Posted in Հայոց պատմություն, Uncategorized

Ամփոփում…

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Անատոլիական բարձրավանդակի և Իրանական սարահարթի միչև։Այն եզերվում է Կուր և Արաքս գետերից մինչև Կապադովկիա Պոնտական և Թռեղք լեռներից մինչև հարավային տավրոսի լեռնաբազուկները։Լեռնաշխարհի կենտրոնով արևելքից արևմուտք ձգվում է Հայկական պար Լեռնաշխթան, որի ամենաբարձր լեռնագագաթը Արարատն է (Մասիս 5165մ)։Լեռնաշխարհի երկրորդ ամենաբարձր լեռնագագաթը Սիփանն է, որը գտնվում է վանալճի հյուսիսում և ունի 4434մ բարձրություն։ՀՀ ամենաբարձր լեռնագագաթն է Արագածը-4096բարձրություն երկրորդը Կապուտջուղ 3906մ։

Խոշոր լճեր և գետեր

Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր հիմնական լճերն են Սևանալիճ ծմ 1916մ բարձրություն ջուրը քաղցրահամ է բազմանում է իշխան ձկնատեսակը։Ունի մեկ կղզի, որը ներկայումս թերակղզի է( Բզնունյանց ծով)։Վանալիճ ջուրը աղի է, բազմանում է Տառեխ ձկնատեսակը, ունի չորս կղզի դրանք են ՝ Ախթամար, Լիմ, Կտուց և Արտեր։Որմիալիճ կամ կապուտան լիճը աղի է զուրկ է կենդանական աշխարհից։Հայկական լեռնաշխարհի հինգ խոշոր գետերն են ՝ Եփրատ, Տիգրիս, Կուր, Ճորոխ և Արաքս։ՀՀ խոշոր գետերից են Հրազդանը, Վողջի, Դեբեդ, Որոտան։

Մեծ հայքի պատմավարչական բաժանումը

Մեծ Հայքը ըստ (աշխարհացույցի) Մեծ Հայքը բաժանվում էր 15 նահանգների կամ աշխարհների Այրարատ, Սյունիք, Արցախ, Ուտիք, Փայտակարան, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Մոկք, Աղձնիկ, Տուրուբերան, Վասպուրական, Կորճայք, Պարսկահայք։

Posted in Հայոց պատմություն, Uncategorized

Պատմություն․․․

Դեկտեմբերի 9-13

Թեմա 19 ՀՀ միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը:

  • Նորանկախ հանրապետության միջազգային ճանաչումը:

Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումը նրան դարձրեց միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ։ Նա հնարավորություն ստացավ իր հայեցողությամբ մշակել պետության արտաքին քաղաքականությունը։Նորանկախ հանրապետությունը սկսեց միջազգային ճանաչում գտնել 1991 թվականի վերջերից։ Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։1992թ. մարտին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), իսկ 2001 թ. հունվարին՝ Եվրախորհրդի անդամ։ Այնուհետև անդամագրվեց միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Սևծովյան տնտեսական համագործակցությանը (ՍԾՏՀ), Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) և այլն։1992թ. սկսած Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքվել են հարյուրավոր պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնք կարգավորում են համագործակցության ամենատարբեր բնագավառներ։ Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է մեծաքանակ վարկեր, որոնց շնորհիվ վերականգնվել և գործարկվել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը և այլն։

  • Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց/162-166/

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը։

ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։Հայկական սփյուռքը գրեթե ամբողջությամբ ներկայացված է ցեղասպանության զոհերի ուղղակի ժառանգներով և ունի բավարար նյութական միջոցներ, որպեսզի դիմադրի Թուրքիայի ճնշումներին։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ամերիկյան ուսումնասիրող Հիթըր Գրեգի կարծիքով՝ ԱՄՆ-ում գործող հայ լոբբիստական ընկերությունների գլխավոր նպատակն է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը և տարածքների վերադարձը։ Ըստ Գրեգի՝ ամերիկահայ լոբբիստներն, իրենց նպատակին հասնելու համար, իրենց կողմն են գրավում զանազան քաղաքական գործիչների, ճնշում գործադրում տարբեր պետությունների կառավարությունների վրա, զբաղվում Հայոց ցեղասպանության հարցի լայնամասշտաբ լուսաբանմամբ, հիմնադրում այդ ցեղասպանության հարցերով զբաղվող կառույցներ։

Posted in Հայոց պատմություն, Uncategorized

Պատմություն․․․

Թեմա 15 Խորհրդային Հայաստանի մշակույթը

  • Կրթություն և գիտություն
  • Գրականություն և արվեստ/ էջ 133-142/
  • Գրավոր ներկայացրե′ք ձեր նախընտրելի մշակութային գործչին և նրա ստեղծագործություններից որևէ մեկը:

«Կտոր մը երկինք», 1980թ․, «Մեր մանկության տանգոն», 1984թ․։Այս երկու գեղեցիկ կոմպոզիտոր ստեղծող գեղեցիկ երաժշտություն Տիգրան Մասուրյան։Այս երկու ստեղծագործությունները գրեթե անգիր գիտեմ։Շատ հետաքրքիր ֆիլմ, երաժշտություն և շատ սիրելի դերասաններ։Այս կինոները դեռ շատ մանկուց եմ տեսել և գրեթե ամբողջությամբ սկսել եմ ճանաչել։Այս հրաշալի կոմպոզիտորը ծնվել է 1939թ․ հունվարի 27։ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)։Հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։Նա գեղարվեստական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները։

Կենսագրություն ՝․

Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը 1956-1960 թվականներին կոմպոզիցիա է սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։ 1967-1986 թվականներին ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում։ 1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում։ 1992-1995 թվականներին զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։

Մանրամասն տեղեկությունը այստեղ ՝

Posted in Հայոց պատմություն, Uncategorized

Պատմություն․․․

Նոյեմբերի 25-29

Թեմա 14 ՀՀ անկախացման գործընթաց:/ 128-131էջ/

  • Ե՞րբ ընդունվեց ՀՀ հռչակագիրը:Որո՞նք են հռչակագրի հիմնական դրույթները:Գնահատե′ք անկախության հռչակագիրը:

Հայաստանի անկախության հռչակագիր, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։

Գրավոր Ներկայացրե′ք Արցախյան շարժման նշանավոր դեմքերից որևէ մեկին:

Posted in Հայոց պատմություն, Uncategorized

Պատմություն․․․

Նոյեմբերի 18-22

Թեմա 13 Արցախյան շարժում:/էջ 118-126/

  • Վերակառուցումը և Արցախյան շարժումը:

Վերափոխումների քաղաքականությունը

Երկիրը կանգնած էր արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության առաջ։ Գորբաչովը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը ճգնաժամից դուրս բերելու համար պետք է իրականացվեն վերափոխումներ։

Ղարաբաղյան ազատագրական շարժումը

Խորհրդային Միությունում ազատագրական շարժումների ծավալումը վերակառուցման քաղաքականության անմիջական հետևանք էր։ Իր ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար առաջինը հանդես եկավ արցախահայությունը։

Սումգայիթյան ողբերգությունը

Այն ժամանակ, երբ Հայաստանում և Ղարաբաղում տեղի էին ունենում խաղաղ հանրահավաքներ, 1988 փետրվարի 27–29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող արդյունաբերական Սումգայիթ քաղաքում իրականացվեց քաղաքի հայության վայրագ կոտորած։

Ազատագրական շարժման վերելքը

Անգամ Սումգայիթում տեղի ունեցած վայրագություններից հետո Կենտրոնը ղարաբաղյան հիմնահարցը ներկայացնում էր ոչ թե քաղաքական, այլ զուտ սոցիալ-տնտեսական բնույթ ունեցող խնդիր։

Հայերի բռնագաղթեցումը Ադրբեջանից

1988թ. գարնանից սկսած Կիրովաբադից, Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից, Շաքիից և հայաշատ այլ բնակավայրերից հայ ազգաբնակչությունը թալանի ու բռնությունների ենթարկվելով զանգվածաբար արտաքսվեց։

  • Ազատագրական շարժման վերելքը:

Արևմտահայ ազգային ազատագրական շարժումների վերելքը 1890-ական թվականներին. Արևմտահայությունը սուլթանական կառավարության ազգահալած քաղաքականությանը պատասխանել է ազատագրական պայքարի նոր վերելքով։ 1890 թվականի հունիսին Կարինում (Էրզրում) կեղծ լուրեր են տարածվել հայերի՝ ապստամբության պատրաստվելու մասին։ Խուզարկելու նպատակով թուրք ոստիկանները պատարագի ժամին ներխուժել են եկեղեցի։ Ժողովուրդը հնչակյանների գլխավորությամբ դիմագրավել է նրանց, սպանվել ու վիրավորվել է ավելի քան 20 հայ։ 2 օր անց իշխանությունները նոր ջարդեր են կազմակերպել քաղաքի հայկական թաղամասերում։

  • Ձեր կարծիքով ՝ ԽՄԿԿ կենտկոմը ղարաբաղյան հիմնահարցը ինչու՞ էր փորձում ներկայացնել որպես սոցիալ տնտեսական բնույթի խնդիր:/գրավոր/
Posted in Հայոց պատմություն, Uncategorized

Պատմություն․․․

Նոյեմբերի 11-15

Թեմա 11  Սփյուռքը հետպատերազմյան շրջանում:/էջ95-104/

  • 1946-1948թթ «Մեծ ներգաղթը»:

1946-1948թթ. Խորհրդային Միությունը կազմակերպեց և իրականացրեց արտասահմանում ապրող շուրջ 90 000 սփյուռքահայերի տեղափոխությունը Խորհրդային Հայաստան։ Այս երևույթը ստացավ «Մեծ Հայրենադարձություն» անվանումը։Հայերի հայրենադարձությունը թույլ տալու մասին ԽՍՀՄ ԺողԿոմԽորհի որոշումը(հայերեն թարգմանությունը՝ ստորև)։Ի նշանավորումն Հայաստանում սովետակն իշխանության հաստատման 25 ամյակի, ՍՍՀ Միության Ժողովրդական Կոմիսարների խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է։

Հայրենադարձությունը, ի պատասխան ՀԽՍՀ ղեկավարության դիմումների, թույլատրվեց ԽՍՀՄ կառավարության (Ժողկոմխորհի) նախագահ Ստալինի 1945-թվականի նոյեմբերի 21-ի որոշումով, որում ասվում էր. «Ուշադրության առնելով արտասահմանում ապրող հայերի դիմումները նրանց հայրենիք՝ Սովետական Հայաստան վերադառնալու թույլտվության մասին և ՀԽՍՀ ղեկավար մարմինների միջնորդությունը, թույլատրել ՀԽՍՀ Ժողկոմխորհին կազմակերպել արտասահմանյան երկրներում ապրող հայերի վերադարձը, որոնք այդ մասին ցանկություն են հայտնել»: Համաձայն այդ փաստաթղթի, ներգաղթի կազմակերպման հիմնական պատճառը հենց իսկ արտասահմանի հայերի ցանկությունն էր վերադառնալ հայրենիք՝ Խորհրդային Հայաստան:

  • Գրավոր ներկայացրեք ըստ ձեզ ինչ նշանակություն  ունեցավ ներգաղթը հայերի համար և ի՞նչ ազդեցություն կրեց սովետական հասարակությունը:
Posted in Հայոց պատմություն, Uncategorized

Առնո Բաբաջանյան․․․

Картинки по запросу առնո բաբաջանյան
Առնո Բաբաջանյան (հունվարի 22, 1921թ. – նոյեմբերի 11, 1983թ.), հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ (1971թ.): Առնո Բաբաջանյանը 1929թ. ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: 1947թ. ավարտել է նույն կոնսերվատորիայի ստեղծագործական, 1948թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինները: 1946-1948թթ. կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1950-1956թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:

Որպես դաշնակահար աչքի է ընկել հատկապես իր ստեղծագործությունների կատարմամբ: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Դա առավել արտահայտվել է նրա առաջին երկու գործերում՝ դաշնամուրի և ջութակի կոնցերտներում:

Սակայն Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա դաշնամուրային տրիոյում: Բաբաջանյանի ինքնատիպ ոճը դրսևորվել է նաև ջութակի ու դաշնամուրի սոնատում, թավջութակի կոնցերտում: Նրա «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերն արժանացել են բարձր գնահատականի:

Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուրն» երկերը: Ժամանակի նորարար շնչով են ստեղծվել «Պոլիֆոնիկ սոնատը» (1947թ., 2-րդ խմբ.՝ 1956թ.), «Վեց պատկերը» (1965թ., ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1966թ.), № 3 կվարտետը (1976թ.):

Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում:
Գրել է նաև երաժշտություն թատրոնի («Իմ սիրտը լեռներում է») և հայկական կինոնկարների համար՝ «Հասցեատիրոջ որոնումները» (1955թ.), «Ամպրոպի արահետով» (1956թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ., համահեղինակ՝ Ղազարոս Սարյան), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Երջանկության մեխանիկան» (1982թ.) և այլն:
Մահացել է 1983թ.-ի նոյեմբերի 11-ին: 1991թ. Մոսկվայում, իսկ 1996թ. Երևանում ստեղծվել են «Առնո Բաբաջանյան» հիմնադրամները: Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, իսկ 2003թ. կանգնեցվել է հուշարձանը: