Posted in Վրացերեն, Uncategorized

Ալեքսանդր Մելիք-Ազարյան

Վրացահայ մեծահարուստ Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը գիլդիայի առաջին վաճառական էր: Նրա տունը մինչև օրս զարդարում է Թիլիսիի Ռուսթավելի պողոտան: Իր ժամանակի մեծ բիզնեսմեն, ով Հայաստանում ուներ պղնձի հանքեր և վերամշակող գործարաններ (նա նաև Թբիլիսիում ուներ գործարան), Բաքվում նավթային հանքավայրեր, քարե քարհանքներ, Թբիլիսիի առաջին հեռախոսային ցանցը: Ներկայիս ք. Թիլիսիի Ռուսթավելու պող. # 37), երկու տուն `Սուլխան Սաբայի և Լերմոնտովի փողոցներում և այլն:

XIX դարի վերջին Կովկասում անգլիական կապիտալի աճը նկատվում էր հատկապես նավթի ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում շատ խոշոր կապիտալիստներ իրենց բիզնեսը վաճառեցին բրիտանացիներին: 1899 թ.-ին Մելիք-Ազարյանցը և Մութաֆյան եղբայրները բրիտանացիներին վաճառեցին Զանգեզուրի պղնձի հանքաքարերն ու գործարանները, կազմելով անգլո-ռուսական պղնձի լեռնահանքային ձեռնարկություն ՍՊԸ: Այս տնտեսական լայնածավալ գործարքների արդյունքում շատ խոշոր գործարարներ տեղափոխվեցին Լոնդոն։

Աղբյուր

Posted in Վրացերեն, Uncategorized

Ողջույն․․․Գամարջոբաթ

Հայերեն թարգմանություն `

Ողջույն ես Լիլին եմ։Մեր ընտանիքում ապրում է 5 մարդ։Ես, եղբայրս, հայրիկ, մայրիկ և տատիկ։Սիրում եմ երբ տատիկս և մայրիկս համեղ ուտելիքներ են պատրաստում։Սիրում եմ հայրիկիս հումարները, եղբորս խիստ պահվացքը և միարժամանակ գեղեցիկ ժպիտը։Մեր ընտանիքը շատ է սիրում հյուրեր ընդունել, միասին նստել և ճաշկերույթ անել։Նրանք ինձ ճիշտ խորհուրդներ են տալիս։Ես սիրում եմ իմ ընտանիքը:

Posted in Վրացերեն, Uncategorized

Վրաստանի քաղաք։Կախեթի

Կախեթ անունը առաջացել է արևելավրացական կախ ցեղի անունից, իսկ -եթ վերջածանցը վրացերենում ցույց է տալիս տեղ։ Վրացագետները առանձնացնում են վրացերենի կախեթյան բարբառը։

Ժամանակակից Կախեթի մարզը ներառում է Պատմական Վրաստանի երեք գավառների՝ Կախեթի, Կուխեթի ու Գարդաբանի տարածքը։ Վրացական անահյուսության համաձայն, Քարթլիս Ցխովրեբա ավանդազրույցը պատմում է Քարթլոս նախահոր 5 որդիների մասին, որոնցից 3-ը կոչվում էին վերոնշյալ երեք գավառների անուններով։

Կեսելոյի բերդ

Վաղ շրջանում Կախեթը չի մտել Վիրքի սահմաններում. այն Աղվանքի մաս է կազմել։ Հելլենիստական շրջանում Փառնավազ արքան հիմնել է 8 իշխանություն, որոնց ղեկավար է կարգել իշխաններին (վրաց.՝ ერისთავი՝ էրիսթավի)։ Դրանց թվում էր Կախեթի իշխանությունը՝ Ուջարմա կենտրոնով։

Վաղ միջնադարում Վրաց մարզպանության կործանումից հետո առաջացել է Կախեթի թագավորությունը՝ Գրեմի, ապա՝ Թելավ մայրաքաղաքով։ Այն սկզբում ինքնուրույն պետություն էր, թեև վարչականորեն մտնում էր Վրաց իշխանության, ապա՝ Տփղիսի ամիրայության մեջ։

Ուղևորություն դեպի Կախեթի: Կախեթին ...

Զարգացած միջնադարում եղել է Վրացական թագավորության կազմում, ապա կրկին առանձնացել և դարձել ինքնուրույն թագավորություն։

1762 թվականից միացել է Քարթլիի թագավորությանը (Քարթլի-Կախեթի թագավորություն)։ 1801 թվականից Գեորգիևյան դաշնագրի արդյունքում, մարզը հայտնվել է Ռուսական կայսրության կազմում։

Կախեթը սկզբում մտել է Վրացական մարզի, Վրացա-Իմերեթական նահանգի, ապա՝ Թիֆլիսի նահանգի մեջ։ Կախեթը հարևան Հերեթի հետ եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921) մասը։Վրացական ԽՍՀ (1921-1990) կառավարման տարիներին տարածքը բաժանված է եղել շրջանների։

Posted in Վրացերեն, Uncategorized

Վրաստանի քաղաք։Քութայիս

Քութայիս - Վիքիպեդիա՝ ազատ ...

Քութայիս (վրաց.՝ ქუთაისი), քաղաք Վրաստանի Իմերեթի մարզում։ 2012 թվականից համարվում է Վրաստանի խորհրդարանական մայրաքաղաքը: Տեղակայված է Ռիոնի գետի երկու ափերին, ծովի մակարդակից 125 300 մ բարձրության վրա։ Քաղաքից 22 կմ հեռավորության վրա գտնվում է Քութայիս օդանավակայանը։Թբիլիսիից հեռավորությունն երկաթուղով, ինչպես նաև ավտոճանապարհով կազմում է 220 կմ, մինչև Փոթի՝ 100 կմ, իսկ մինչև Բաթում՝ 150 կմ։

Քութայիս

Քութայիս անվանումը բաղկացած է երեք մասերից՝ հին վրացերեն կվա՝ նշանակում է քար և բնորոշում է քաղաքի հին հատվածի բնահողը, մթա՝ նշանակում է «լեռ» և համաձայնեցվում է Պրոկոպիոս Կեսարացու նկարագրության հետ, ով պնդում է, որ քաղաքը բնակեցված էր Ռիոնի գետի միայն աջ ափին, իսկ –իս-ը՝ տեղանվանագիտական վերջածանց է։

2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 184 000 մարդ, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 197 000 մարդ, իսկ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 149 100 մարդ:

Posted in Վրացերեն, Uncategorized

Երրորդ օրը Վրացիների հետ….

Այսօր մեր վրաց ընկերների հետ մեր դպրոցում մասնակցեցինք ևս մեկ անգամ <<Տրնդեզին>>։Տրնդեզ մասնակցելուց հետո երեխաների հետ ձնագնդիկ խաղացինք և ուղևորվեցինք դպրոց, որպեսզի նրանք սպորտով զբաղվեն։Սպորտից հետո նրանց հետ նկարվեցինք և սովորեցինք նրանց պարերից մեկը։Այն շատ հետաքրքիր էր և հաճելի։Այդ ամենից հետո նրանք փորձ արոցին և նախաճաշեցին։Մեդիա ուրբաթին նրանք պարեցին…..։

Posted in Վրացերեն, Uncategorized

Ռուսթավելի Վրաց ընկերների հետ…

Այսօր մենք վրաց ընկերների հետ շարժվեցինք քոլեջ։Այնտեղ հանդիպեցինք դեսպանի կնոջը, արտասանեցինք Ռուսթավելի և լսեցինք վրաստանի մասին հետաքրքիր տեղեկություններ։Իմացանք, որ նրանց մոտ գտնվում է եգիպտացորենի ընդհամենը 60%ը։Այդ ամենից հետո մասնակցեցինք <<Տրնդեզին>>, երգեցինք և պարեցինք։Նրանցից երեխաներ կաին որոնք  առաջին անգամ էին Հայաստանում և նրանք մեզ պատմում էին նրանց տպավորությունները։Արտասանությունից հետո նրանք ըմպեցին մեր պատրաստաց գինին ևայլն։Նաև գնացինք և տեսանք մեր գինիները, իմացանք թե ինչպես են պատրաստում այն և մատուցում։Այնուհետև եկանք դպրոց։

Posted in Վրացերեն, Uncategorized

Առաջին օրը Վրաց ընկերեների հետ․․․

222222

Այսօր առավոտյան մեզ հետ ընդհանուր պարապունք անցկացրեցին մեր Վրաց ընկերները։Իսկ հետո մենք սովորեցրեցինք նրանց հայկական պարեր և երգեր։Այդ ամենից հետո մենք ականատես եղանք նրանց պարին։Իսկ պարելուց հեո նրանք գնացին մարզական ակումբներ, որպեսզի խաղան։Վերջացնելուց հետո այցելեցին բրուտանոց և կար ու ձև։Նրանցից շատերը գտնվում էին մեր կրթահամալիրում առաջին անգամ։Հուսամ նրանց դուր եկավ մեր կրթահամալիրը։Շատ ուրախ եմ նոր երեխաների տեսնելու համար։

Posted in Վրացերեն, Uncategorized

Ընթերցում ենք Ռուսթավելի

Հունվարի 14-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ համատեղ ընթերցանություն:Այսօր մենք և Ջավախքի սովորողները մասնակցեցինք Շոթա Ռուսթավելիի կլոր սեղանին։Մենք և նրանք կարդացինք մեր հավանած բանաստեղծությունները, կենսագրությունները ևայլն։Մեր սովորողները շատ ջերմ ընդունեցին նրանց և տեղեկություններ իմացանք նրանց փոքրիկ գյուղի մասին, որի անունն էր <<Վաչիան>>։Կցանկանաի այնտեղ լինել և տեսնել նրանց գյուղը։Շատ հետաքրքիր էր նրանց հետ զրուցե կցանկանամ, որպեսզի նրանք նորից գան մեզ մոտ։

Posted in Վրացերեն, Uncategorized

Շոթա Ռուսթավելի անվան մասին

Картинки по запросу շոթա ռուսթավելի

Ռուսթավելի կոչվելու համար պոեմի հեղինակը կամ ծնունդով պիտի Ռուսթավից լիներ, կամ Ռուսթավ տեղանքի (բերդի կամ քաղաքի) տիրակալը, կամ էլ Ռուսթավի եպիսկոպոսը։ Շոթա անվան մասին այնքան էլ տեղեկություն չունենք։ Ի դեպ, այն համապատասխանում է հայերենում տարածված Աշոտ անվանը։ Առաջին անգամ նրան լրիվ՝ Շոթա Ռուսթավելի անվամբ հիշատակում է XVII դարի բանաստեղծ-արքա Թեյմուրազ Ա-ն: Դրանից հետո ամենուր հանրահայտ է, որ Ռուսթավելու անունը Շոթա է։ Թեպետ և վկայությունը ուշ շրջանի է, բայց, անշուշտ, վստահելի է, որովհետև առանց ձեռքին որևէ աղբյուր ունենալու թագավոր-բանաստեղծը նրան այդպես չէր կոչի։ Եթե այս ամենին էլ գումարենք ժողովրդական դարեդար պահպանված ավանդությունը, ապա մեկընդմիշտ պարզ է, որ «Ընձենավորի» հեղինակի լրիվ անունը Շոթա Ռուսթավելի է։ Բացի դրանից, XII-XIV դարերի վրաց բազմաթիվ ձեռագրերում հիշատակված են Շոթա անունը կրող բազմաթիվ անձինք, ինչը վկայում է, որ այդ շրջանում այն շատ տարածված անուն է եղել։ Դրանցից մեկը Շոթա Մեճուրճլեթուխուցեսն է (գանձապետ – գանձարանապետ, վկայված Երուսաղեմի վրաց Սուրբ Խաչ վանքի «Հոգոց գրքում», XIII դարում)։ 1902 թվականին Նիկողայոս Մառը Երուսաղեմում հայտնաբերեց և 1914 թվականին հրատարակեց Երուսաղեմի Սուրբ Խաչ վանքի «Աղապ»-ը (բառացի՝ Քոթուկ), ուր գրված է. «Նույն երկուշաբթի աղապ (= պատարագ) Շոթա Մեճուրճլեթուխուցեսի: Ով փոխի՝ փոխյալ լինի քրիստոնեից հավատից»: Վրացագետ Է. Մետրեվելին Շոթա Մեճուրճլեթուխուցեսի հիշատակագրումը վերագրում է XII-XIII դարերի միջոցին՝ ըստ գրչության։ Քանի որ «Աղապ»-ում հիշվող Գրիգոր Դրանդելին իսկապես նույնանում է վանքում պատկերված Գաբրիել Դրանդելու հետ (XIII-XIV դարերի արանքում), նշանակում է Շոթա Մեճուրճլեթուխուցեսն էլ պիտի նույնանա սյան վրա պատկերված Շոթա Ռուսթավելուն։ Այս որմնանկարը, պահպանված տեսքով, XVI-XVII դարերի գործ է՝ այսպիսի մակագրությամբ. «սույն (կարելի է կարդալ նաև սույնը) նկարել տվող (նաև՝ նկարող) Շոթային (նաև՝ Շոթայի) ողորմի Աստված: Ամեն: Ռուսթավելի»: Մակագրությունը, ինչպես երևում է, հստակ չէ, հավանաբար գրված Ն. Չոլողաշվիլու վանահայրության օրոք (1643-1649 թթ.)։ Քանի որ վանքի պատերին պատկերված են նշանավոր նվիրատուները, որոնց մասին խոսվում է «Հոգոց գրքում», ուրեմն Շոթա Մեճուրճլեթուխուցեսն էլ որմնապատկերի մակագրության նույն Շոթա Ռուսթավելին է։