս մասը հակառակն էին համոզված: Ստացվում է, որ լավ կյանքից կապիկը երբեք մարդ չէր դառնա: Այս վեճերը վկայում են, որ այս հարցի լուծումը դեռ շատ հեռու է:

  1. Բեմադրել նախնադարյան հասակակցի կյանքի մեկ օրը;

Նախնադարում շատ են որսի գնացել, որպեսզի ուտելու բան ունենան: Մի տղա շատ էր սիրում նետ ու աղողով թռչուն բռնել: Նա որոշում է իր հայրիկի հետ գնալ որսի: Այդ երեխային հայրիմն էր իրեն սովորեցրել նետ ու աղեղով կրակել: Նրանք միասին գնացին որսի: Հետո վերադարձան: Երկուսն էլ որսով ետ եկան: Նրանք ընտանիքներով նստեցին խարույկի շուրջը: Մեծերը զրուցում էին, իսկ երեխաները հավաքվել էին նայելու թե որսի  գնացած երեխան ինչպես է նկարում ժայռերի վրա: Նախնադարում այդպես են ապրել:

  1. Ապացուցել, որ պետության առաջացումն անխուսափելի էր;
  2. Համեմատել Արատտան և մեր այսօրվա պետությունը: