Posted in Քիմիա տնային աշխատանք, Uncategorized

Մետաղներ

Մետաղների ընդհանուր բնութագիրը
color-glass-balls-1280.jpg
«Մետաղ» բառը ծագել է հունական մետալոն արմատից, որը նշանակում է «հանք»:

Պայմանականորեն, մետաղները ոչ մետաղներից բաժանող սահմանագիծը` բորը աստատին միացնող գիծն է պարբերական համակարգում: Մետաղները դասավորված են այդ գծից ձախ և ներքև, իսկ գծին մոտ տարրերը երկակի բնույթ ունեն:

Screenshot_11.png
Քիմիական տարրերի դասակարգումը մետաղների և ոչ մետաղների պայմանական է: Օրինակ, բերիլիում (Be), ալյումին (Al) և ցինկ (Zn) տարրերը մետաղներ են, բայց դրանց առաջացրած օքսիդներն ու հիդրօքսիդներն օժտված են և՛ թթվային, և՛ հիմնային հատկություններով:
Իսկ ծարիր (Sb) և գերմանիում (Ge) տարրերն իրենց հատկություններով ավելի մոտ են ոչ մետաղներին: Իսկ օրինակ, սիլիցիումը (Si), արսենը (As) և աստատը (At) ցուցաբերում են որոշ մետաղական հատկություններ:
Մետաղները քիմիական ռեակցիաներում միայն վերականգնիչներ են, ինչն էլ մետաղները և ոչ մետաղները տարբերակող առանձնահատկություն է:
Մետաղների ատոմների չափերը (շառավիղները) համեմատաբար մեծ են, ուստի դրանց արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոնները զգալիորեն հեռու են միջուկից ու վերջինիս հետ թույլ են կապված:
Մետաղների ճնշող մեծամասնությունը ատոմների արտաքին էներգիական մակարդակում ունի 13 էլեկտրոն:
Մետաղների ֆիզիկական հատկությունները
Մետաղային բյուրեղավանդակի հանգույցներում կանոնավոր տեղաբաշխված են մետաղի կատիոններ ու ատոմներ, որոնք միմյանց հետ կապված են այդ կատիոններին համապատասխան վալենտային էլեկտրոնների բազմակի վրածածկից առաջացած ընդհանուր էլեկտրոնային ամպով:
Մետաղի դրական իոնների և ընդհանուր էլեկտրոնային ամպի փոխազդեցությամբ պայմանավորված կապն էլ անվանում են մետաղական:
Атомная решетка_thumb.jpg
Բյուրեղավանդակի յուրահատուկ կառուցվածքը պայմանավորում է մետաղների կարևոր բոլոր ֆիզիկական հատկությունները՝ գույնը, կարծրությունը, հալման ջերմաստիճանը,  խտությունը, էլեկտրահաղորդականությունը և ջերմահաղորդականությունը, մետաղական փայլն ու անթափանցիկությունը, պլաստիկությունը:
Մետաղները տարբեր գույնի են: Արտադրության ոլորտում դրանք պայմանականորեն բաժանվում են սև (երկաթն ու իր համաձուլվածքները) և գունավոր մետաղների (բոլոր մյուս մետաղները):
Սովորական պայմաններում բոլոր մետաղներին (սնդիկից բացի) հատուկ է պինդ ագրեգատային վիճակը, սակայն դրանց կարծրություններն ու հալման ջերմաստիճանները տարբեր են:
Ըստ խտության՝ մետաղները լինում են թեթև (ρ<5 գ/սմ³) և ծանր (ρ>5 գ/սմ³):
Ամենածանր մետաղն օսմիումն է՝ Os (ρ=22,6 գ/սմ³), իսկ ամենաթեթևը՝ լիթիումը՝ Li (ρ=0,53 գ/սմ³):
Մետաղները ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչներ են:

Մետաղներից լավագույն հաղորդիչներ են համարվում արծաթը՝ Ag, պղինձը՝ Cu, ոսկին՝ Au, իսկ ամենավատը` կապարը՝ Pb, մանգանը՝ Mn և սնդիկը՝ Hg:

Հարթ մակերեսներով մետաղների փայլը պայմանավորված է լուսային ճառագայթների անդրադարձմամբ:
Արտաքին ազդակների ներգործությամբ մետաղները փոխում են իրենց ձևն ու պահպանում ընդունած ձևն այդ ազդեցությունը վերացնելիս: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ արտաքին ազդեցության ներքո իոն-ատոմների մի շերտը մյուսի նկատմամբ սահում է՝ պահպանելով մետաղական կապը:
Posted in Քիմիա տնային աշխատանք, Uncategorized

Հալոգենների ընդհանուր բնութագիրը

s.png
Քիմիական տարրերի պարբերական համակարգի VIIA խմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I) անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Նրա հատկությունների վերաբերյալ մեզ շատ քիչ բան է հայտնի, և այն չենք դիտարկելու:
Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն՝
Screenshot_856.png
արտաքին շերտի էլեկտրոնային բանաձևն է ns2np5
images (1).png    images (3).png
images.png    images (4).png
   Հալոգենների արտաքին էլեկտրոնային շերտի կառուցվածքը
Հալոգենների ատոմներին միայն մեկ էլեկտրոն է պակասում` համապատասխան պարբերությունը եզրափակող իներտ գազի ատոմի ns2np6 էլեկտրոնային կառուցվածքը ստանալու համար: Քիմիական միացություն առաջացնելիս հալոգենների ատոմներն ընդունակ են հեշտությամբ միացնելու մեկ էլեկտրոն, և այդ պատճառով հալոգենների ատոմների առավել բնութագրական օքսիդացման աստիճանը  1 է: Մասնավորապես մետաղի հետ փոխազդելիս հալոգենի ատոմը նրանից մեկ էլեկտրոն է վերցնում և փոխարկվում 1 լիցքով իոնի: Հալոգենի և մետաղի ատոմների միջև ծագում է իոնային կապ, և առաջանում է աղ: Այստեղից էլ ծագել է ենթախմբի «հալոգեններ» ընդհանուր անվանումը` «աղածիններ» (hունարեն թարգմանությամբ halos` աղ, genos` ծնող):
Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:
Քլոր պարունակող հանքանյութերն են հալիտը (քարաղ)՝ NaCI, սիլվինը` KCI, սիլվինիտը` NaCIKCI, կառնալիտը՝ NaClMgCl26H2O
1744460505mmmmmmmmmmmmmm10.png   235px-Mineral_Silvina_GmmmmmmmmmmDFL105.png
            Հալիտ                                                  Սիլվին
220px-Sylvinmmmmmite.png    mcarmmmmnal.png
          Սիլվինիտ                                            Կառնալիտ
Ֆտոր պարունակող հանքանյութերն են ֆտորապատիտները` Ca3(PO4)CaF22 և պլավիկյան սպաթը` CaF2
apat_11mmmmmmmmmmmmmmmmm5.png     ab15-6mmmmmmmmmmmmmmmmm65.png
          Ֆտորապատիտ                                 Պլավիկյան սպաթ
Բրոմը և յոդը սեփական հանքանյութեր չեն առաջացնում: Քլորի հանքանյութերը պարունակում են քիչ քանակներով բրոմ և յոդ: Այդ տարրերի աղբյուրներ են որոշ «դառը» լճեր, օրինակ` Ղրիմի աղային լիճը և Կասպից ծովի Կարա Բողազ Գյոլ ծոցը:
Յոդի միացություններ առկա են նաև նավթահորային ջրերում և ծովային ջրիմուռներում:
laminariya.jpg
                   Ծովայի ջրիմուռ լամինարիա
Posted in Քիմիա տնային աշխատանք, Uncategorized

Քիմիա․․․30.03-12.04

Նախագծի անվանումը «Ազոտ։ Փոսֆոր։  

Նախագծի բովանդակությունը   

5֊րդ խմբի գլխավոր. ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը։

Ազոտի ենթախմբի ընդհանուր բնութագիրը

Մենդելեևի պարբերական համակարգի VA խումբը կոչվում է ազոտի ենթախումբ, որի մեջ ընդգրկված են ազոտ` N, ֆոսֆոր` P, արսեն` As, ծարիր` Sb, և բիսմութ` Bi, տարրերը: Դրանք բոլորն էլ p-տարրեր են, արտաքին էլեկտրոնային թաղանթում ունեն հնգական էլեկտրոն:
2.jpg
Այս տարրերի ատոմի շարավիղը կարգաթվի մեծացման հետ մեծանում է, ուստի փոքրանում է էլեկտրաբացասականությունը և, բնականաբար, մետաղական հատկությունները մեծանում են:
Ահա թե ինչու ազոտը և ֆոսֆորը տիպական ոչ մետաղներ են, արսենն ու ծարիրը նաև մետաղական հատկություներ են ցուցաբերում, իսկ բիսմութը մետաղ է:
Քննարկվող ենթախմբի տարրերի ատոմների արտաքին էներգիական մակարդակներում առկա են հնգական էլեկտրոններ (երեքը զույգված չեն)։
azot-i-fosfor.jpg
Ուստի այս ենթախմբի տարրերի ատոմները կարող են այլ տարրերի ատոմներին երեք էլեկտրոն միացնել՝ համապատասխան միացություններում 3 օքսիդացման աստիճան դրսևրելով (բացասական օքսիդացման աստիճանը ծարիրին և, հատկապես, բիսմութին բնորոշ չէ):
 
Սակայն դա տեղի է ունենում միայն իրենցից ավելի փոքր էլեկտրաբացասականությամբ տարրերի, օրինակ՝ ջրածնի ու մետաղների ատոմներին միանալիս, իսկ ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ տարրերի ատոմներին միանալիս VA խմբի տարրերի ատոմներն էլեկտրոններ են տրամադրում ու լիցքավորվում դրական:
Ազոտը միացություններում կարող է ցուցաբերել 3,2,1,0,+1,+2,+3,+4,+5, ֆոսֆորը՝ 3,0,+1,+2,+3,+4,+5, արսենը՝ 3,0,+3,+5ծարիրը՝ 3,0,+3,+4,+5, իսկ բիսմութը՝ 0,+2,+3,+4,+5 օքսիդացման աստիճաններ:
VA խմբի տարրերի կարևոր օքսիդներն են R2O3 և R2O5, որտեղ R-ն ազոտի ենթախմբի ցանկացած տարր է։ Այդ օքսիդներին համապատասխանում են HRO2 կամ H3RO3 և HRO3 կամ H3RO4 թթուները:
Օրինակ՝
N2O3HNO2
      P2O3H3PO3
N2O5HNO3    P2O5H3PO4 կամ HPO3
VA խմբի տարրերի օքսիդների ու հիդրօքսիդների թթվային հատկությունները կարգաթվի աճման հետ թուլանում են, իսկ նույն տարրի առաջացրած HRO2 թթուն HRO3 թթվի համեմատ շատ ավելի թույլ է։

*Ազոտ և ֆոսֆոր տարրերի ատոմների կառուցվածքը։

Ազոտը  քիմիական տարր է , պարբերական աղյուսակի 5-րդ խմբի 7–րդ տարրը, քիմիական նշանը՝ N, ատոմային թիվը՝ 7, ատոմային զանգվածը՝ 14.0067:էլեկտրոնային մակերեսի կարգը 2s²2p³:

Ֆոսֆորը քիմիական տարր է, որի նշանն է P։ Գտնվում է տարրերի պարբերական համակարգի 3-րդ պարբերության 5-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 15, ատոմական զանգվածը՝ 30,97376։ p տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 3s2Зр3, К և Լ թաղանթները լրացված են։ Բնական ֆոսֆորը բաղկացած է միայն 31Р կայուն իզոտոպից։

