Posted in Հայոց լ․ նոյեմբեր, հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու 27.11.2019

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան՝ Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպա էր, իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։ Հարճը մի հելենուհի էր՝ Սոֆյա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆիային, որ ամենաօրինական ճանապարհով՝ հարսանիքով, ամուսնացել էր հետը, դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով՝ ուզել էր իր սիրելին հայրենաբաղզությունից չտրտմի։
Ի՜նչ անմոռաց անակնկալ էր, երբ լուսաբացի աղջամուղջին պատշգամբ ելա՝ հիանալով վարդերից ստեղծված երփներանգ ուղեգորգով։

  • Գտիր դիմավոր բայերի եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը, սեռը, կազմությունը։

Կառուցել է – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

Ջարդվել էին – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երրորդ դեմք, հոգնակի, կրավորական, ածանցավոր

Փախցրել էր – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, ածանցավոր

Սիրել էր – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

Ամուսնացել էր – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Ուզել էր – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

  • Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն են, սեռը, կազմությունը։

Մասնակցած – հարակատար դերբայ

Փակելու – անորոշ դերբայ, սեռական հոլով

Ելած – հարակատար դերբայ

Անվանել – անորոշ դերբայ, ուղղական հոլով

Զարդարելով – անորոշ դերբայ, գործիական հոլով

Կահավորելով – անորոշ դերբայ, գործիական հոլով

Հիանալով – անորոշ դերբայ, գործիական հոլով

Ստեղծված – հարակատար դերբայ

  • Գտիր 4 հատուկ գոյական, որոշիր՝ որ հոլով են դրված։
  • Կազմիր դղյակ, անուն, սպա, տարի բառերի հոգնակին։ Գրիր նաև նույն գոլականների հոլովումը։
  • Գտիր դերանունները, որոշիր՝ որ տեսակի են։
  • Տեքստից գտիր գեղեցիկ, ճակատամարտ, պալատ, կոչել, վաղորդայն բառերի հոմանիշները։
  • Տեքստից գտիր երեք բարդ և երեք ածանցավոր բառ։
  • Գտիր երեք հնչյունափոխված բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

 

Posted in Հայոց լ․ նոյեմբեր, հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու 25.11.2019

  1. Կատարիր թեստի օրինակի առաջադրանքները։ 
  2. Ստորև բերված տեքստում լրացրու բաց թողած տառերը։

Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի՝ սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոլորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին, վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնահույզ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտքդ դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր, նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ, անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պարուհիների և ծեգծեգող գեղուհիների սերը։

Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացքը, վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց, սպասեց, և բացող չեղավ։ Բախեց նա վերստին, բայց, ավաղ, հավիտյան փակ էր դղյակի դուռը. նրան ոչ ոք չէր սպասում։

  1. Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացքը բառերի արմատները գրիր։

Սրարշավ – սուր

Կնքեցին – կնունք

Ձգելով – ձիգ

Ընչացքը – ունչ

  1. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մի – անորոշ դերանուն

Դուռը – գոյական, ուղղական հոլով, եզակի

Այնտեղից – ցուցական դերանուն, բացառակ հոլով

Ընտիր – ածական, որակական, դրական

Գոլորված – բայ, անկախ դերբայ, հարակատար

Երկաթյա – ածական, հարաբերական

Պատանին – գոյական, ուղղական հոլով, եզակի

Գինին – գոյական, հայցական հոլով, եզակի

Անհագուրդ – ածական, որակական, դրական

Ծեգծեգող – բայ, անկախ դերբայ, ենթակայական

Վերադարձավ – բայ, սահմանական եղանակ, անցյալ կատրյալ, երրորդ դեմք, եզակի

Բացող – բայ, անկախ դերբայ, ենթակայական

Վերստին –Ոչ ոք – ժխտական դերանուն

Չէր սպասվում – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, ժխտական, երրորդ դեմք, եզակի։

 

Posted in Հայոց լ․ նոյեմբեր, հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու 22.11.2019

Վերաբերմունքային խոսքի մասեր.

Վերաբերականներ՝ գնահատողական վերաբերմունք.

  1. հաստատական-այո՛, անխոս, իհարկե, անշուշտ, անպայման, անտարակույս, ինչո՞ւ չէ…
  2. ժխտական-ո՛չ, չէ՛, բնավ
  3. երկբայական-ասես, արդյոք,, գուցե, դժվար թե, թերևս, ինչպես երևում է…
  4. գնահատողական-ափսոս, ավաղ,  հազիվ թե, հավանաբար…
  5. սաստկական-անգամ, էլ, իսկ, մանավանդ, հենց, անգամ, մինչև իսկ…
  6. սահմանափակման-գեթ, գոնե, միայն, թեկուզ, լոկ, սոսկ… և այլն։

Առաջադրանք. Գտի՛ր վերաբերականները.

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք-երկբայական, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք-երկբայական բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

Ձայնարկություն՝ զգացմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտհող բառեր.

ա՜, ա՜խ, է՜հ, հե՜յ, տո՛, ուռա՜, վա՞յ, ջու-ջու, փըխկ, խըշշ, հո, դե…

Առաջադրանք. տեքստից գտիր վերաբերականներն ու ձայնարկությունները.

— Էդ հո էշն է,— խոսեց քեռի Անդրիասը։— Գելն էշի հետ խաղում է, խաղում ու ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում։ Էշն ընկնում է ետևիցը, իբրև թե հալածում է։ Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում ուտում․․․ Դրա համար էլ ասում են՝ «Իշի գերեզմանը գիլի փորն է»։
— Ոչխարն էլ է գիլի ետևիցն ընկնում,— նկատեց մի ուրիշը։
— Հենց գելն էլ էդ երկուսին՝ էշին ու ոչխարին, ամենից շատ է սիրում։
— Իսկ ամենից քիչ մոտենում է խոզին ու գոմշին։
— Բա իծի՞ն։
— Պա՜, իծի բանը ծիծաղ է։ Խամ գելն իծին բռնած ժամանակը՝ էծը էնպես է ճղղում, որ գելը թող է անում, փախչում։
— Բայց մի՞թե գելն էդքան անվախ ու համարձակ մոտենում է գյուղին,— հարց տվի ես։

2. Ընդգծված բառերը վերլուծիր ձևաբանորեն։

 Խոսեց – բայ,IIIդեմք,եզ․թիվ,անցյալ ժամ․

Առաջը – կապ,կրավորական

Հեռացնում է – բայ, IIIդեմք,եզ․թիվ,ներկա ժամ․

Ապահով – ածական,բաղադրյալ

Մի ուրիշը – դերանուն,անորոշ

Խամ – ածական,պարզ

Բռնած – դերբայ,հարակատար

Է – բայ,օժանդակ

Փախչում – չեզոք բայ,

Էդքան – դերանուն,ցուցական

Համարձակ – ածական,բաղադրյալ

Ես –դերանուն,անձնական,I դեմք,եզ․ թիվ

Posted in Հայոց լ․ նոյեմբեր, հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու 20.11.2019

Շաղկապներ, դրանց նշանակությունը։

Համադասական շաղկապներ. կապակցում են համադասական նախադասություններ և նախադասության համազոր անդամներ։ Դրանք են՝ 

  • Մենադիր՝ և, ու, իսկ, բայց, սակայն, կամ, էլ, նաև, այլև, նույնիսկ, անգամ, մանավանդ , մինչև իսկ, բայց և, բայց և այնպես, կամ թե, և կամ, մինչև անգամ
  • Զուգադիր՝ ոչ միայն… այլև, ոչ թե… այլ, թեև…բայց, չնայած… բայց և այնպես
  • Կրկնադիր՝  կա՛մ…կա՛մ, և՛…և՛, թե՛… թե՛, ո՛չ…. ո՛չ, է՛լ… է՛լ, և այլն։

Ստորադասականներն են՝ Որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, մինչև, մինչ, մինչդեռ, թեև, թեկուզ, թեպետ, թեպետև, մինչև որ, հենց որ, քանի որ, թե որ, քանի դեռ, չնայած որ և այլն։

Հաճի աղայի մեծ հարսը բերեց կապույտ փռոցը, փռեց մինդարի առջև, կապերտի վրա, առավ աղջկա ձեռքից սուրճը, որ դնի փռոցի վրա։ Բայց Հաճի աղան մռութը կախ, հուզված և դժկամ՝ ձեռքով արավ, որ սուրճը տանեն դուրս։ Այս արդեն այնպես ազդեց հարսին ու աղջկան, որ նրանք խորտակված իրար նայեցին, կարծես երկրի հաստատությունը խախտվեց։ Հաճի աղան սուրճը չխմի՜,..

Մեծ հարսը ձեռքով արավ Շողոյին, որ դուրս գա, ինքն էլ դուրս ելավ՝ ինչպես հիվանդի սենյակից, որ չանհանգստացնեն նրան։

Հաճի աղան գնաց, ծալապատիկ նստեց մինդարին և թթվեց։ Մտքերով շփոթված հայացքը գցեց իր տան սարք ու կարգին, կարծես օտարական լիներ։ Սենյակը խաղաղ էր։ Մինդարները, մութաքաները, խալիները իրենց տեղից այնպես հարազատ և դաշն խաղաղությամբ նայում էին Հաճի աղային, և այնպիսի մի հաստատունություն կար այդ առարկաների մեջ, որ կարծես ոչ մի զորություն խախտել չէր կարող։ Տարօրինակ թվաց մի վայրկյան այն խռովությունը, որ ընկել էր իր սիրտը, և պատուհաններում հանգիստ դրած այն ծաղկի փայտե թաղարները, որ հաճախ լվանալուց ճերմակել՝ փայլում էին, կամ սենյակի երեք պատերի տակով փռած մինդարներն ու պատերին կպցրած երկար բարձերը անվրդով պատմում էին խաղաղ հրավերքների, ուրախ հարսանիքների, անխռով օրերի մասին։
Եվ այդ բոլորը ահա այսօր անհաստատ բաներ էին։ Այսօր իսկ կարող էին այդ ամենը լքվել… Դեռ տասը տարեկան հասակից իր հոր հետ ճամփորդելով «քրդերն ու թուրքերը», նրանց հետ առևտուր անելով՝ ահա վաթսուն տարի է տուն է շինում Հաճի աղան։ Եվ հիսուն տարի կանոնավոր ժամացույցի պես խաղաղ չքչքացել է նրա երջանիկ տունը և ահա այսօր պետք է քանդվեր։ Եվ ինչպես ջրում խեղդվողը հանկարծակի արագությամբ հիշում է իր անցած կյանքի մանրամասները, այնպես Հաճի աղան հիշեց իր անցյալը, ինչպես հանգիստ քուն դրեց և թաղեց հանգուցյալ հոր կողքին իր մորը, հիշեց 1877-ի պատերազմը, որ նրա համար անցավ իբրև իրեն չվերաբերող մի փոթորիկ… միտքը բերեց, ինչպես երեսուն տարեկան երիտասարդ իր կնոջը տարավ Երուսաղեմ… ինչպես այնուհետև ձմեռ, գարուն նրա տանը տոն էր ու հարսանիք, նրա կյանքը առևտուր էր, ապրանք ու հարստություն։ Հետո որդիները եկան հասան, ամուսնացան, բեղմնավորվեցին։ Ամեն, ամեն ինչ եկավ իր կարգով ու եղավ, կարծես այդպես էլ պարտավոր էր լինելու, Հաճի աղան վանքի պես տան տեր դառավ, և այդ տունը այսօր քանդվում էր։

Ի՜ր տունը, հի՜ն տունը։ Արյունը գլուխը խփեց։ Ի՞նչպես, իր ընտանիքը, հարստությունը, այդ նույնքան հիմնավոր բանը, որքան ինքը՝ աշխարհքի հաստատությունը…

Եվ Հաճի աղան, իբրև փորձված մարդ՝ իսկույն հարմարվեց կենսական իմաստության. որոշեց խիստ ու հրամայական մի կարգ ազատել ամենակարևորը, իսկ եթե այդ չեղավ՝ կարևորագույնը։ Վճռեց ու դաժանացավ.— ամեն ինչ անել, ամեն խստություն գործ դնել, անգթանալ, թեկուզ և ստորանալ, բայց փրկել այդ կարևորագույնը՝ իր տունը, իսկ եթե այդ չեղավ իր անձը։

Առաջադրանք. 

  • Գտիր շաղկապները, որոշիր՝ համադասական են թե ստորադասական։ Որոշիր նաև թե ինչ են շաղկտապել. բառե՞ր, նախադասություննե՞ր։

Որ-ստորադասական

Բայց-համադասական

Եվ-համադասական

Ու – համադասական, մենադիր, բառեր և նախադասություններ

Կամ – համադասական, մենադիր, նախադասություն

Իսկ – համադասական, մեադիր, նախադասություն

Եթե – ստորադասական, նախադասություն

Թեկուզ – համադասական, զուգադիր, բառեր

Ընդգծված բառերը ձևաբանորեն վերլուծիր։

Հաճի-հասարակ գոյական, հատուկ, եզակի թիվ, ուղղական հոլով

Մեծ-որակական ածական

Առջև-կապ հետադրություն

Աղջկա-հասարակ գոյական, եզակի թիվ, սեռական հոլով

Հուզված-Հարակատար դերբայ

Դուրս-Տեղի մակբայ

Այս-ցուցկան դերանուն

Նրանք-Հոգնակի թիվ, անձնական դերանուն, ուղղական հոլով

Շողային-Հատուկ գոյական, եզակի թիվ, տրական հոլով, ի հոլովում

Դուրս գա-Ապառնի, ըղձական եղանակ, երրորդ դեմք, անկանոն

Սենյակից-Եզակի թիվ, հասարակ գոյական, ի հոլովում, անորոշ առում

Չանհանգստացնեն-Դիմավոր բայ, ժխտական խոնարհում, ըղձական եղանակ, ապառնի ժամ․, հոգնակի թիվ

Խաղաղ-Որակական ածական

Կար-Սահմանական եղանակ, բայ, եզակի, երրորդ դեմք, անկատար անցիալ

Ոչ մի-Ժխտական դերանուն

Դրած-Անդեմ բայ, ե խոնարհում, ներգործական

Լվանալուց-Անդեմ բայ, անորոշ դերբայ, ներգործական, ածանցավոր (ան)

Անվրդով պատմում էին- դիմավոր, անկատար անցյա, 3-րդ դեմք, հոգն. թիվ, ե խոնարհում, ներգործական, պարզ

Այսօր-Ժամանակի մակբայ

Վաթսուն-Քանակական, թվական

Պետք է քանդվեր-բայ, եզակի

Խեղդվողը-Բայ, ենթակայական, հոլով, կրավորական

Անցած-Բայ, անկախ դերբայ, հարակատար

Այնպես-Ցուցական դերանուն

Հանգիստ-Ածական, դրական, որակական

Կողքին-Կապ

Ձմեռ-Գոյական, եզակի, ուղղական

Ինչպես-Հարաբերական դերանուն

Իբրև-Կապ

Դաժանացավ-Ստորոգիալ, բայ, ածանցավոր

 

Posted in Հայոց լ․ նոյեմբեր, հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու 18.11.2019

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Կարդա պատմվածքը։ Դուրս գրիր.

  1. Կապերը, որոշիր՝ հետադրություն են, թե նախադրություն, որ հոլովի բառի հետ են օգտագործվել.

Հետո

Մինչև

Հանուն

Առանց

Մոտ

Մասին

Վրա

Որպես

Առաջ

Մեկ

Կից

Ժամանակ

  1. Մակբայները, որոշիր տեսակները.

Խաղաղ – ձևի մակբայ

Սիրով – ձևի մակբայ

Հանկարծ – ձևի մակբայ

Անշարժ – ձևի մակբայ

Դժվար – ձևի մակբայ

Սոսկալի – ձևի մակբայ

  1. Գտիր սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակների մեկական բայ, որոշիր դրանց դեմքը, թիվը, ժամանակը, սեռը, կազմությունը։

Խցկվում եմ – սահմանական եղանակ, անկատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ

Լսեք – հրամայական, երկրորդ դեմք, հոգնակի, ներգործական, պարզ

Անցնենք – ըղձական, առաջին դեմք, ներկա, հոգնակի, պարզ

Կհասկանաք – ենթադրական, երկրորդ դեմք, հոգնակի, պարզ

Պիտի լսեն – հարկադրական, երրորդ դեմք, հոգնակի, պարզ

Posted in Հայոց լ․ նոյեմբեր, հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու 11.11.2019

Առաջադրանքներ

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Գտիր դիմավոր բայերը, որոշիր դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը, սեռը, կազմությունը։

Ապստամբեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Հարձակվեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Մերժեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Արհամարհեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Երևաց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Գնաց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Բացականչեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Սարսռաց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Շանթահարեցին – սահմանական եղանակ, երրորդ դեմք, հոգնակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Եղավ – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Ընկավ – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Անցավ – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Եկել եմ – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ

Ծնել եմ – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ

Սնել եմ – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ։

  1. Գտիր անդեմ բայերը, որոշիր խոնարհումը, դերբայական ձևը, սեռը, կազմությունը։

Ստիպելով – անորոշ, գործիական, ե խոնարհման, չեզոք

Փախչել – անորոշ, ուղղական, ե խոնարհման, չեզոք

Գրկախառնվելու – անորոշ, սեռական, ե խոնարհման, կրավորական

Փոխվելով – անորոշ, ուղղական, ե խոնարհման, կրավորական

Հանձնվելով – անորոշ, գործիական, ե խոնարհման, կրավորական

  1. Գտիր դերանունները, որոշիր տեսակները։

Նա – անձնական, երրորդ դեմք, ուղղական, եզակի

Քեզ – անձնական, երկրորդ դեմք, սեռական, եզակի

Երբ – հարաբերական

  1. Գտիր ածականները, որոշիր տեսակները։
  2. Տեքստից  գտիր 3-ական բարդ, ածանցավոր և պարզ բառեր։
  3. Գտիր հնչյունափոխված բառերը (6 բառ) և վերականգնիր անհնչյունափոխ ձևը։

Տեքստ

Կորիոլանն ապստամբեց. նա հարձակվեց Հռոմի վրա՝ հռոմեացիներին ստիպելով փախչել։
Նա արհամարհեց ու մերժեց ծերակույտին։ Երբ երևաց մայրը, Կորիոլանն ընդառաջ գնաց՝ գրկախառնվելու, բայց հուզախռով մայրը բացականչեց դողդոջուն ձայնով, ընդհատ բառերով.
— Հեռո՛ւ մնա ինձանից։ Դեռ պիտի տեսնեմ՝ արդյոք որդո՞ւս մոտ եմ եկել, թե թշնամուս։ Մի՞թե ծնել ու սնել եմ, որ քեզ ապստամբ տեսնեմ։
Մոր խոսքերը որդու սիրտը շանթահարեցին։ Սարսռաց որդին, և զայրույթն անցավ՝        մակընթացությունից փոխվելով տեղատվության։ Մոր գիրկն ընկավ աննկուն ու անընկճելի զորավարը։
Եվ կտրիճ զավակը, հակառակորդի ձեռքը հանձնվելով, սրախողխող եղավ։

Posted in Հայոց լ․ նոյեմբեր, հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու 04.11.2019

Լեզու

  • Գրականության տեքստից գտիր մեկական բայ սահմանական եղանակի վաղակատար ներկա, անկատար անցյալ, անցյալ կատարյալ ժամանակաձևերով։

Վաղակատար ներկա – եղել է, երրորդ դեմք, եզակի

Անկատար անցյալ – հյուսում էր, երրորդ դեմք, եզակի

Անցյալ կատարյալ – ննջեց, երրորդ դեմք, եզակի

  • Գտիր դերբայները, որոշիր՝ որ դերբայներն են, եթե անորոշն է, որ հոլովով է։

Շրջում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Պատմելու – անորոշ, սեռական հոլով

Հյուսում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Վառում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Վաստակում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Գնում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Այրում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Դեգերում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Գտնելու – անորոշ, սեռական հոլովՊաշտպանվելու – անորոշ, սեռական հոլով

Սառած – անկախ, հարակատարԼքված – անկախ, հարակատար

Ծվարել – անորոշ, ուղղական

Սփռում է – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, ներկա

  • Գտիր դերանունները, որոշիր տեսակը, եթե հոլովված են, նաև հոլովը։

Նրան – անձնական դերանուն, տրական հոլով, երրորդ դեմք, եզակի

Ով – հարաբերական

Նրա – անձնական դերանուն, սեռական հոլով, երրորդ դեմք, եզակի

Իր – անձնական դերանուն, սեռական հոլով, երրորդ դեմք, եզակի

Նա – անձնական դերանուն, ուղղական հոլով, երրորդ դեմք, եզակի

Մի – անորոշ

Այսպես – ցուցական

Այն – ցուցականՈրի – հարաբերական դերանուն, սեռական հոլով