Posted in Հայոց լ․ դեկտեմբեր, Uncategorized

Հայոց լեզու 09.12.2019

Լեզու

  1. Լրացրու բաց թողած տառերը

Տեքստ

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն՝ Արտեմիսին, ներբողում նրա շնորհքներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ. շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով. նա զարդարված էր բնական քարերով՝ հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիր խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի՝ դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած արերկրացիներին այնտեղ առաջնորդում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։

  1. Քեզ առաջին անգամ հանդիպած բառերը դուրս գրիր և գտիր դրանց բացատրությունները բառարանի օգնությամբ։

Ներբողում-գովքը հիւսել, փառաբանել, տարփողել

Հրաշակերտ-հրաշալի շինուած, գլուխ գործոց

Մույթերով- ուղիղ կեցնող նեցուկ՝ սիւն, հենարան:

Արգասաբերության-արդյունավետ

Ժանեկազարդ – ասեղնագործված գործվածքով զարդ

Խոյակ – սյան գլխին դրած

Սուտակ – կարմիր գույնի թանկագին քար

Շափյուղա – Կանաչ կամ կապույտ թանկագին քար

Ականակիթ – մաքուր

Ականակիր – շատ մութ

  1. Գտիր է (ե)-ի, ը-ի, ու-ի և երկհնչյունի հնչյունափոխությամբ երկուական բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

Ե

Շինություն – շեն

Ը

Բարձրաքանդակ – բարձր

Որմնաքանդակ – որմն

Ու

Նրբագեղ – նուրբ

Շրջապատված – շուրջ

Երկնչյուն

Ժանեկազարդ – ժանյակ

  1. Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստում։

Պարզ բառ – տաճար

Բարդ բառ – հրաշակերտ

Ածանցավոր բառ – գեղեցկություն

Բարդածանցավոր բառ – արգասաբերություն

  1. Տեքստում գտիր դիցուհի, պտղաբերություն, բոլոր, շքեղություն, փայլփլալ, մեծ  բառերի հոմանիշները։

Դիցուհի – աստվածուհի

Պտղաբերություն – արգասաբերություն

Բոլոր – ամբողջ

Շքեղություն – պերճանք

Փայլփլալ – շողարձակ

Մեծ – խոշոր

  1. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Ներբողել-ներգործական բայ 

Փոքրասիական – ածական, հարաբերական

Մայրության – գոյական, սեռական հոլով, եզակի

Արտեմիսին – գոյական, հատուկ, եզակի, տրական հոլով

Աստվածուհու – գոյական, սեռական հոլով, եզակի

Կառուցել – բայ, անորոշ, ուղղական

Որի – հարաբերական դերանուն, սեռական հոլով

Չի եղել-

Հարյուր քսան – քանակական թվական

Տարի –Ապշեցնում էր

Շրջապատված – բայ, ենթակայականորոնք

Տաճարով – գոյական, գործիական հոլով, եզակիայնտեղ

Տեսնելու – բայ, անորոշ, սեռական հոլով

 

 

 

Posted in Հայոց լ․ դեկտեմբեր, Uncategorized

Հայոց լեզու 04.12.2019

Առաջադրանքներ

  1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։

Համերգը մոտենում էր վախճանին, իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու անբարտավան ոճով՝ կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը՝ մենախոսություն «Մագբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել, և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած ակնապիճ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ, իսկ մյուսը ջղաին ցնցվում էր։ Մկանները ջղագ-գի- դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր և ահա, ուր որ է, դուրս պիտի պոռթկար ակնակապիճից։ Տանջամուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։

Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ, ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը՝ երևակայական դաշոնը բռնած,՝ մարդիկ տեսան այդ դաշոնը։ Այո՛, տեսան։ Ու թեև գիտեի՝ նրա ձեռքիքն ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշոն չտեսա։

  • Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։
  • Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն  հանդիսական, հայտարարվեց, մենախոսություն, երևակայական  բառերը։

Հան-դի-սա-կան=երկու բաց երկու փակ

Հայ-տա-րար-վեց=մեկ բաց երեք փակ

Մե-նա-խո-սու-թյուն=երկու բաց երեք փակ

ե-րե-վա-կա-յա-կան=երեք բաց երեք փակ

ա, է, ի, ու, ը, օ

  • Տեքստից գտիր հնչյունափոխված 3 բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևը։
  • Տեքստում գտիր ավարտ-վերջ, բառ-խոսք, թուշ-այտ, շեղվել-ծռվել, հանցագործ բառերի հոմանիշները։
  • Բառակազմական վերլուծության ենթարկիր համերգ,սառնասիրտ, հանդիսական, վերջին, մենախոսություն բառերը։

Համերգ – բարդ, համ (արմատ) + երգ (արմատ)

Սառնասիրտ – բարդ, սառն (արմատ) + սիրտ (արմատ)

Հանդիսական – ածանցավոր, հանդիս (արմատ) + ական (ածանց)– ածանցավոր, վերջ (արմատ) + ին (ածանց)

Մենախոսություն – բարդ ածանցավոր, մենա (արմատ) + խոս (արմատ) + ություն (ածանց)

  • Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մոտենում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, ածանցավոր

Իսկ – համադասական շաղկապ

Կարծես – երկբայական վերաբերական

Արհամարհելով – բայ, անորոշ, գործիական, ներգործական, պարզ

Հանդիսականներին – գոյական, հոգնակի, տրական հոլով

Հայտարարվեց – բայ, սահմանական եղանակ անցյալ կատրյալ, երրորդ դեմք, եզակի, կրավորական, ածանցավոր

Վերջին – ածական, որակական, դրական

Ողբերգությունից – գոյական, եզակի, բացառական հոլով

Չէր ասել – բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, ժխտական, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք

Ամբողջ – որոշյալ դերանուն

Շունչը – գոյական, հայցական, եզակի

Պահած – բայ, հարակատար

Ակնապիշ – ձևի մակբայ

Դերասանին – գոյական, եզակի, տրական հոլով

Մյուս – ցուցական դերանուն

Ահա – ժամանակի մակբայ

Պիտի պոռթկար – բայ, հարկադրական անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Մեր – անձնական դերանուն, առաջին դեմք, հոգնակի, սեռական հոլով

Առաջ – տեղի մակբայ

Երկու – թվական, քանակական

Մեջ – կապ, հետադրություն

Երբ – ժամանակի մակբայ

Աջ – ածական, հարաբերական

Երևակայական – ածական, որակական, դրական

Այո – հաստատական վերաբերական

Ոչինչ – ժխտական դերանուն

Ոչ ոք – ժխտական դերանուն

Համոզել – բայ, անորոշ, ուղղական, ներգործական, պարզ

Տակ – կապ, հետադրություն

Փայլող – բայ, ենթակայական, չեզոք, պարզ

 

Posted in Հայոց լ․ դեկտեմբեր, Uncategorized

Հայոց լեզու 02.12.2019

Առաջադրանքներ

  1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։

Կեսարը մի քանի վայրկյան լուռ ու մանրազնին նայում էր մի կետի, հետո գիրթ շարժումով վեր կացավ։
Չէ՛, այսօր ևեթ այդ անբարտավան նեղմիտներին կպարտադրի, կստիպի ճանաչել իրեն արքա։  Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը. ժամանակն է՝ այդ թխամորթ բարբարոսները հասկանան՝ ինչ ասել է Կեսար։
Այո՛, և կարշավի, ճանապարհին խստորեն կպատժի անօրեններին պայմանագիրը ուխտադրժորեն խաղտելու համար։
Երբ մտացածին պատկերներն անեացան, առօրեական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծխնիներով երկփեղկ դռների մեջ հայտնվեց ծառան՝ Բարդուղիմեոսը՝ արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային՝ նշան արեց, որ մենակ թողնի իրեն։

Մնալով մենակ՝ նա հապշտապ հանեց գիշերազգեստը, հագավ երկար թեզանիքներով բաճկոնը, ոտքերը մտցրեց մույկերի մեջ։

  • Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։

Մանրազնին-Մանրակրկիտ

Ուխտադրժորեն-Ուխտադրուժի նման, ուխտադրժությամբ:

Հանդգնի-Համարձակվել

Ծխնի-Դռան և պատուհանի միացման կետեր

  • Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն բառերը։

մանրազնին=ման-րա-զնին երեք փակ

կպարտադրի=կը-պար-տադ-րի   երեք հատ բաց մեկ հատ փակ

առօրեական=առ-օրե-ական  երկու փակ մեկ բաց

թեզանիքներով=թե-զա-նիք-նե-րով  երկու փակ եկրեք բաց

  • Գտիր 1 բառ, որ ունենա ը-ի, 2 բառ՝ ու-ի, 3 բառ՝ ի-ի հնչյունափոխություն։

Հանդգնի,որոշմանը,հանդգնի,խստորեն,կպատժի,ճռնչոցող

  • Տեքստում գտիր  բառերի հականիշները։

մակերեսորեն

լայնախոհ-նեղմիտ

մեղմորեն-խստորեն

դանդաղ-արագ

  • Բառակազմական վերլուծության ենթարկիր կարմրամորթ, նեղմիտ, ուխտադրժորեն, մատուցարան բառերը։
  • Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մի քանի – անորոշ դերանուն

Լուռ – ձևի մակբայ

Նայում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Հետո – ժամանակի մակբայ

Չէ – ժխտական վերաբերական

Այսօր – ժամանակի մակբայ

Այդ – ցուցական դերանուն

Ճանաչել – բայ, անորոշ, ուղղական, ներգործական, պարզ

Իրեն – անձնական դերանուն, երրորդ դեմք, հայցական հոլով, եզակի

Ոչ ոք – ժխտական դերանուն

Չի հանդգնի – բայ, ենթադրական ապառնի, ժխտական, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Որոշմանը – գոյական, տրական հոլով, ան արտաքին

Հասկանան – բայ, ըղձական ապառնի, երրորդ դեմք, հոգնակի, ներգործական, պարզ

Ինչ – հարաբերական դերանուն

Այո – հաստատական վերաբերական

Կարշավի – բայ, ենթադրական ապառնի, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Խստորեն – ձևի մակբայ

Պայմանագիրը – գոյական, հայցական հոլով, ի արտաքին

Ուխտադրժորեն – ձևի մակբայ

Համար – կապ, հետադրություն

Երբ – հարաբերական դերանուն

Առօրեական – ածական, հարաբերական

Անհեթեթ – ածական, որակական, դրական

Մեջ – կապ, հետադրություն

Ճռնչացող – բայ, ենթակայական, չեզոք, պարզ

Ծխնիներով – գոյական, հոգնակի, գործիական հոլով, ու արտաքին

Հայտնեց – բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

Արծաթե – ածական, հարաբերական

Ընդոստ – ձևի մակբայ

Տեսնելով – բայ, անորոշ, գործիական, ներգործական, ածանցավոր

Հապշտապ – ձևի մակբայ

Երկար – ածական, որակական, դրական

Բաճկոնը – գոյական, հայցական հոլով, ի արտաքին