*Ազոտ. ազոտի օքսիդները. ազոտական թթուն և նրա աղերը։

Ազոտական թթվի աղերը՝ նիտրատները

Ազոտական թթվի բոլոր աղերն առանց բացառության ջրում լուծելի, բյուրեղային նյութեր են, ենթարկվում են ջերմային քայքայման՝ ըստ հետևյալ ուրվագրի՝

p.png

*Ֆոսֆորի պարզ նյութերը` կարմիր և սպիտակ ֆոսֆոր։ Օրթոֆոսֆորական  թթուն և նրա  աղեը։

Ֆոսֆորի օքսիդ: Ֆոսֆորական թթու

slide_2.jpg  0007-007-N3ro4.png

Ֆոսֆորի(V) օքսիդը ֆոսֆորի առավել կայուն օքսիդն է սովորական պայմաններում։ Այն սպիտակ, ձյունանման պինդ նյութ է, որի մոլեկուլն ունի P4O5 բաղադրությունը (P2O5-ը նրա պարզագույն բանաձևն է):
Ֆոսֆորի (V) օքսիդն օժտված է թթվային օքսիդներին բնորոշ հատկություններով: Ոստի այն կարող է փոխազդել հիմնային օքսիդների և հիմքերի հետ:
Օրինակ՝
P2O5+3CaO=Ca3(PO4)2P2O5+2KOH+H2O=2KH2PO4P2O5+4KOH=2K2HPO4+H2OP2O5+6KOH=2K3PO4+3H2O
Ֆոսֆորի(V) օքսիդի և ջրի փոխազդեցությունից առաջանում են ֆոսֆորական թթուներ: Գոյություն ունեն ֆոսֆորի (V) օքսիդին համապատասխանող մի քանի թթու, որոնք միմյանցից տարբերվում են օքսիդի մոլեկուլին միացած ջրի մոլեկուլների քանակով: Եթե ֆոսֆորական անհիդրիդը լուծե՛ք սառը ջրում, ապա կստացվի մետաֆոսֆորական թթու՝ HPO3, որը թունավոր նյութ է.
P2O5 + H2O = 2HPO3
116625.jpg
Տաք ջրում ֆոսֆորի(V) օքսիդը լուծելիս ստացվում է օրթոֆոսֆորական թթու կամ պարզապես ֆոսֆորական թթու՝ H3PO4
shutterstock_392076103.jpg
Ֆոսֆորական թթվի մոլեկուլի մոդելը
Ֆոսֆորական թթուն եռահիմն թթու է, ջրային լուծույթում ենթարկվում է աստիճանական դիսոցման.
image022.jpg
Աստիճանական դիսոցման հետևանքով ֆոսֆորական թթուն երեք տեսակի աղ է առաջացնում, չեզոք աղեր՝ ֆոսֆատներ (օրինակ՝ K3PO4), թթու աղեր՝ երկհիդրոֆոսֆատներ (օրինակ՝ KH2PO4) և հիդրոֆոսֆատներ (օրինակ՝ K2HPO4)
Ֆոսֆորական թթուն փոխազդելով մետաղների, մետաղների օքսիդների, հիմքերի և աղերի հետ առաջացնում է այդ թթվին համապատասխանող աղեր՝ ֆոսֆատներ:
Օրինակ՝
3Ba+2H3PO4=Ba3(PO4)+23H23BaO+2H3PO4=Ba3(PO4)+23H2O3Ba(OH)2+2H3PO4=Ba3(PO4)+26H2O3BaCO3+2H3PO4=Ba3(PO4)+22H2O+3CO2
Ֆոսֆորական թթվի աղերը լայնորեն օգտագործվում եմ որպես պարարտանյութեր:
slozhnie_udobreniya_1.jpg
  • 1. Հասարակ սուպերֆոսֆատը ստանում են ըստ հետևյալ ռեակցիայի`
Ca3(PO4)+2H2SO4=2CaSO4+Ca(H2PO4)22
  • 2. Կրկնակի սուպերֆոսֆատը ստանում են ըստ հետևյալ ռեակցիայի`
Ca3(PO4)+H3PO4=Ca(H2PO4)22
  • 3. Պրեցիպիտատը ստանում են ըստ հետևյալ ռեակցիաների`
Ca(OH)+H3PO4=CaHPO42H2O2
H3PO4+CaCO3+H2O=CaHPO42H2O+CO2

* Ազոտական և ֆոսֆորական  պարարտանյութեր։

Ազոտական պարարտանյութերը անօրգանական և օրգանական ազոտ պարունակող միացություններ են, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Հանքային ազոտային պարարտանյութերի թվին են պատկանում ամիդային, ամոնիակային և նիտրատային պարարտանյութերը։ Ազոտային պարարտանյութերը հիմնականում ստանում են սինթետիկ ամոնիակից։ Ազոտի միացությունների պատճառով հաճախ սահմանափակում է մշակաբույսերի աճը և դրա համար էլ ազոտային պարարտանյութերն ունեն մեծ դրական ազդեցություն։Բոլոր տեսակի ազոտային պարարտանյութերից ամենաշատը տուժում են հողի միկրոօրգանիզմները։ Առաջին շաբաթում պարարտանյութի 70 տոկոսը մտցնելուց հետո առաջանում են բակտերիաներ և սնկեր ու միայն նրանց մահվանից հետո պարարտանյութերի կազմում եղած ազոտը կարող է օգտագործվել։

Ֆոսֆորական պարարտանյութեր են հասարակ սուպերֆոսֆատը, (կալցիումի երկհիդրոֆոսֆատի և կալցիումի սուլֆատի խառնուրդը) և կրկնակի սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատ), որոնք պարունակում են լուծվող ֆոսֆորական թթու։ Հատկապես արդյունավետ են հիմնային և չեզոք հողերում կիրառելիս։ Ֆոսֆորիտային ալյուրը դժվարալույծ փոշի է, պարունակում է 19-30% լուծվող ֆոսֆորական թթու։ Օգտագործվում է որպես հիմնական պարարտանյութ։

*»Ընտանեկան դպրոցի» հարցեր.   

1. Ի՞նչ.  պայմաններ են անհրաժեշտ      բույսերի. աճման  համար…

Լույս,ջուր,հող,պարարտանյութ,թթվածին

2. Ինչո՞ւ  են  ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական  տարրեր. ..

Դրանք շատ բույսերի բաղկացուցիչ մաս են կազմում,
և կարևոր են ֆիզիոլոգիական պրոցեսների համար, ինչպես շնչառություն, օսմոտիկ
ճնշման պահպանում:

3. Ինչո՞ւ են  հողին տալիս  պարարտանյութեր…..

Բույսերին անհրաժեշտ սննդատարրերի պակասը հողում լրացվում է
պարարտանյութերի միջոցով;
Պարարտանյութերն այն նյութերն են, որոնք կիրառվում են բույսերին սննդանյութ
տրամադրելու, հողի հատկությունները կամ հողում ապրող օգտակար
միկրոօրգանիզմների գործունեությունը բարելավելու համար: Գյուղատնտեսության մեջ
օգտագործվող պարարտանյութերը հիմնականում բաժանվում են հետևյալ խմբերի՝Օրգանական պարարտանյութեր
Հանքային պարարտանյութեր
Բակտերիական պարարտանյութեր

4. Ի՞նչ  է  «նիտրատային աղետը «…

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակություններով օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներն անվանվեցին նիտրատային աղետ:

Թեմատիկ  հարցեր և վարժություններ.    

*1. Ո՞ր  տարրերն են   ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

Ազոտ

*2. Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված  ոչ մետաղական հատկությունները ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. ..

*3. Ազոտը  և ֆոսֆորը համարվում են կենսական տարրեր. ինչո՞ւ. …

Կենսական տարրեր են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը: Կենսական տարրերը դասակարգվում են մակրոտարրերի (մեր օրգանիզմի 93%-ը կազմում են մակրոտարրերը), միկրոտարրերի և ուլտրայի։Ազոտը և Ֆոսֆորը  համարվում են մակրոտար։

*4. Ւ՞նչ  պայմաններ են  անհրաժեշտ. բույսի աճի համար….

Լույս,ջուր,հող,պարարտանյութ,թթվածին

*5. Ւ՞նչ  է  պարարտանյութը. ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Օրգանական պարարտանյութեր,Հանքային պարարտանյութեր,Բակտերիական պարարտանյութեր ևայլն։

Դասագրքից սովորել «Ազոտ »  և «Ֆոսֆոր «թեմաները  և  կատարել վարժություններ. Էջ 95. 103. 111֊112. 120..  124

Posted in Քիմիա տնային աշխատանք, Uncategorized

Թունավոր նյութերը օդում․․․

Ժամանակակից հասարակության մեջ կտրուկ աճում է արտադրական էկոլոգիայի դերը, իսկ դա կարելի է իրագործել հայտնագործելով ու կատարելագործելով շրջակա միջավայրի պահպանությա ,ինժեներա տեխնիկական միջոցները համաշխարհային մասշտաբով զարգացնելով անթափոն տեխնոլոգիական արտադրություններ: Շրջակա միջավայրի պահպանության գործում կարևոր դեր ունի էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը

Մթնոլորտը համարվում է երկրագնդի արտաքին շերտը և կազմում է Երկրի զանգվածի քիչ մասը սակայն նրա դերը չափազանց մեծ է չէ ո՞ր մթնոլորտային շերտի առկայությունն է որոշում Երկրի մակերեսի ողջ ջերմային ռեժիմը և պաշտպանում Երկիրը տիեզերական ճառագայթումից: Սակայն մարդկության արտադրական գործունեությունը ազդում է մթնոլորտի վրա, որի աղտահարման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական ձեռնարկությունները ,տրանսպորտը,  թունաքիմիկատների օգտագործումն, հումքի վերամշակումն, ինչպես նաև ջեռուցման համար օգտագործվող վառելիքի այրումը և այլն:

Մթնոլորտի անտրոպոգեն աղտոտման ամենահիմնական աղբյուրներից մեկը ավտոտրանսպորտն է: Ներկայումս ողջ աշխարհում հաշվում է ավելի քան 280 մլն ավտոմեքենա, որոնք տարեկան մթնոլորտ են արտամղում 50 մլն տոննա ածխաջրածիններ և 200 տոննա ածխածնի օքսիդներ: Բացի այդ շարժիչի աշխատանքի ընթացքում օդի ազոտը միանում է թթվածնին առաջացնելով ոչ պակաս վտանգավոր ազոտի օքսիդներ NO և NO2 և այլն: Առանձնապես վտանգավոր է (Il) ածխածնի օքսիդը CO –ն, որը հայտնի է շմոլ գազ ,անունով որի նույնիսկ 5-10 -մգ ը օդում բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա իսկ 20 –մգն արդեն շնչահեղձ է անում մարդկանց:

Շմոլ գազը CO-ն անգույն, անհոտ, թունավոր գազ է: Վատ է `լուծվում ջրում և լավ է լուծվում օրգանական լուծիչներում:

Այն ընկնելով օրգանիզմ 300 անգամ ավելի արագ է միանում հեմոգլոբինի հետ քան թթվածինը, առաջացնելով կարբօքսիհեմոգլոբին որի պարունակությունը 60%-ից բարձր մահացու է: 0,2 / COմգ լ պարունակող միջավայրում կարելի է գտնվել 1 ժամ, հետո ի հայտ են գալիս թունավորման նշաններ, գլխապտույտ, սրտխառնոց, ոտքերում թուլություն, լսողության և տեսողության վատթարացում, շարժումների կորդինացիայի խախտում գիտակցության կորուստ, ցնցումներ, շնչառության կանգից՝ մահ:

Թթվային անձրևների առաջացումը պայմանավորված է խոնավ օդում ազոտի և ծծմբի օքսիդների առկայությանբ: Ածխածնի օքսիդը կարող է առաջանալ ցածր ջերմաստիճաններում վառելանյութերի այրումից թթվածնի պակասի դեպքում:

Մթնոլորտային օդի աղտոտման աղբյուր են նաև ,երկաթուղային ,ծովային, գետային և օդային տրանսպորտի ձևերը:

Մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ են արտանետվում մթնոլորտ հրթիռներից, ինչն էլ հանդիսանում է օզոնային շերտի քայքայման պատճառներից մեկը:

Թունավոր քիմիական միացությունները մեծ քանակությամբ նախատեսված են ռազմական գործողությունների և հակառակորդի կենդանի ուժը վնասելու համար: Թունավոր նյութերը օրգանիզմ են թափանցում շնչառական օրգանների, մաշկի լորձաթաղանթի և մարսողական ուղիների միջոցով: Թունավոր նյութեր առաջինը կիրառել է Գերմանիան 1914-1918թ.՝ առաջին համաշխարային պատերազմի ժամանակ, ռազմական գործողություններում:

Posted in Քիմիա տնային աշխատանք, Uncategorized

Ինքնաստուգում։Քիմիա

Ինքնաստուգում՝ ՙՙՈչ մետաղներ՚՚

  1. Ո՞ր քիմիական  տարրի  ատոմներն  են  մտնում  թվարկված  բոլոր  նյութերի  բաղադրության  մեջնատրիումի  հիդրօքսիդ,  օզոնածխածնի (IV) օքսիդջուրազոտական  թթուծծմբի(VI)  օքսիդ.

1)   ծծումբ                    2)  քլոր                        3)  թթվածին                 4)  ածխածին

 

  1. Օդում  ֆոսֆորի  այրման,  ստացված  ֆոսֆորի (V)  օքսիդի  ջրում  լուծվելը  և  ֆոսֆորական  թթվի  չեզոքացումը  նատրիումի  հիդրօքսիդով  ռեակցիաներըի   ո՞ր  տեսակին  են  համապատասխանում .                 

1)   միացման, տեղակալման,  փոխանակման

    2)   միացման, միացման, փոխանակման

    3)   փոխանակման, տեղակալման, միացման

     4)   միացման, փոխանակման,  տեղակալման

 

  1. Թթվածնի քանի՞  ատոմ  կա  ալյումինի  օքսիդի  մեկ  մոլեկուլում.

1)  4                             2) 1,806 . 1024                             3)   2                                          4)  3

  1. Ո՞ր շարքում  են  գրված  միայն   թթվային  օքսիդների  բանաձևեր.

1)  CO2, Mn2O7,  P2O5, NO2

2)  Al2O3,  K2O,  SO3, CrO

3)  FeO, P2O3, N2O, BaO

4)   CrO3, CO, SrO, Cs2O

  1. Ո՞ր պնդումն  է  ճիշտ  ամֆոտեր (երկդիմի)  օքսիդների  համար.

1)  փոխազդում  են  միայն  հիմքերի  հետ

2)  փոխազդում  են  միայն  թթուների  հետ

3)  փոխազդում  են  և’  հիմքերի, և’  թթուների  հետ

4)  չեն փոխազդում  են   ո’չ  հիմքերի,  ո’չ  թթուների  հետ

  1. Որո՞նք են  1, 2, 3, 4  նյութերը  փոխարկումների  հետևյալ  շղթայում.

Cu    1     CuO    2  ›  CuSO4    3  ›  CuCl2    4  ›  Cu(OH)2

1) H2,H2SO4, HCl, KOH                    3)  O2, H2SO4, BaCl2, NaOH

2)H2O, SO3, NaCl, NaOH                  4)  O2, SO3, HCl, H2O

 

  1. Որո՞նք  են  ոչմետաղ —> թթվային  օքսիդ —> թթու —> աղ  ծագումնաբանական   կապն  արտահայտող  փոխարկումների  շղթայում  համապատասխան   ռեակցիաների   հավասարումների  ձախ  մասերը` ըստ  իրականացման   հերթականության.

ա)  SO2  +  H2O =                                         դ)  H2SO3  +  CaO =

բ)   S + O=                                                    ե)  SO2  +  CaO =

գ)   S  +  H2O =

1)  բ, ե, դ                               2)  բ, ա, դ                               3)  գ, դ, ե                        4)  ե, ա, գ

 

  1. Ջրածին ստանալու  համար  մետաղական  ցինկի  հետ  ո՞ր  թթուն  են  փոխազդեցության   մեջ  դնում.

1)   խիտ  H2SO4                   2)  նոսր  H2SO4                      3)  խիտ  HNO3              4)  նոսր  HNO3

 

  1. Հետևյալ նյութերից ` HNO3,  CaO,  CuSO4,  Ca(OH)2,  P2O5  որո՞նք  կփոխազդեն  նատրիումի  հիդրօքսիդի  հետ  առաջացնելով   չեզոք  աղեր.  Ճիշտ  պատասխանը`   բոլոր  հնարավոր  ռեակցիաների   գործակիցների  գումարն  է.

1)  20                                 2)  21                            3)  25                               4)  26

 

  1. Ո՞ր շարքի  բոլոր  նյութերն  են  փոխազդում  կալիումի  հիդրօքսիդի  ջրային  լուծույթի      հետ.           1)  FeO, CrO3, HClO                                             3)  ZnO, HClO4, MgO

                     2) KCl, SO2, CO2                                                                                4)  FeCl3, ZnO, Mn2O7

  1. Համապատասխան պայմաններում հետևյալ  զույգերից  մի  քանիսի  նյութերը    

     փոխազդում  ենա Zn  և  FeCl2,    բ)  Fe  և  ZnCl2   գ)  Cu  և  AgNO3    դ CuO  և  HNO3,

ե)  CuSO4  և  Fe: Որքա՞ն  է  տեղակալման   ռեակցիաներում  ստացվող  բարդ  նյութերի  

     հարաբերական  մոլեկուլային  զանգվածների  գումարը.

1)  392                               2)  480                               3)  446                                        4)  264

 

  1. NaOH, H2SO4,  Al(OH)3,  Cu(OH)2, Ca(OH)2, Fe(OH)3  միացություններից  մի  քանիսը  հնարավոր  է  ստանալ  համապատասխան  օքսիդի  և  ջրի  միացումով: Որքա՞ն  է  հնարավոր  ռեակցիաների  հավասարումների  գործակիցների  գումարը.

1)  10                                        2)  25                                     3)  4                                         4)  6

 

  1. Միացություններում +6  օքսիդացման  աստիճան  ցուցաբերող  քիմիական  տարրի  

       առաջացրած  0,875 գ  զանգվածով  երկհիմն  թթվի  քայքայումից  գոյացել  է 0,812 գ  այդ 

       թթվին  համապատասխանող  օքսիդ: Որքա՞ն է  թթվի  մոլային  զանգվածը (գ/մոլ).

1)  250                                      2)   210                                 3)  162                                      4)  98

  1. Թթվածնի քանի՞  ատոմ  է  պարունակում  1,02 գ  ալյումինի  օքսիդը.

1)  1,806 1021                        2)   0,03                                  3)  0,01                   4)  1,806 1022

 

  1. 7,8 գ զանգվածով  կալիումը  լուծել  են  48,4 գ  ջրում:  Որքա՞ն  է  նյութի  զանգվածային       բաժինը (%) ստացված  լուծույթում.

1)  20                                    2)    80                                  3)  25                                      4)   65

 

  1. Որքա՞ն է երկաթի  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը, եթե  դրա 19,68 գ   զանգվածով  նմուշը  մինչև  մետաղ  վերականգնելու  համար  ծախսվել  է  8,2656 լ (ն.պ.) ծավալով  ջրածին.

1)  72                                    2)    160                                   3)  23                                      4)   104

 

  1. Ծծմբական և  ազոտական  թթուներ  պարունակող 945 գ զանգվածով  ջրային  լուծույթին      ավելցուկով  բարիումի  քլորիդ  ավելացնելիս  անջատվել  է  116,5 գ նստվածք: Նստվածքի  անջատումից  հետո  մնացած  լուծույթը  չեզոքացնելու  համար  ծախսվել  է  100  գ նատրիումի  հիդրօքսիդ:

      ա)  Որքա՞ն  է  ազոտական  թթվի  զանգվածային  բաժինը (%) ելային  լուծույթում:

      բ)   Որքա՞ն  է  ելային  լուծույթում  ծծմբական  թթվի  զանգվածը (գ):

 

  1. Պարբերական համակարգի  գլխավոր  ենթախմբերի  տարրերից  մեկի  բարձրագույն  օքսիդի  մոլային  զանգվածը 108 գ/մոլ  է, իսկ  այդ  օքսիդում  թթվածնի  զանգվածային  բաժինը  74 % է:

 ա)  Որքա՞ն  է  այդ  տարրի  ջրածնային  միացության  մոլային  զանգվածը (գ/մոլ):

 բ)  Ի՞նչ  զանգվածով (գ) թթու  կառաջանա  այդ  օքսիդի  մեկ  մոլը  ջրում  լուծելիս։

Posted in Քիմիա տնային աշխատանք, Uncategorized

Քիմիա…

Նուկլեինաթթու (միջուկ), բարձրամոլեկուլային օրգանական միացություն, կենսապոլիմեր (պոլինուկլեոտիդ), որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։Պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նուկլեինաթթուները հայտնաբերել է շվեյցարացի գիտնական Ֆրիդրիխ Միշերը (1868)։Նուկլեինաթթուների մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ ՌՆԹ-ի կազմի մեջ որպես ածխաջուր մտնում է ռիբոզը, իսկ ազոտային հիմքերն են՝ ադենինը, գուանինը, ցիտոզինը և ուրացիլը, իսկ ԴՆԹ-ն կազմում են համապատասխանաբար դեզօքսիռիբոզը և ադենինը, գուանինը, ցիտոզինը, թիմինը։ Նուկլեինաթթուներում փոքր քանակությամբ հանդիպում են նաև պուրինների և պիրիմիդինների այլ ածանցյալներ՝ մինորային թթվեր։

Posted in Քիմիա դասարանական աշխատանք, Քիմիա տնային աշխատանք, Uncategorized

Ինքնաստուգում #1

1.Ո՞ր  շարքում   են    նշված   միայն  ֆիզիկական  մարմիններ.

   ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
   բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
   գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
  դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

  1. Քանի՞ նյութ  է  ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում.  ջրի  կաթիլպղնձե   թաս,  ալյումինե  կաթսա,   ռետինե  գնդակ,  պղնձե  կուժսառցե դղյակ,  ոսկե  մատանի.

1)  3                                         2)  6                                           3)  4                                        4) 5

3. Նշվածներից ո՞ր շարքում   են   գրված  միայն   օրգանական   նյութեր.
     1) 
 ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
    2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
    3)  շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
    4)  սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

4. Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել  սնդիկը.

  1. միայն պինդ  վիճակ
  2. միայն  գազային վիճակում
  3. միայն  հեղուկ  վիճակում
  4. բոլոր  երեք  վիճակներում

 5.  Որքա՞ն է ոսկու   ձուլակտորի   զանգվածը,  որի   ծավալը  2 սմ էիսկ  ոսկու              խտությունը  19,3 գ/սմ3 է.

     1) 38,6գ                                 2) 9,65գ                                3) 3,86գ                                4) 1,93գ

6. Ո՞ր  շարքում են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3)  H2O, N2, O3,  Ni, S8

   2)   AgBr, H2, CaCO3, P4                                                 4)  NaOH, CO2, NH3, CuSO4

7. Ո՞ր  շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

8. Հետևյալ նյութերից չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու   աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը.                                                           , ,  , ,  ,  , ,   , , , , , , , , , , ,

      Օքսիդ        Հիմք          Թթու              Աղ
 Na2O

BaO

CO2

Al2O3

MgO

SO3

Ca(OH)2

Fe(OH)2

NaOH

 Al(OH)3.

 

 

HNO3

HCl

H2SO4

H3PO4.

 

 

AgNO3

NaHCO3

K2SiO3

NaCl

CaCl2

CuSO4.

 

  1. Ո՞ր  շարքում  է գրված  ֆոսֆոր,  թթվածին,  ածխածիներկաթ  և  ազոտ   քիմիական    տարրերի  նշանները.

    1)  F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)  K, Na, P, Fe, C

10. Ո՞ր տարրական  մասնիկներից   է  կազմված  ատոմը.
    1)  միայն էլեկտրոններից
    2)  նեյտրոններից  և  էլեկտրոններից
    3)  պրոտոններից, էլեկտրոններից  և  նեյտրոններից
    4)  միայն պրոտոններից

  1.  Բնութագրեք հետևյալ ….  տարրի ատոմը  ըստ  հետևյալ  սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը

Al
բ կարգաթիվը, միջուկի  լիցքը՝

Z=13 ; +13
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)

պրոտոնների-27, նեյտրոնների-14, էլեկտրոններ-27

դ)  պարբերության  համարը, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը

3(3,8,2)

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

խումբը-երրորդ, գլխավոր ենթախումբ

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

3s23p1

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական մակարդակների  և  ենթամակարդակների)

+13 I-2,II-8,III-3 

ը ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված`

մետաղակա՞ն

ոչ մետաղական                                                                           

  թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ   տարրի  ատոմներ

Al

ժ Կատարեք  հաշվարկներ ` որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (գ),

տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,

տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները

օքսիդում:

 

 

  1. Համապատասխանեցրեք նյութի  հատկությունները  և  անվանումը.   
                                             Հատկությունները             Անվանումը
  աբնորոշ  հոտով   թափանցիկ  հեղուկ

    բջրում  լավ  լուծվող  պինդ  նյութ

     գմետաղական  փայլով  պինդ  գունավոր  նյութ

     դջրում  քիչ  լուծվող  անհոտ, անհամ  գազ

    1) կավիճ       2) սախարոզ

   3) քացախաթթու

   4) թթվածին

   5)  քլոր

   6)  յոդ

Posted in Քիմիա տնային աշխատանք, Uncategorized

Քիմիա․․․

Ալյումին
aluminum.png
Ատոմի կառուցվածքը

Ալյումինը IIIA խմբի տարր է, ուստի ատոմի արտաքին էներգիական մակարդակում առկա է երեք էլեկտրոն, որոնցից երկուսը զույգված են: Միացություններ առաջացնելիս՝ այդ ատոմը հիմնական վիճակից հեշտությամբ անցնում է գրգռված վիճակի, որին համապատասխանում են չզույգված երեք էլեկտրոն:
Միացություններում ալյումինի օքսիդացման աստիճանը գրեթե միշտ +3-ն է:
Untitled.png2015.png
Ալյումինը բնության մեջ
Բնության մեջ ալյումինը ամենատարածված մետաղական տարրն է: Ազատ վիճակում չի հանդիպում: Ալյումին պարունակող հիմնական հանքանյութերն են՝
Boksit.jpg  2088359.jpg
Բոքսիտ՝ Al2O3nH2O               Կավ՝ Al2O32SiO22H2O
Ֆիզիկական հատկությունները
067_original.jpg
Ալյումինը թեթև մետաղ է (ρ=2,7գ/սմ³), արծաթափայլ, հալման ջերմաստիճանը՝ 660, եռում է 2450 ջերմաստիճանում, օժտված է մեծ էլեկտրա- և ջերմահաղորդականությամբ: Պլաստիկ է. մետաղական ալյումինից հեշտությամբ լար է ձգվում և փայլաթիթեղ գլանվում: Հալված ալյումինը լուծում է այլ մետաղներ և ոչ մետաղներ` թեթև ու կայուն համաձուլվածքներ առաջացնելով:
Քիմիական հատկությունները
Ալյումինը շատ ակտիվ մետաղ է․ մետաղների ակտիվության շարքում տեղադրված է անմիջապես ալկալիական և հողալկալիական մետաղներից հետո:
4-w958-03.pngshablon.png1v.pngdaragon.png1.png
Ոչ մետաղների հետ ալյումինը հեշտությամբ է փոխազդում` հատկապես փոշի վիճակում: Ռեակցիան սկսելու համար տաքացում է պահանջվում, բայց հետո ընթանում է արագ` անջատելով մեծ քանակությամբ ջերմություն.
Օրինակ
2AI+3Br2=2AIBr3 բրոմիդ2AI+3S=AI2S3 սուլֆիդ4AI+3C=AI4C3 կարբիդ2AI+N2=2AIN նիտրիդ
Ալյումինի փոշին յոդի հետ փոխազդում է սենյակային ջերմաստիճանում՝ միայն ջրի առկայությամբ, որը կատալիզատորի դեր է կատարում:
maxresdefault.jpg
2Al+3I2=2AlI3
Ալյումինն օդում շատ կայուն է և սովորական ջերմաստիճանում փոփոխության չի ենթարկվում, քանի  որ այդ պայմաններում ալյումինի մակերեսը պատվում է շատ կայուն օքսիդային թաղանթով, որը պաշտպանում է մետաղը հետագա օքսիդացումից:
Սակայն ալյումինի փոշին կամ բարակ թիթեղը, մինչև 700 տաքացնելիս, այրվում է` արձակելով օքսիդի շիկացած շիթեր:
beng_31122016.jpg
4AI + 3Օ2 = 2AI2Օ3
Սենյակային ջերմաստիճանում ալյումինը ջրի հետ չի փոխազդում օքսիդային շերտի պատճառով: Սակայն այդ թաղանթը վերացնելիս ալյումինը փոխազդում է ջրի հետ` հիդրօքսիդ առաջացնելով.
2AI + 6H2O = 2AI(OH)3 + 3H2↑⏐
Ալյումինը լավ լուծվում է նոսր թթուներում:
Օրինակ
2AI + 6HCI = 2AICI3 + 3H2
Խիտ ծծմբական թթվի և ալյումինի միջև բարձր ջերմաստիճանում ընթանում է օքսիդավերականգնման ռեակցիա.
2AI + 6H2SO 4 = AI2(SO4)+3 3SO2  + 6H2O

Ալյումինը լուծվում է ալկալու լուծույթում` անջատելով ջրածին.

2AI + 2NaOH + 2H2O = 2NaAIO2 + 3H2

Ալյումինի միացությունները.
Ալյումինի օքսիդ՝Al2O3                                               Ալյումինի հիդրօքսիդ՝Al(OH)3

 

alumina-1.jpg  20151116095633512.jpg
Ալյումինի օքսիդը երկդիմի օքսիդ է, ուստի փոխազդում է և՛ թթուների, և՛ հիմքերի հետ.
AI2O 36HCI = AICI3 + 3H2OAI2O 32NaOH  = 2NaAIO2 + H2O
Al(OH)3-ը՝ երկդիմի հիդրօքսիդ է, հետևաբար հեշտությամբ լուծվում է և՛ թթուներում, և՛ հիմքերում.
Al(OH)3+3HCl=AlCl3+3H2OAl(OH)3+NaOH=Na[Al(OH)4]
Posted in Քիմիա դասարանական աշխատանք, Քիմիա տնային աշխատանք, Uncategorized

Նյութերի հատկությունը ֆիզիկական և քիմիական ֆիզիոլոգական հատկությունները

  • Ատոմի կառուցվածք

Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է։Ատոմը էլեկտրաչեզոք մասնիկ է։էլեկտրաչեզոք նշանակում է ատոմի ներսում գտնվող տարրական մասնիկների դրական և բացասական թվերը իրար հավասար են։Ատոմը կազմված է դրական լիցքավորված միջուկից և միջուկի շուրջը պտտվող բացասական լիցքավորված էլեկտրոններից։

  • Քիմիական տարրերի պարբերական օրենք
Մենդելեևը տարրերի համակարգման հիմք ընդունեց տարրի ատոմային զանգվածը՝  որպես ճշգրիտ չափելի ու կասկած չհարուցող հիմնարար քանակական հատկանիշ:

Նրան հաջողվեց բացահայտել տարրերի ատոմային զանգվածի ու քիմիական հատկությունների միջև առկա համընդհանուր պարբերական կապը:

Մենդելեևը 63 հայտնի տարրերի համար կազմեց առանձին քարտեր՝ գրանցելով յուրաքանչյուր տարրի և նրա միացությունների վերաբերյալ առավել կարևոր տեղեկությունները` քիմիական նշանը, անվանումը, բնույթը, հարաբերական ատոմային զանգվածը, օքսիդների, հիդրօքսիդների, բնորոշ աղերի  բանաձևերը և այլն:
Օրինակ ՝․
Նատրիում   11
 Na
Na2O – օքսիդ,պինդ  
NaOH – հիմք
NaCI– քլորիդ
Քիմիական տարրերի առաջացրած պարզ նյութերի, ինչպես նաև  միացությունների ձևերն ու հատկությունները պարբերական կախման մեջ են այդ տարրերի հարաբերական ատոմային զանգվածների մեծությունից:
  • Քիմիական տարրերի պարբերական համակարգը՝ աղյուսակաը

Ատոմի սահմանումը

Ատոմը տարրական մասնիկների փոխազդեցության մասնիկների արդյունքն է։Ներկայումս հայտնաբերվաց է 300 տարրական մասնիկ։

Ատոմի բաղադրությունը

Պրոտոն-P<-1,+1>

Նեյտրոն-o1n

Էլեկտրոն-e

Իզոտոպներ

Մակրո տարրեր-C, H, O, N, P, S

Միկրո տարրեր-Fe, Na, Cl, Mg, Ca, Br, I, F, Cu, Zn, Mn, Ag, Au.

H<1,+2>-պրոտիում⇒Z=+1

H<2,+1> (D)-դեյտերիում⇒Z=+1

H<3,+1>(T)-տետրիում⇒Z=+1

Միջուկում  որոշում է նետրոնների թիվը։N=A-Z

 

 

Posted in Քիմիա տնային աշխատանք, Uncategorized

Թթվածին

Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը 47,2 % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է  երեք կայուն իզոտոպների ձևով`  016(99,8%),  017և0:18
Թթվածին տարրի բնութագիրը`
 
Հայերեն անվանում Լատիներեն անվանում Քիմիական նշան Քիմիական
նշանի արտասանություն
Հարաբերական ատոմային զանգված (Ar)
Օքսիդացման աստիճանը
միացություններում
Թթվածին Oxygenium       Օ         Օ 15,999416 Հիմնականում՝ 2,պերօքսիդներում՝ 1,ֆտորի հետ միացություններում՝
+1 և +2
Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը  8 է, միջուկի լիցքը՝ +8: Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6:  6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:

Թթվածինը  միացություններում երկվալենտ է:
th.jpg
          Թթվածնի ատոմի կառուցվածքը
Թթվածին պարզ նյութի բնութագիրը`
 
Թթվածինն ազատ վիճակում առաջացնում է երկու պարզ նյութ` երկթթվածին կամ պարզապես թթվածին՝ Օ2, և եռթթվածին կամ օզոն՝  Օ3:
th (3).jpgth (1).jpg
 Թթվածնի մոլեկուլի մոդել       Օզոնի մոլեկուլի մոդել
Թթվածին պարզ նյութի մոլեկուլի  գրաֆիկական բանաձևն է՝  O=O: Մոլեկուլում կապն ատոմների միջև կրկնակի է, կովալենտային ոչ բևեռային:

 

Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ Mr (Օ2=32
Մոլային զանգվածը՝ M(Օ2=32գ/մոլ:
Մոլային ծավալը նորմալ պայմաններում՝ Vm=22,4 լ/մոլ է:
Թթվածին պարզ նյութը կազմում է օդի 1/5 մասը  կամ ծավալի 21  տոկոսը: Օդի թթվածինը հիմնականում ծախսվում է նյութերի այրման, օքսիդացման, օրգանական նյութերի նեխման և կենդանի օրգանիզմների շնչառության վրա: Սակայն, ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզով: