Posted in Համաշխարհային պատմություն, Uncategorized

Պատմություն…

Իրադրությունը պատերազմի վերսկսման պայմաններում

1. Պատմել հայկական կորպուսի, արևմտահայ դիվիզիայի մասին:

1917 թ. նոյեմբերի 16–ի հրամանով Կովկասյան ճակատում ստեղծվելու էր Հայկական
կորպուսը: Հրամանատար հաստատվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ կոմիսար՝ Դրոն: Կորպուսը բաղկացած էր երկու դիվիզիայից, յուրաքանչյուրում կար 4 գունդ: Հայկական կորպուսի զորամիավորների համալրման գլխավոր վայր դարձավ Երևանի նահանգը: Արևմտահայերից ձևավորվեց հայկական մյուս խոշոր զորամիավորը՝ դիվիզիան, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկ Օզանյանը: Նրան շնորհվեց գեներալ–մայորի աստիճան: Հայկական այս դիվիզիան շուտով վերածվեց ավելի մեծ զորամիավորման և կոչվեց հատուկ հավաքական ջոկատ:

2. Նկարագրել Արամ Մանուկյանին որպես քաղաքական գործիչ:

Հայոց ազգային խորհուրդը 1917թ․ դեկտեմբերի վերջերին Թիֆլիսից Երևան գործուղեց Արամ Մանուկյանին՝ օժտելով նրան արտակարգ լիազորություններով։ Արամի առաջնահերթ խնդիրն էր կարգուկանոն հաստատել նահանգում և աջակցել ազգային զորամասերի կազմավորմանը։

3. Վերլուծել Այսրկովկասում իշխանության համար մղվող պայքարը:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո պայքար էր գնում իշխանության համար և, քանի որ վրացիների ու թաթարների շահերը համընկնում էին նրանք կազմեցին դաշինք և փորձում էին անել ամեն բան, որպեսզի հայերը իրենց հողում չստեղծեն ընդարձակ և անկախ Հայաստան: Սակայն նրանք բախվեցին և՛ հայ ազգային ուժերին հետ, և՛ հայ բոլշևիկ Ս. Շահումյանի հետ: Շահումյանը և նրա կողմնակիցները խնդիր էին դրել գրավելու իշխանությունը նաև երկրամասի կենտրոն Թիֆլիսում: Ս. Շահումյանի գլխավորությամբ ստեղծված խորհրդային իշխանությունը հայտնի էր նաև Բաքվի կոմունա անունով: Բաքվի Հայոց ազգային խորհրդի ջանքերով ստեծվել էր Հայկական կորպուսի 15–հազարանոց զինուժ: Երկաթուղու շրջափակման պատճառով այն միավորվեց կոմունայի զորքի հետ՝ կազմելով նրա մեծ մասը: Հայկական զորամասերի շնորհիվ էր, որ թուրքերը մինչև 1918 թ. սեպտեմբերի կեսերը չէին կարողանում գրավել Բաքուն:

4. Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:

Անդրկովկասի Սեյմը չէր ճանաչել Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագիրը, այդ պատճառով որոշեց Թուրքիայի հետ առանձին հաշտության բանակցություններ վարել: Թուրքերը պահանջում էին՝ ճանաչել Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը և անկախ հռչակել Անդրկովկասը: Այդ իրավիճակում Սեյմն ընդհատեց բանակցությունները և ապրիլի1–ին երկրամասը հայտարարեց ռազմական դրության մեջ: Փաստացի դա նշանակում էր պատերազմի հայտարարում Թուրքիային: Ռազմաքաղաքական այդ դժվարին վիճակում Ալեքսանդրապոլում 1918 թ. ապրիլի 6–8–ը տեղի ունեցավ հայ ազգային–քաղաքական կազմակերպությունների խորհրդակցություն: Մասնակիցների մեծամասնությունը հանդես եկավ Անդրկովկասն
անհապաղ անկախ հռչակելու թուրքական պահանջի դեմ: Որոշվեց ուժերը համախմբել ճակատը պահելու համար: Սակայն Սեյմը, ի դեմս վրաց–թաթարական մեծամասնության, 1918 թ. ապրիլի 9–ին հայտարարեց Ռուսաստանից երկրամասի անջատման ու անկախության հռչակման մասին: Ստեղծվեց Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը (ԱԺԴՀ):

Մայիսյան փառահեղ հերոսամարտը

1. Փաստերով հիմնավորել՝ երիտթուրքերը շարունակում են պանթուրքական ծրագիրը:

Սկզբում պատերազմում էին Անդրկովկասի հետ, իսկ հետո այնպես արեցին, որ այդ պայքարը վերացվեց հայ-թուրքական պատերազմի և թուրքերը կրկին սկսեցին իրենց փորձերը տարածքներ գրավելու համար: Եվ քանի որ իրադարձությունները պարզ ցույց են տալիս դա, ապա երիտթուրքերը շարունակում էին պանթուրքական ծրագիրը։

2. Հիմնավորել Առաջին Աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բնույթ:

Միայն թուրքերի և հայերի պայքարն էր երևում, նրանց տարածքային խնդիրները, գրավվումներն ու դիմադրությունները, այդ պատճառով էլ Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բույթ։

3. Պատմել Ալեքսանդրապոլի գրավվման, Ջավախքի, Շիրակի դիմադրության նշանակման մասին:

1918 թվականի ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրությանն հանձնվեց թուրքերին: Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը: Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6–ը: Թուրք– հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածի լեռնազանգվածը քրդերից ու թաթարներից:

4. Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորության, ռազմական գործողությունների ընթացքի մասին:

Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը համախմբվեցին՝ թշնամու դեմ կռվելու համար: Մայիսի 19–ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը: Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում այդ պահի դրությամբ կար մոտ 10 հազար մարտիկ: Նրանցից Սարդարապատի ուղղությամբ կռվում էր 5500–ը: Իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր: Մայիսի 21–ին՝ կատաղի մարտից հետո, հայկական ուժերը նահանջեցին`հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը: Թշնամուն հաղթելու, նրան վռնդելու համար կողք կողքի կանգնած էին հայ զինվորականները, աշխարհազորայինները, կանայք ու պատանիները, հոգևորականները: Մայիսի 22– ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման: Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր: Պատերազմի ճակատային այս հատվածում կռվող հայկական ուժերը միավորվեցին Սարդարապատի ջոկատի մեջ՝ գնդապետ Դ. Բեկ–Փիրումյանի հրամանատարության ներքո: Սարդարապատի ճակատամարտի օրերին` մայիսի 22–ից մինչև 28–ը, թշնամին կորցրեց 3500 սպանված և նահանջեց մոտ 60 կմ: Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը:

5. Նկարագրել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքի, արդյունքների մասին:

Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան: Նպատակն էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը: Մայիսի 23–ին գեներալ Սիլիկյանը Երևանյան զորախմբի ուժերից 5 հազար հոգու ուղարկեց Բաշ Ապարանի ճակատ, որի հրամանատար նշանակվեց Դրոն: Նույն օրը հայկական ուժերը տարան առաջին հաղթանակը: Նրանց հետ միասին թուրքերի դեմ քաջաբար կռվում էր նաև եզդիների ջոկատը: Կատաղի մարտերը Բաշ Ապարանի ճակատում շարունակվեցին մինչև մայիսի 29–ը: Ի վերջո հայկական ուժերը պարտության մատնեցին թշնամուն: Բաշ Ապարանի հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր:

Մայիսի 25–ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի ճակատը: Հայկական կողմն ուներ 7 հազար կռվող, իսկ թուրքերը՝ 10 հազար: Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհն՝ իր ջոկատով: Այդպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը: Աչքի ընկան ճակատի հրամանատար գնդապետ Ա. Բեյ–Մամիկոնյանը, գնդապետ Ն. Ղորղանյանը և հարյուրավոր քաջարի մարտիկներ: Թշնամին սկզբում նահանջեց, սակայն շուտով հարձակման անցավ և մայիսի 30–ին գրավեց Ղարաքիլիսան: Ղարաքիլիսայի ճակատամարտը կարևոր նշանակություն ունեցավ: Թուրքերը մեծ կորուստներ ունեցան և չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ: Այս ճակատամարտը նույնպես ապացուցեց, որ բարձրացել է հայ ժողովրդի մարտական ոգին և դիմադրական ներուժը:

6. Փաստերով հիմնավորել մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:

Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրհազարավոր արևմտահայեր: Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:

Posted in Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն, Uncategorized

Պատմություն ամփոփում…

1. Տարեվերջյան ամփոփում

2. Ռուս-թուրքական 1877 -1878 թթ. պատերազմը: Ռուս-թուրքական պատերազմի սկիզբը: Բայազետի պաշտպանությունը: Հայերի մասնակցությունը պատերազմին: Պատերազմի ավարտը:

3. Հայկական մշակույթը XVII դարի երկրորդ կեսից մինչև XIX դարի առաջին կեսը: Դպրոցը : Տպագրությունըֈ Հայ մամուլի սկզբնավորումը:

XVII դարի երկրորդ կեսին հայկական մշակութային օջախները շարունակում էին հայոց ազգային ավանդույթները: Միաժամանակ նրանք առավել սերտորեն էին առնչվում եվրոպական քաղաքակրթության նվաճումների հետ, որը բարերար ազդեցություն էր գործում հայ մշակույթի հարստացման վրա:
Հայ ժողովրդի մշակութային առաջընթացի ու քաղաքակրթական վերելքի գրավականը եղել է կրթությունը: XVII-XVIII դարերում, չնայած ծանր իրավիճակին, Հայաստանում ոչ միայն փորձել են շարունակել նախորդ դարաշրջանների կրթական ավանդույթները, այլև օգտագործվել են նոր հնարավորություններ: Հայաստանի բուն տարածքից դուրս հայկական համայնքներում ևս աշխուժացավ կրթական գործը, որ պայմանավորված էր նաև նրանց ստվարացմամբ:
XVII դարի սկզբներին Սյունյաց աշխարհում հաստատվել էր Հարանց անապատի դպրոցը, որը դարձավ ուսումնական նշանավոր կենտրոն, և որով սկիզբ առավ Արևելյան Հայաստանի կրթական ու մշակութային առջընթացը: Ստեղծվում են նոր դպրոցներ Սևանում, Շամքորում և այլ վայրերում:
Մովսես Տաթևացին հիմնադրում է Հովհաննավանքի դպրոցը: 1635-1637թթ. այդ դպրոցը փոխադրվում է Էջմիածին, սակայն Հովհանավանքում ևս ուսուցումը չի դադարում, այնտեղ դեռևս ուսանում էին շատ ուսանողներ:
XVII դարում գիտակրթական աշխույժ գործունեություն է ծավալում Բաղեշի Ամիրդոլու վանքի դպրոցը, որտեղ հավաքվում և արտագրվում են նաև մեծարժեք շատ ձեռագրեր:
XVII դարի դպրոցական կյանքի կարևոր կենտրոն էր նաև Նոր Ջուղան: Այնտեղ Խաչատուր Կեսարացու ջանքերով հիմնվում է դպրոց, որն ավելի քան հիսուն տարի կարևոր դերակատարում է ունենում: Աշակերտներին առևտրական ասպարեզին նախապատրաստելու նպատակով դպրոցում դասավանդվում էին նաև տոմարագիտություն, թվաբանական առարկաներ, չափերի ու կշիռների մասին գիտելիքներ: Իր գոյության տարիներին դպրոցը տվել է ավելի քան 250 շրջանավարտ: Այս դպրոցի շրջանավարտներից էին Ոսկան Երևանցին, մի շարք կաթողիկոսներ և ուրիշ շատ անվանի գործիչներ: Ինչպես բոլոր դպրոցները, այս դպրոցը ևս եղել է գրչության կարևոր կենտրոն, ունեցել իր մատենադարանը:
Տպագրություն
Հայերեն գրքերի տպագրության սկզբնավորումը նոր փուլ նախանշեց և անգնահատելի դեր ունեցավ XVII-XVIII դարերի հայկական մշակույթի զարգացման բնագավառում: XVII դարի երկրորդ կեսին առավել նշանավոր էր Ամստերդամում հիմնադրված տպարանը:
Ամստերդամի հայոց տպարանը առավել լիարժեք է սկսում գործել 1664թ. այնտեղ ժամանած Ոսկան Երևանցու և Կարապետ Անդրիանցու համատեղ ջանքերի շնորհիվ: Աստվածաշնչի ամբողջական նկարազարդ ու հատուկ խնամքով իրականացված տպագրությունը հայ տպագրության խոշոր նվաճումն էր: Ամստերդամի հայկական տպարանում տպագրվում է ևս 11 անուն գիրք:
Ոսկան Երևանցին տպարանը փոխադրում է Լիվոռնո, որտեղ երեք գիրք հրատարակելուց հետո, փոխադրվում է Մարսել և այնտեղ մինչև 1680-ական թվականների վերջերը հրատարակում 16 անուն գիրք: Մարսելում Ոսկան Երևանցին 1673թ. սկսում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի տպագրությունը, որը, սակայն, մնում է անավարտ:
Ամստերդամի հայոց տպարանը կարևոր դեր խաղաց հայ տպագրության պատմության մեջ: Ոսկան Երևանցին ունեցավ նաև աշակերտներ, որոնք նույն ոգով նվիրվեցին տպագրության միջոցով լուսավորության տարածման գործին:
XVII-XVIII դդ. հայկական գրահրատարակչությունը մեծ առաջադիմություն է արձանագրում Կ.Պոլսում: 1677թ. այստեղ տպարան է հիմնադրում Երեմիա Չելեպի Քեոմուրճյանը: Հայ տպագրության պատմության մեջ մեծ ավանդ ունի Աստվածատուր դպիր Կոստանդնուպոլսեցին, որն իր հիմնադրած տպարանում 1699 թվականից սկսած մոտ 50 տարի հրատարակել է ավելի քան ութսուն անուն գիրք: Այս տպարանում առաջին անգամ լույս է տեսնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հռչակավոր երկը:
XVIII դարը հայ տպագրության համար դարձավ ծաղկման շրջան: Հայերեն գրքեր էին տպագրվում Կ.Պոլսում, Հռոմում, Վենետիկում, Տրիեստում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Աստրախանում, Մադրասում, Կալկաթայում, Էջմիածնում, որոնք միաժամանակ վերածվել էին հայ մշակույթի նշանավոր կենտրոնների:
Հայ տպագրության մեջ վիթխարի նվաճում էր Էջմիածնում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի (1763-1780) նախաձեռնությամբ տպարանի ստեղծումը (1771): Սիմեոն Երևանցին նախաձեռնում և 1776թ. իրականացնում է նաև Էջմիածնում թղթի արտադրության գործարան կառուցելու գործը:
1512-1800թթ. հայ գրատպությունը մեծ առաջընթաց ունեցավ, լույս տեսավ հոգևոր ու աշխարհիկ բովանդակությամբ ավելի քան հազար անուն աշխատություն:
Հնդկաստանի աշխույժ հասարակական կյանքը առաջադրեց նաև պարբերական ունենալու անհրաժեշտություն: 1794-1796թթ. Մադրասում Հարություն Շմավոնյանի նախաձեռնությամբ և հենց իր տպարանում լույս ընծայվեց հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարարը»:

4. Հայկական հարցի միջազգայնացումը: Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայկական հարցը: Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում:

1878 թվականի փետրվարի 19-ին կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևի ու Ա. Նելիդովի, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից։ Արևմտահայ շատ գործիչներ՝ հոգևորականներ, հայոց Ազգային ժողովի երեսփոխաններ, այդ թվում ժողովի ատենապետ Ստեփան փաշա Ասլանյանը, Սաֆվեթ փաշայի խորհրդական, դիվանագետ Սարգիս Համամջյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ հանդիպումներ ունեցան Սան-Ստեֆանոյի ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Ն. Իգնատևի հետ։ Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները

  • Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
  • Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
  • Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

Պայմանագրի համաձայն.՝

  • Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթումնավահանգստով
  • Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։

5. Ազատագրական պայքարի նոր փուլը : Էջմիածնի 1677 թ. ժողովըֈ Իսրայել Օրին և նրա գործունեությունը:

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Չի վերադառնում սակայն պատվիրակության հետ մեկնած 20-ամյա երիտասարդ Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր:

Նա շարունակում է ճանապարհը և, Կոստանդնուպոլսից ուղևորվելով Իտալիա, այնտեղից մեկնում է Ֆրանսիա: Այստեղ նա մտնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան: Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ ներկայանում է կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմին և նրա հետ քննարկում Հայաստանի ազատագրության մասին իր մտորումները: Հովհան Վիլհելմը հետաքրքրվում է Իսրայել Օրու մտահղացումներով և խոստանում աջակցել:

Մոտ քսան տարի Իսրայել Օրին դեգերում է Եվրոպայում: Հովհան Վիլհելմի խորհրդով Օրին որոշում է այցելել Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար: Նա ժամանում է Հայաստան, լինում է Էջմիածնում, ապա ճանապարհվում Սյունիք:

6. Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում: Հայկական պատվիրակությունները Փարիզի խորհրդաժողովում: Միացյալ Հայաստանի հռչակումը: Հայկական հարցը Սան Ռեմոյի խորհրդաժողովում: Սևրի պայմանագիրը :

Սևրի պայմանագիրը
1920թ. ապրիլին Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների (Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի) ղեկավարների կոնֆերանս, ուր մշակվեց և Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացվեց առաջիկա հաշտության պայմանագրի նախագիծը։ Այստեղ հստակեցվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի, տարածքների, ռազմական օգնության և այլն։
Եվ վերջապես, 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավ. Ահարոնյանը։ Նա այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը։
Պայմանագրի մի շարք հոդվածներ վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Այդ նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը Հանրապետության (Արևելյան Հայաստանի) առկա 70 հազար քառ. կմ-ի հետ միասին կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Ընդ որում՝ հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան։ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։
Բանն այն է, որ Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական (միլլի) զինված մի շարժում՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության կողմից ստորագրված Սևրի պայմանագիրը։ Մյուս կողմից, Սևրի պայմանագիրը ստորագրած Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան, Իտալիան, ապա նաև Անգլիան աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը սակայն չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։
Այսպիսով, մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը։

7. Հայկական մշակույթը XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին: Կրթական համակարգը: Հայագիտությունը:

Կրթական համակարգը

Մշակույթի կարեւոր ոլորտներից է դպրոցը: Վերընթաց ուղի մտավ կրթական գործը, ինչի համար բարենպաստ հողստեղծեց մի շարք նշանավոր հայկական միջնակարգ դպրոցների բացումը:

1799թ. Զմյուռնիայում բացվեց Մեսրոպյան վարժարանը:

1810 թ, վաճառական Նիկողայոս Աղաբաբյանը Աստրախանում հիմնադրում է Աղաբաբյան դպրոցը: Թեև դպրոցը պահվումէր հայերի միջոցներով, բայց 1822 թ. այն անցավ իշխանությունների տնօրինության ներքո: Սովորողները գլխավորապեսհայ երեխաներ էին, բայց դասավանդումր կատարվում էր հիմնականում ռուսերեն: Դպրոցի բացման առաջին տարիներից,ավելի քան մեկ տասնամյակ, այստեղ արդյունավետ գործունեություն է ծավալել անվանի մանկավարժ ՍերովբեՊատկանյանը:

8. Հայոց անկախ պետության կայացումը: Անկախության հռչակումը: Բաթումի պայմանագիրը: Հայկական պետության կերտումը:

1918 թվականի գարնան վերջին առաջացած ազգ-տարածքային վեճերի, քաղաքական իրարամերժ կողմնորոշումների, միջկուսակցական հակամարտությունների պատճառով Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունը հայտնվել էր քաղաքական խոր ճգնաժամում։ Չկար միասնություն պատերազմի և խաղաղության հարցում, հայերը, մասամբ նաև վրացիները, փորձում էին կասեցնել թուրքական զորքերի առաջխաղացումը, իսկ ադրբեջանցիները հրաժարվում էին կռվել Թուրքիայի դեմ։ 1918 թվականի մայիսի 26-ի կեսօրին գումարված Անդրկովկասի Սեյմի վերջին նիստը որոշել է կազմալուծել Անդրկովկասի դաշնությունը և վայր է դրել լիազորությունները։ Նույն օրը ժամը 5-ին Վրաց ազգային խորհուրդը, Նոյ ժորդանիայի նախագահությամբ, Վրաստանը հռչակել է անկախ պետություն։ Մայիսի 27-ին մուսուլմանների ազգային խորհուրդը հայտարարել է «Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետության» անկախության մասին, որը հենց այդ ժամանակ թուրքերն առաջին անգամ անվանել են «Ադրբեջան»։9. Հայկական մարզը: 1836 թ. եկեղեցական կանոնադրությունը: Հայկական մարզի կազմակերպումը: 1836 թ. եկեղեցական կանոնադրությունը:

10. Զեյթունի 1862 թ. ապստամբությունը: Զեյթունի 1862 թ. ապստամբությունը:

Զեյթունը գտնվում է լեռնային Կիլիկիայում: Կլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարաֆ-արևելյան մասում։ 15-րդ դարի առաջին կեսին Զեյթունի գավառում ապրում էր շուրջ 40 հազար հայ, որից 17 հազարը Զեյթուն քաղաքում: Զեյթունցիները կիսաանկախ վիճակում էին։ Թուրքական սուլթանին վճարում էին այնքան հարկ, որքան ցանկանային, երբ կամենային, իհարկե սա դուր չէր գալիս թուրքական սուլթանին: Սուլթանի հրամանով Զեյթունի գավառապետը` Խուրշիդ Փաշան, 10 հազարանոց զորքով 1860թ.հուլիսին գրոհեց Զեյթունի վրա, սակայն, հայերը արժանի հակահարված հասցնելով թշնամուն, փախուստի մատնեցին: Այս անհաջողության համար սուլթանը հեռացրեց Խորշիդ Փաշային, նրա փոխարեն մարաշի Փաշա նշանակվեց Ազիզ Փաշան, որը կատարեց նենգ, խորամանկ քայլ. Իր մոտ կանչեց Զեյթունում բնակվող 3 թուրքերի և ասաց նրանց. «Գիշերը կհարձակվեք ու կխլեք ձեր հայ հարևան գյուղացիների հողը, քանդելով նրանց ամբողջ ցանկապատները»։ Այդպես էլ արեցին: Մյուս օրը առավոտյան հայ գյուղացիներից մեկը բողոքեց իր հարևան Թուրքիային. «Այ անիրավ, ագահ, ինչու՞ ես խլել իմ հողամասի մի մասը»: Թուրքը նրան պատասխանեց. «Էրմինի Գյաբուր — անհավատ հայերի համար այս հողը իմ պապերի հողն է, հեռացեք այստեղից դուք այստեղ ապրելու և շնչելու իրավունք չունեք»: Լեզվակռիվը շուտով վերածվեց ծեծկռտուքի: 3 թուրքերը միացան իրար և սպանեցին այս անմեղ հայ գյուղացուն: Զոհվածի կինը լացակումած երեխաների հետ փախավ հարևան գյուղ և այս դժբախտ լուրը հայտնեց սպանվածի եղբորը` Մելիքսեթ Խասյանին։ Իմանալով իր եղբոր ողբերգական մահը, հավաքեց իր ընկերների ազգականներին ու բարեկամներին, շուրջ 30 հոգով քարերով, փայտերով զինված ով ինչ ձեռը հասնում էր հարձակվեցին և ոչ միայն սպանեցին այդ 3 թուրքերին, այլ սպանեցին ևս 4 հոգու ու հրկիզեցին թուրքերի տները։ Սա առիթ դարձավ, որ Ազիզ Փաշան հարձակվի հայերի վրա: Ազիզ Փաշան ուներ 12 հազարանոց լավ զինված զորք այդ թավում գերմանական 2 լեռնային կարճափող թնդանոթ։ Այդ ժամանակ Զեյթուն քաղաքի գլխավոր եկեղեցում հավաքվեցին Զեյթուն գավառի տանուտեր 4 հայ իշխանները` Ենի — Տունաժյանները, Յաղուբյանները, Սուրենյանները, Շովրոյանները։ Նրանք ղեկավար նշանակեցին Մկրտիչ Յաղուբյանին։ Հայերը հավաքեցին ընդամենը 6000 կռվող, իսկ թուրքերը 12000  էին: Հայերը այդքան շատ զենք չունեին: 1862թ․օգոստոսի 2-ին Ազիզ Փաշան 4 կողմից շրջապատեց Զեյթունը ու միանգամից պահանջեց 7 տարվա հարկեր, բնական է հայերը մերժեցին, թշնամին անցավ հարձակաման, մի քանի կատաղի գրոհներից հետո թշնամին 100-ավոր զոհեր տալով սկսեց նահանջել, ապստամբության ժամանկ տեղի ունեցան մի շարք հերոսական մարտեր, օրինակ Երիտունյանը 1500 զորքով հարձակվեց Թուրքերի վրա և այդպիսի տպավորություն ստեղծվեց, թե ինքը վախենում է թուրքերից ու իր զորքին հրամայեց շտապ նահանջել, բայց դա ծուղակ էր, հայերը թուրքերին խաբեությամբ քաշեցին Զեյթունի ձորի մեջ, ճանապարները փակեցին ու սկսեցին կոտորել թշնամուն, թշնամին տվեց 700-ից ավել զոհ, այս պարտություններից հետո սուլթանը հեռացրեց Ազիզ Փաշային նրան փոխարինելով Աշիր Փաշայով։ Աշիրը խորամանկ գտնվեց, նա իր մոտ կանչեց Մարաշ Զեյթունի տանուտերերին բանակցելու համար, սակայն, նենգությամբ բանտարկեց և ուղարկեց Կ.Պոլիս, սուլթանի մոտ 2 քայլով պաշարեց Զեյթունը, որ ժողովրդին սովի մատնի։ Հայերը օգնություն խնդրեցին, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդը խոստացավ օգնել հայերին, բայց մի պայմանով, եթե հայերը ընդունեին կաթոլիկությունը։ Հայերը ուզեին թե չուզեին պետք է համաձայնվեին և սուլթանի հրամանով վերջացնեին հայերին ապստամբելը:

11. Հայկական մշակույթը XVII դարի երկրորդ կեսից մինչև XIX դարի առաջին կեսը: Պատմագիտությունը: Վենետիկի Մխիթարյան միաբանությունը: Արվեստըֈ

12. Խորհրդային վարչակարգի հաստատումը: Իշխանության նոր մարմինների ստեղծումը: Փետրվարյան ապստամբությունը:

Փետրվարյան ապստամբություն, 1921 թվականի փետրվարի 13-ին սկիզբ առած հակախորհրդային շարժում Խորհրդային Հայաստանում։ Ճնշվել է 1921 թվականի ապրիլի 2-ին՝ բոլշևիկների կողմից Երևանի վերագրավումով։ Խորհրդային մամուլում հիշատակվում էր որպես Փետրվարյան խռովություն։

13. Հայկական մշակույթը XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին: Կերպարվեստը: Թատրոնը: Երաժշտությունը:

XIX դ. առաջին կեսին հանդես են գալիս Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում կրթություն ստացած առաջին պրոֆեսիոնալ հայ նկարիչները: Նրանիցից էր Աղաֆոն Հովնաթանյանը, որը տաղանդավոր նկարիչների գերդաստանի արժանավոր ներկայացուցիչն էր: Նրա եղբայրը՝ Հակոբ Հովնաթանյանը, ժամանակի ամենանշանավոր հայ նկարիչն էր, դիմանկարչության աչքի ընկնող վարպետ: Ստեփանոս Ներսիսյանը հայ նկարչության պատմության մեջ է մտել ամենից առաջ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հանրահայտ դիմանկարներով:XIX դ. հայ գեղանկարչության ականավոր դեմքերից է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:

14. 1920 թ. թուրք–հայկական պատերազմը Թուրք–հայկական պատերազմը: Հայաստանի խորհրդայնացումը:

Թուրք-հայկական պատերազմ, 1920 թվականին տեղի ունեցած ռազմական հակամարտություն քեմալական Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև։

1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Պատերազմն ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով։

15. Ազատագրական զինված պայքարը Սյունիքում: Ազատագրական պայքարի սկիզբը Սյունիքում: Դավիթ Բեկ: Հայկական իշխանությունների ստեղծումը: Հալիձորի հաղթանակը: Մխիթար Սպարապետֈ

1728 թվականը շրջադարձային եղավ Սյունիքի ազատագրական պայքարի համար: Այդ թվականին մահացավ Դավիթ Բեկը: Կապանի զինվորական հրամանատարությունն ամբողջությամբ անցավ Մխիթար Սպարապետին, որը շարունակեց գլխավորել պայքարը թուրք զավթիչների դեմ:

Թուրքական բանակը, կրած պարտություններից ուշքի գալով, կրկին հարձակվեց Սյունիքի վրա: Այդ գրոհին դիմագրավելու ժամանակ հայկական զորքերի հրամանատարության մեջ տեղի ունեցավ պառակտում: Երբ հակառակորդը կրկին պաշարեց Հալիձորի բերդը, Մխիթար Սպարապետը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն, իսկ Տեր-Ավետիսը նախընտրեց նրանց հետ բանակցելու ուղին: Մխիթար Սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից: Թուրքերը գրավեցին բերդը, կողոպտեցին ու կոտորեցին այնտեղ մնացած հայ բնակչությանը: Հալիձորի անկումից հետո հայ զինվորականության միջև հակասությունները խորացան: Թեև Մխիթար Սպարապետին հաջողվեց միավորել հայկական ուժերը և թուրքերի դեմ մի շարք հաջող հարձակումներ կազմակերպել, սակայն ապստամբական ուժերի կազմալուծումը հնարավոր չեղավ կասեցնել:

1730թ. թուրքերին Օրդուբադում պարտության մատնելուց հետո, Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին, Մխիթար Սպարապետը դավադրաբար սպանվեց: Սյունիքի ազատագրական պայքարի ելած զորքերը, հետզհետե կազմալուծվելով և միայնակ մնալով թշնամու գերակշիռ ուժերի դեմ, չկարողացան վերջնական հաղթանակի հասնել:

Այսպիսով, չնայած հայկական ուժերի տարած բազում հաղթանակներին, ազատագրական պայքարի ելած զորքերը հետզհետե կազմալուծվեցին: Այդուհանդերձ, ազատագրական այդ պայքարը խոր հետք թողեց, բարձրացրեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունն ու ազատասիրական ոգին, հավատ ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ: Պարսից պետությունը ստիպված էր իր հետագա քաղաքականության մեջ հաշվի նստել հայկական մելիքությունների հետ, ճանաչել նրանց իրավունքներն ու ինքնիշխանությունը:

Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ: Այն ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատով լցնում իրենց ուժերի նկատմամբ:

16. 1826 -1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը: 1826 -1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը: Պարսկահայերի վերաբնակեցումը:

17. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները (1920-1922 թթ.): Հայկական տարածքային հարցը Մոսկվայի և Կարսի 1921 թ. պայմանագրերում:

Ալեքսանդրապոլի պայմանագրի վերանայման նկատմամբ քեմալական Թուրքիայի ժխտողական դիրքի պատճառով Հայաստանն ապավինում էր Ռուսաստանի օգնությանը։ Ավելի ճիշտ, վերջինս ստանձնել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

18. Հայկական հարցը 1912 – 1914 թթ.: Հայկական հարցը 1912 – 1914 թթ.:

Երիտթուրքերի տիրապետությունը գրեթե ոչ մի էական փոփոխություն չմտցրեց ազգային փոքրամասնությունների, այդ թվում` արևմտահայության դրության մեջ: Ընդհակառակը՝ վատթարացրեց այն:

1912-1913 թթ. Բալկանյան պատերազմներում Օսմանյան Թուրքիայի կրած պարտությունը քաղաքական աշխուժություն է առաջացնում հայերի շրջանում: Ելնելով ստեղծված բարենպաստ իրավիճակից՝ հայերը որոշում են մեծ տերությունների ուշադրությունը հրավիրել հայկական վիլայեթներում բարենորոգումներ իրականացնելու վրա:

1912թ. հոկտեմբերի 2-ին կաթողիկոս Գևորգ V-ը պաշտոնապես դիմում է Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով-Դաշկովին՝ խնդրելով հարց բարձրացնել ցարի առջև Բեռլինի 61-րդ հոդվածը իրականացնելու համար: Մեկ ամիս անց կաթողիկոսը եգիպտահայ նշանավոր քաղաքական և հասարակական գործիչ Պողոս Նուբար փաշային լիազորում է մեծ տերություններին ներկայացնել հայկական բարենորոգումների խնդիրը:

Հայկական հարցի վերաբացումից անհանգստացած՝ թուրքական կառավարությունը կազմում է բարենորոգումների մի ծրագիր: Դրանով նախատեսվում էր բարենորոգումներ կատարել հայկական վեց վիլայեթներից (Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Տրապիզոն, Էրզրում և Սեբաստիա) միայն չորսում:
Իրենց հերթին արևմտահայերը կազմում են բարենորոգումների իրականացման սեփական ծրագիրը: Այն նախատեսում էր վեց վիլայեթները միավորել մեկ երկրամասի մեջ, որը պետք է գլխավորեր գերագույն կոմիսարը կամ գեներալ-նահանգապետը:

Հայկական բարենորոգումների իրականացման վերահսկողությունը դրվում էր մեծ տերությունների վրա: Ռուսաստանը պետք է հետևեր դրանց իրագործմանը:

Հայկական բարենորոգումների խնդիրը և ռուս-թուրքական համաձայնագիրը

1912թ. վերջին և 1913թ. սկզբին ռուսական, անգլիական և ֆրանսիական կառավարությունները համաձայնության են գալիս Օսմանյան Թուրքիայի հայկական վիլայեթներում բարենորոգումների նախագիծ կազմելու: 1913թ. հունիսի 4-ին Կ.Պոլսի ռուսական դեսպանատան աշխատակից Անդրեյ Մանդելշտամը ներկայացնում է բարենորոգումների իրականացման ռուսական տարբերակը: Այն նախատեսում էր հայկական վեց վիլայեթներից կազմել մեկ նահանգ: Նահանգը ղեկավարվելու էր թուրքահպատակ քրիստոնյայի կամ եվրոպացի գեներալ-նահանգապետի կողմից: Նա իրականացնելու էր գործադիր իշխանությունը: Գեներալ-նահանգապետին էին ենթարկվելու ոստիկանական և զինվորական ուժերը: Օրենսդիր մարմինը կազմվելու էր տեղի մահմեդական և քրիստոնյա բնակչությունից: Առաջարկվում էր վերացնել «համիդիե» գնդերը: Պաշտոնական լեզուն լինելու էր թուրքերենը: Զուգահեռաբար թույլ էր տրվում օգտագործել հայերենը և քրդերենը: Բարենորոգումների հսկողությունն իրականացնելու էին մեծ տերությունները:

Ռուսական կողմի ներկայացրած բարենորոգումների ծրագիրը հանդիպում է հատկապես Գերմանիայի առարկությանը: Վերջինս ձգտում էր թույլ չտալ, որպեսզի Թուրքիայում ուժեղանան Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքերը: Օսմանյան կառավարությունը, ստանալով գերմանացիների և ավստրիացիների աջակցությունը, հայկական վիլայեթներում բարենորոգումների ծրագիրը ձախողելու միտումով զանազան խոչընդոտներ է հարուցում:

Բանակցություններ են սկսվում Ռուսաստանի և Գերմանիայի միջև: Ի վերջո թուրքական կառավարությանն է ներկայացվում վեց կետից բաղկացած մի նախագիծ:

1913թ. հոկտեմբերի 10-ին օսմանյան կառավարությունը պաշտոնապես տեղեկացնում է ռուսական կողմին, որ ինքը պատրաստ է իրագործել հայկական վիլայեթներում բարենորոգումների ներկայացրած ծրագիրը:

1914թ. հունվարի 26-ին կնքվում է ռուս-թուրքական համաձայնագիր Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու վերաբերյալ: Այն նախատեսում էր Արևմտյան Հայաստանը բաժանել երկու նահանգի: Առաջին նահանգի մեջ մտնելու էին Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի, իսկ երկրորդի մեջ՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթները: Նահանգապետերի թեկնածությունն առաջադրելու էին եվրոպացիները, իսկ հաստատելու էր սուլթանը: Նահանգապետերի ենթակայության ներքո էին գտնվելու վարչական, դատական և ոստիկանական իշխանությունները: Նահանգներում պաշտոնական գրագրությունը կատարվելու էր տեղի ժողովուրդների լեզուներով (հայերեն, քրդերեն և թուրքերեն):

Նահանգապետերն ունենալու էին զինված ուժեր, որոնք պետք է հետևեին նահանգների ներքին կարգ ու կանոնին: Հայերին արտոնվում էր մահմեդականների նման զենք կրել: Նահանգների վարչական խորհուրդները կազմվելու էին հավասար թվով մահմեդականներից ու քրիստոնյաներից: Նույն սկզբունքը պետք է կիրառվեր ոստիկանական և այլ պաշտոններ բաշխելիս: Հայկական դպրոցների պահպանման ծախսերն իր վրա էր վերցնում Օսմանյան պետությունը:

1914թ. գարնանը Արևմտյան Հայաստանի նահանգապետեր են նշանակվում հոլանդացի դիվանագետ Լ. Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Ն. Հոֆը: Նրանք նոր էին անցել իրենց պարտականությունների կատարմանը, երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Հայկական բարենորոգումներն այդպես էլ չիրականացան:

19. Հայ հասարակական քաղաքական միտքը: Հայկական պահպանողականությունը: Ազատականությունը հայ իրականության մեջ: Հայ ազգայնականությունը:

20. Հայաստանի Հանրապետության միջազգային դրությունը 1918 – 1920 թթ.: Արտաքին հարաբերությունները և դիվանագիտական կապերը: Հայ-վրացական հարաբերությունները: Հայ-ադրբեջանական հարաբերությունները:

Հայաստանի Հանրապետության առաջին միջպետական կապերը հաստատել է Քառյակ միության երկրների (Գերմանիա, Թուրքիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա) և անմիջական հարևանների հետ։ Ըստ Բաթումի պայմանագրի (1918 թվականի հունիսի 4)՝

  1. Հայաստանը չէր կարող դիվանագիտական կապեր ունենալ օսմանյան կայսրության դեմ պատերազմող պետությունների հետ։
  2. Օսմանյան կայսերական կառավարության և հայկական հանրապետության կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն։

Գերմանիան, դժգոհ լինելով իր ասիական դաշնակցից, համարում էր, որ օսմանյան կայսրությունը Բաթումի պայմանագրով խախտել է Բրեստ-Լիտովսկի պայմանագրով (1918 թվականի մարտի 3) նախատեսված սահմանը, ուստի, Անդրկովկասի հանրապետությունների հետ պետք է նոր պայմանագիր կնքվի։ Նախատեսվում էր Կ. Պոլսում հրավիրել նոր խորհրդաժողով։

21. Ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոնները: Հովսեփ Էմինի գործունեությունըֈ Մադրասի հայրենասիրական խմբակը:

Հայերը Հնդկաստանում

18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ հայ գաղթօջախները: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը:

Հովսեփ Էմինի գործունեությունը Արևմտյան Եվրոպայում

Երիտասարդ Էմինը որոշում է գնալ Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը: Նրան ոգևորում էին Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի մասին տեղեկությունները:

Հովսեփ Էմինը Ռուսաստանում և Անդրկովկասում

Վերադառնալով Անգլիա՝ Էմինը հանդիպում է Անգլիայում ռուսական դեսպան Գոլիցինին: Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին ուղղված հանձնարարական նամակ՝ ճանապարհվում է (1761 թ.) Պետերբուրգ:

22. Ազատագրական զինված պայքարը Արցախում: Պայքարի սկիզբը Արցախում: Զինված պայքարը Արցախում:

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730):

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրությանմայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան:

Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը: Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ: Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա: Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը:

23. Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում: Հայ–ռուսական հարաբերությունները: Քեմալական շարժումը և Հայաստանը: Քեմալա-բոլշևիկյան համագործակցությունը:

1920թ. մայիսին Մոսկվա մեկնեց ՀՀ պատվիրակությունը խորհրդարանի փոխխոսնակ, գրող Լևոն Շանթի (1869-1951) գլխավորությամբ։ Մոսկվայի հայ-ռուսական բանակցությունները ընթացան հունիս-հուլիս ամիսներին և գործնական արդյունք չտվեցին։ Նրանք ձախողվեցին այն պատճառով, որ թե՛ ռուսական և թե՛ հայկական կողմը պատշաճ կամք և պատրաստակամություն հանդես չբերեցին պայմանագիր կնքելու համար։ Մի կողմից, Հայաստանի կառավարությունը թեև ցանկություն ուներ Ռուսաստանի հետ կնքելու բարեկամական դաշնագիր, սակայն, մյուս կողմից, շարունակում էր հույսեր կապել Արևմուտքի «դաշնակիցների» հետ, որովհետև առաջիկայում սպասվում էր մեծախոստում Սևրի պայմանագրի ստորագրումը։ Իր հերթին խորհրդային կողմն էլ Հայաստանի հետ պայմանագրի կնքումը պայմանավորում էր նրանով, որ Հայաստանը պետք է որոշակի տարածքային զիջումներ աներ Ադրբեջանին ու Թուրքիային, ինչպես նաև միջանցք տար, որպեսզի Կարմիր բանակը ցամաքով կապվեր քեմալական Թուրքիայի հետ։ Հայկական կողմը չհամաձայնեց դրան։ Մոսկովյան բանակցությունները մտան փակուղի, ընդհատվեցին՝ Երևանում շարունակելու նպատակով։

24. Հայոց Մեծ եղեռնը: Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը: Մեծ եղեռնը:

1916 թվականի ամռանն արդեն Արևմտյան Հայաստանի մեծ մասը գրավված էր ռուսական զորքերի կողմից։ Կովկասյան ճակատում ռուսական բանակի հաջողությունները խթանեցին անգլո-ֆրանսական բանակցությունները Օսմանյան կայսրության ասիական տարածքները, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանը բաժանելու շուրջ և հանգեցրին 1916 թվականի Սայքս-Պիկոյի համաձայնագրի կնքմանը։ 1916 թվականի հունիսին ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանում ստեղծվեց Թուրքահայաստանի գեներալ-նահանգապետությունը։ Ռուսական կառավարությունը մշակում էր Արևմտյան Հայաստանի հայաթափ եղած հողերը ռուսներով վերաբնակեցնելու ծրագրեր։ Ձեռնամուխ լինելով գրավված տարածքի տնտեսական յուրացմանը՝ ձգտում Էր Թուրքիայի հայկական նահանգները վերածել Ռուսաստանի սովորական ծայրագավառների։ Այդպիսով, ի դերև ելան Արևմտյան Հայաստանում գեթ ինքնավարության ձևով հայկական պետականությունը վերականգնելու հայ հասարակական–քաղաքական շրջանների հույսերը։

1917 թվականի մայիսից ռուս-թուրքական ռազմաճակատում փաստացի զինադադարի վիճակ էր ստեղծված։ Պաշտոնապես զինադադարը ստորագրվեց 1917 թվականի դեկտեմբերի 18-ին Երզնկայում։ Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը սկսեցին լքել Արևմտյան Հայաստանը։ Օգտվելով դրանից՝ թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, հարձակման անցավ ամբողջ ճակատով։ Հետ մղելով ռազմաճակատը պահող փոքրաթիվ հայկական ազգային զորամասերը՝ թուրքերը վերագրավեցին Արևմտյան Հայաստանը, 1918 թվականի մայիսին՝ Ալեքսանդրապոլը, հասան Ղարաքիլիսա (այժմ Վանաձոր), ապա Երևանի մերձակա շրջանները։ Վտանգված հայրենիքը փրկելու համար ոտքի ելած հայ ժողովուրդը կասեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը (Սարդարապատի ճակատամարտ 1918 թվական, Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918 թվական, Բաշ–Ապարանի ճակատամարտ 1918 թվական), կանխեց հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը և պայմաններ ստեղծեց հայ պետականության վերականգնման համար (Հայաստանի Հանրապետություն 1918-1920)։ 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումի պայմանագրով Կարսիցու Արդահանից բացի, Թուրքիային էին անցնում Սուրմալուի, Շարուրի, Նախիջևանի գավառները. Էջմիածնի և Ալեքսանդրապոլի գավառների մեծ մասը։ 1918 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունը ըստ էության գտնվում էր Թուրքիայի վերահսկողության տակ։ Եվ միայն Աոաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից ու 1918 թվականի Մուդրոսի զինադադարից հետո թուրքական զորքերը թողեցին Հայաստանի Հանրապետության տարածքը, Կարսի մարզը, վերականգնվեց 1914 թվականի ռուս-թուրքական սահմանը։ Հայաստանի Հանրապետությանկառավարությունը չեղյալ հայտարարեց Բաթումի պայմանագիրը։Հետպատերազմյան կարգավորման ժամանակ հայկական հարցը Անտանտի երկրների օգնությամբ լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության և արևմտահայերի քաղաքական շրջանների փորձերը ապարդյուն անցան։

 

Posted in Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն, Նախագծային շաբաթ, Uncategorized

Նախագծային աշխատանք․․․

Խաղ․․․

Մայիսի 1

Աղբյուրներ․․․

Մայիսի 9

Աղբյուրներ․․․

Մայիսի 28

Աղբյուրներ․․․

Առաջադրանքներ ՝․

  • Որ թվականին է առաջին անգամ նշվել աշխատավորների օրը։

ա) 1890,  բ) 1895,  գ) 1891

  • Որ թվականին են նշում մայիսի 28-ը։

ա) 1992  բ) 1986 գ) 1990

  • Մայիսի, որ օրն է նշվում Շուշիի ազատագրումը։

ա) մայիսի 28 բ) մայիսի 11 գ) մայիսի 22

  • Ինչպես են նշում մայիսի մեկը Իսպանիայում։

ա) Ծաղիկներով բ) Ուտելիքներով  գ) Պանրով

  • Ֆինլանդիայում ինչ են անվանում այդ մայիսի 1։

ա) Երազանքի օր բ)Վապուի օր  գ) Օգնության օր

  • Ֆրանսիայում բացի մայիսի մեկից էլ ինչ տոն են նրանք նշում։

ա) Հովտաշուշանների օրը բ) Չեն նշում գ) Ծառատունկի օր

  • ԱՄՆ-ում երբ են նշում աշխատավորների օրը։

ա) Ապրիլին բ) Նոյեմբերին գ) Սեպտեմբերին

  • Նիդեռլանդներում ապրիլի վերջին եւ մայիսի առաջին շաբաթվա ընթացքում նշվում է ինչերի տոնը։

ա) Երեխաների բ) Աշխատավորների գ) Կակաչների

  • Քանի տարի առաջ է եղել Շուշին։

ա) 27 բ) 11  գ) 34

  • Երբ է ստեղծվել առաջի Հանրապետության օրը։

ա) 1819 բ)1816 գ) 1992

Posted in Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն, Uncategorized

Պատմություն․․․

Armenia_-_Genocide_Monument_(5034649480)

Գրել «Հայոց Մեծ Եղեռնը» թեմայով հետազոտական աշխատանք մեկ էջի սահմանում.

Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունը

Պատմություն

Մինչև այսօր կան այդ հուշահամալիրները և այնտեղ գտնվելուց մեծ ցավ է ապրում բոլոր հայ ազգը և այլ ազգի մարդիկ։Պատկերասրահ

Քո մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում

Իմ կարծիքով այս ցեղասպանությունը իմ համար ամեն ինչ փոխեց թե նրանց մասին թե այլ։Բայց երևի հիմա ուրիշ է այնտեղ և հիմա այդքանել մեզ չեն ատում։Ես նրանց մեղադրում եմ միայն մեր հայերին կոտորելու համար և չխղճալու համար։Դա սարսափելի է։Բայց ինձ թվում է փոխվել է այդ ամենը և հիմա բոլորսել իրար նման են։

Posted in Համաշխարհային պատմություն, Uncategorized

Պատմություն․․․

1024px-Map_Europe_alliances_1914-hy.jpg
Առաջին համաշխարհային պատ

Առաջին համաշխարհային պատերազմ

  • Ռազմաքաղաքական դաշինքերի առաջացումը

Նպատակն էր ռազմական առումով նույնպես հասնելու գերազանցության հակառակորդների հանդեպ և պատրաստ լինել պաշտպանելու իրենց պետությունը ու գաղութները։1919 թվականին՝ Գերմանիայի դեմ հաղթանակ տանելուց հետո Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացի կատարում էր «համաշխարհային կառավարության» գործառույթները՝ զբաղվելով հետպատերազմյան կարգուկանոնի հաստատմամբ, բայց Անտանտի քաղաքականության տապալումը Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ սահմանեց նրա ամենազորության սահմանագիծը՝ հանգեցնելով հաղթող պետությունների միջև հակասությունների։ «Համաշխարհային կառավարության» նման կարգավիճակով Անտանտը դադարեց գոյություն ունենալ Ազգերի լիգայի կազմավորումից հետո։

  •  Պատերազմի պատճառների, մասնակիցների նպատակները:

1914 թվականի հուլիսի վերջին և ավարտվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ խլելով 17 միլին մարդու կյանք և 20 միլիոն անհետ կորածի։Երկարաժամկետ վերլուծությունները միտված են բացատրելու ինչու երկու գերտերություններ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան մի կողմից և Ռուսաստանը, Ֆրանսիան, Սերբիան և Մեծ Բրիտանիան մյուս կողմից մտան պատերազմի մեջ 1914 թվականին։ Պատերազմի պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է վերլուծել քաղաքական, տարածքային և տնտեսական հակամարտությունները, Միլիտարիզմը, դաշինքների ստեղծման պատճառները, իմպերիալիզմը, ազգայնականության աճը և ուժային վակումը Օսմանյան կայսրության փլուզումից հետո։ Մյուս հիմնական պատճառներից կարող են լինել Եվրոպայում ուժային վերադասավորումից հետո տարածքային վեճերը, փլուզված և մասնատված երկրները, սպառազինության մրցավազքը, որը սկսվել էր վերջին տասնամյակներում:

  • Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, գլխավոր ճակատները

1914 թվականի հունիսի 28-ին թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը այցելեց Բոսնիա և Հերցեգովինայիմայրաքաղաք Սարաևո: Վեցհոգանոց բոսնիացի ազգայնականներ «Մլադա Բոսնիա» ազգայնական խմբավորումից, որոնք հովանավորվում էին սերբիական «Սև ձեռք» կազմակերպության կողմից, հավաքվեցին նույն փողոցում, որտեղ հանգրվանելու էր Ֆերդինանդը։ Նրանցից մեկը ձեռքի նռնակ նետեց Ֆերդինանդի մեքենայի տակ, բայց վրիպեց։ Մոտակայքում որոշ մարդիկ վիրավորվեցին, բայց Ֆերդինանդի շարասյունը շարունակեց ընթացքը։ Մյուս մահափորձը նույնպես ձախողվեց, քանի որ մեքենաները կանգ չառան։ Մեկ ժամ անց, երբ Ֆրանց Ֆերդինանդը այցելեց Սարաևոյի հիվանդանոց մահափորձից տուժածներին տեսակցության, նրա շարասյունը սխալ շրջադարձ կատարեց փողոցում, որտեղ կանգնած էր Պրինցիպը։ Ատրճանակով Պրինցիպը գնդակահարեց Ֆերդինանդին և նրա կնոջը։ Ավստրիայի բնակչության շրջանում արձագանքը եղավ թույլ և անտարբեր։ Ինչպես պատմաբան Զբինեկ Զեմանը ավելի ուշ գրեց, «ժողովուրդը բավական անտարբեր էր այս սպանությունից հետո: Կիրակի և երկուշաբթի (28 և 29 հունիս), ողջ Վիեննան լսում էր երաժշտություն և խմում էր գինի»:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 136-146, համացանց

 

Posted in Համաշխարհային պատմություն, Uncategorized

Պատմություն․․․

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Staff_of_armenian_volunteers_1914Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը։

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, Արևելյան Հայաստանի, արևմտահայության, Ռուսաստանի հայ բնակչության և արտերկրի հայկական համայնքների մասնակցությունը 1914-1918 թվականների ։Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և ընթացքում ռազմաքաղաքական խմբավորումներն իրենց և հակառակորդ տերությունների քաղաքացիներից կազմակերպում էին կամավորական-աշխարհազորային ստորաբաժանումներ: Այդ նպատակի համար չէին խնայվում ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ բարոյական ու քաղաքական բնույթի խոստումներ:Հայերր գործում մասնակցություն են ունեցել ինչպես Առաջին Համաշխարհային, այնպես էլ նրա ավարտից Հետո մինչև 1920 թ. վերջերը պատերազմական տարբեր ռազմաբեմերում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Միայն 1914—1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքային գումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից:Կովկասյան ճակատում պատերազմն սկսվեց 1914թ. հոկտեմբերի 31-ին: Ռուսական զորքերի առաջին օրերի գործողությունների մասին նոյեմբերի 2-ին և 3-ին զեկուցվեց Նիկոլայ II-ին: Այս ճակատում առաջին իսկ մարտերում աչքի ընկած հայ սպաներից էր Երևանյան հեծյալ ջոկատի շտաբի պետ Գավրիիլ Կորգանովը (Ղորղանյան), որը 1914թ. դեկտեմբերի 6-ին նշանակվեց 39-րդ դիվիզիայի շտաբի պետ: Այդ դիվիզիայի 154-րդ գնդի զինվորները դեկտեմբերի 22-ին Սարիղամիշյան ռազմական գործողության հենց սկզբում Ղզըլ-Քիլիսայի շրջանում գերի վերցրին թուրքական 9-րդ կորպուսի հրամանատարին, 106 սպա և շատ ռազմավար: Նկատենք, որ այդ գնդի սպաների մեկ երրորդից ավելին հայեր էին: Դեկտեմբերյան մարտերի համար Գավրիիլ Ղորղանյանը պարգևատրվեց Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով և Սբ. Աննայի շքանշանով՝ սրով և ժապավենով: Գավրիիլ Ղորղանյանն առաջ քաշվեց Կովկասյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ:

Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:

1915 թվականի գարնանը ռուսական զորքերը հարձակողական հաջող օպերացիա կազմակերպեցին Վան և Ուրմիա լճերի շրջանում, ազատագրեցին Վանքաղաքը (որտեղ ռուսական զորքերը մնացին 80 օր)։ Վանի գրավմամբ անխուսափելի ջարդերից փրկվեցին հազարավոր վասպուրականցիներ, որոնք այնուհետև նահանջող ռուսական զորքերի հետ գաղթեցին Արևելյան Հայաստան և Անդրկովկաս։ 1915 թվականի հուլիս-օգոստոսին Ալաշկերտի օպերացիայի ընթացքում ռուսական զորքերը պարտության մատնեցին հակառակորդին, խափանեցին Կարսի ուղղությամբ Կովկասյան ճակատը ճեղքելու թուրքական հրամանատարության ծրագիրը՝ դրանով թեթևացնելով անգլիական զորքերի գործողությունները Միջագետքում։ 1915 թվականի դեկտեմբերից 1816 թվականի փետրվարը ռուսական բանակը գեներալ Յուդենիչի հրամանատարությամբ հաջողությամբ իրականացրեց էրզրումի հարձակողական օպերացիան, որի հետևանքով ռուսական զորքերը փետրվարի 3 (16)-ին գրավեցին էրզրումը։ Թուրքական զորքերի հետապնդումը շարունակվեց մինչև փետրվարի կեսը. ռազմաճակատի գիծը կայունացավ էրզրումից արևմտյան 70-100կմ երկարությամբ։ Միաժամանակ ռուսական բանակի այլ զորամասեր հարձակման անցան Սև ծովի ափերով և գրավեցին Ռիզե ու Տրապիզոն նավահանգիստները։1916 թվականի ամռանն արդեն Արևմտյան Հայաստանի մեծ մասը գրավված էր ռուսական զորքերի կողմից։ Կովկասյան ճակատում ռուսական բանակի հաջողությունները խթանեցին անգլո-ֆրանսական բանակցությունները Օսմանյան կայսրության ասիական տարածքները, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանը բաժանելու շուրջ և հանգեցրին 1916 թվականի Սայքս-Պիկոյի համաձայնագրի կնքմանը։ 1916 թվականի հունիսին ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանում ստեղծվեց Թուրքահայաստանի գեներալ-նահանգապետությունը։ Ռուսական կառավարությունը մշակում էր Արևմտյան Հայաստանի հայաթափ եղած հողերը ռուսներով վերաբնակեցնելու ծրագրեր։ Ձեռնամուխ լինելով գրավված տարածքի տնտեսական յուրացմանը՝ ձգտում Էր Թուրքիայի հայկական նահանգները վերածել Ռուսաստանի սովորական ծայրագավառների։ Այդպիսով, ի դերև ելան Արևմտյան Հայաստանում գեթ ինքնավարության ձևով հայկական պետականությունը վերականգնելու հայ հասարակական–քաղաքական շրջանների հույսերը։

Հիմնավորել ՝Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը:

Ներկայացնել ռուսական զորքի Վանից անսպասելի նահանջի հետևանքները:

 

Posted in Համաշխարհային պատմություն, Uncategorized

Պատմություն…

Երիտթուրքեր

Կարծիք `.

Այս հոդվածից հասկացա, որ վաղ ժամանակներում թուրքերի կուսակծությանը անվանել են երիտթուրքեր կամ իթթահաթականներ:Նրանք եղել են ինչպես թուրքերը դաժան և խիստ:Մինչև 1889 թ. երիտթուրքերի շարժումն իրենից ներկայացնում էր Օսմանյան կայսրությունում և նրա սահմաններից դուրս գործող առանձին կազմակերպությունների միություն: 1889 թ. Ստամբուլում գումարվեց ժողով, և այդ կազմակերպությունները միավորվեցին մեկ կուսակցության մեջ: Կուսակցության նպատակն էր Օսմանյան կայսրությունում սուլթանի անսահմանափակ իշխանության վերացումը, Թուրքիայում սահմանադրական միապետության հաստատումը, ազատ տնտեսավարական կարգերի հաստատումը: 1906 թ. երիտթուրքերի կուսակցության կենտրոնը տեղափոխվեց Սալոնիկ: Պետք է նշել, որ երիտթուրքական կուսակցությունն ի սկզբանե մասոնական օթյակներից ծնունդ առած կառույց էր և Սալոնիկում հաստատվելով՝ ավելի սերտացրեց մասոնական օթյակների հետ կապը: Երիտթուրքական կուսակցության պարագլուխներ դարձան ծպտյալ հրեա գործիչներ, որոնք հանդես էին գալիս թուրքերի անվան տակ: 1907 թ. դեկտեմբերին Փարիզում գումարվեց մեծ կոնգրես Թուրքիայի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, և այդ կոնգրեսում երիտթուրքերը և Հայ հեղափոխական դաշնակցությունը, արաբական, հրեական և մակեդոնական ազգային կոմիտեները համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու խնդրի շուրջ։

Մշակվեց պայքարի ընդհանուր մարտավարություն և ապստամբության մեկնարկի ժամանակաշրջանը, այն է՝ 1908 թ. հոկտեմբերը: Սակայն դեպքերն ավելի արագ զարգացան: Հանգուցալուծումը եղավ 1908 թ. հուլիսին: Մակեդոնիայում գտնվող թուրքական զորքերը Էնվերի և Նիազի գլխավորությամբ ապստամբում են սուլթանի դեմ և ամրանում լեռներում: Սուլթանն ապստամբությունը ճնշելու նպատակով մեծ բանակ է ուղարկում Մակեդոնիա: Սակայն երիտթուրքերը կարողացել էին նախապես իրենց կողմը գրավել նաև բանակի սպայակազմին: Եվ պատժիչ բանակի հրամանատարությունը՝ Ջեմալն ու Մուստաֆա Քեմալը, անցնում են ապստամբների կողմը:

1919 թ. տեղի ունեցավ երիտթուրքերի պարագլուխների դատավարությունը: Միայն 4 հոգի՝ Թալեաթը, Նիզամը, Էնվերը և Ջեմալը դատապարտվեցին մահվան: Մյուսները դատապարտվեցին աքսորի: Հետագայում տեղի ունեցան նաև կայսրության առանձին նահանգների երիտթուրք պարագլուխների դատավարությունները, որոնք մեղավոր էին Հայոց ցեղասպանության համար: Նրանցից ոմանք ևս դատապարտվեցին հեռակա մահապատժի: Սակայն 1922 թ. երիտթուրքերի կուսակցությունը վերսկսեց գործունեությունը Թուրքիայի տարածքում: Մի քանի տարի անց՝ 1926 թ., նրանք մահափորձ ձեռնարկեցին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկատմամբ: Մահափորձը ձախողվեց: Կուսակցության պարագլուխները ձերբակալվեցին, իսկ կուսակցությունը դադարեցրեց իր գործունեությունը: