Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Գրականություն․․․

Կարդում ենք Մարի Մելիքյանի պատմվածքները

Գրառում կատարիր այդ պատմվածքներից մեկի մասին։

Դեյվը

Այս պատմությունը մի փոքրիկ աղջկա մասին է, որը ուներ վախեր ինչպես բոլոր մարդիկ։Նրա վախերը առաջացել էին մարդկանց կարծիքներից և այլ վախենալու մտքերից։Դեյվը շատ վախենալու և տարօրինակ ձևով էր պահում մարդկանց մոտ։Նրա վախերը ապրում էին նրա մահճակալի տակ։Նա նրանց վախերին ենթարկվում էր և նմանվում։Դա ավելի էր վախեցնում նրան շրջապատող մարդկանց։

Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Գրականություն․․․

minasavetisyan-self-portrait-1960

images

  • Ուշադիր զննիր այս երկու նկարները։ Գրավոր նկարագրիր դրանք։ Որոշիր՝ ինչ տրամադրություն է արտահայտված պատկերվածի դեմքին։ Նկարների և դրանց հեղինակների մասին տեղեկություններ գտիր և գրառում արա քո բլոգում։

Առաջին նկարում վառ ջղայնություն է տիրում։Այս գույները շատ վառ են և կարծես ինչ, որ մի բան են հիշեցնում պատկերված տղամարդու անցիալից։Տղամարդը կիսազայրացած կամ էլ զարմացած վիճակում է։Կարող ենք նաև նկատել, որ նա մտքերով ընկել է ուրիշ աշխարհ։Երկրորդ նկարում պատկերված է նորից տղամարդ, նա մտածող հայացքով է նայում։Մի փոքր ուրախություն եմ տեսնում նրա աչքերում։Գույները մռաիլ են։Իմ կարծիքով տխրությունը միայն գույների մեջ է։Առաջին նկարի հեղինակը Մինաս Ավետիսն է, իսկ երկրերդինը Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը։Մինաս Ավետիսյանը հայ նշանավոր գեղանկարիչ է, ծվել է 1928թվականի հուլիսի 20-ին։ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը հայ գեղանկարչուհի է, ծնվել է 1922 թվականի ապրիլի 3-ին։

 

Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Երկու արվեստագետ…

  1. Պատմվածքի երկու հերոսներից, որ ստեղծագործին եք ձեզ նմանեցնում։
  2. Ինչ եք կարծում բոլորն են կարող դառնալ արվեստագետ։
  3. Ձեզ համար կարևոր է հասարակության կարծիքը ձեր արած աշխատանքի մեջ։
  4. Դուք ունեք սիրելի արվեստագետ։
  5. Իսկ դուք ձեզ համարում եք կայացած արվեստագետ։
  6. Քանի տարեկանից եք ցանկություն հայտնել դարնալ արվեստագետ։
  7. Ձեր առաջին ստեղծագործությունը որն է։
Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Ռեյ Բրեդբերիի <>

Այս պատմվածքը Թոմի մասին է, որը առավոտյան շուտ դուրս եկավ տնից և շտապեց թանգարան որպեսցի տեսնի հանրահայտ նկարը։Բայց այնտեղ բացի իրենից կաին լիքը մարդիկ որոնք նորից հերթ էին կանգնած, որպեսզի այդ նկարը տեսնեին։Դիմանկարը կտրվի ազգաբնակչությանը, որպեսզի բոլոր տեղացիները կարողանան մասնակցություն ունենալ այն պատառոտելու գործին։Երբ արդեն պատառոտեցին նկարը Թոմին հասավ միայն մի փոքրիկ կտոր որտեղ նկարված էր Մոննա Լիզաի ժպիտը։

Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Իմ ամենասիրելի ամենորյա ֆիլմը․․․

Իմ ամենից սիրելին դա <<Գրինչն>> է և կինոն և մուլտֆիլմը։Այդ կինոն պատմում է մի քաղաքի Սուրբ ծննդյան մասին, ովքեր շատ լավ էին նշում իրենց սիրելի տոնը։Բայց կար մի Գրինչ անունով արարած, որը ուղակի ատում էր Սուրբ ծնուննդը։Նա ամեն բան անում էր, որպեսզի չլսեր կամ էլ չտեսներ այդ ուրախություը։Բայց նա իրականում այդպիսինը չէր նա բարի էր։Արդեն վերջում նրա փոքրիկ սիրտը դառնում է մեծ և բարի սիրտ։Խորհուրդ եմ տալիս այն նայել քանի որ նա շատ բան ձեզ կսովորեցնի։

Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Գրականություն…

  1. Արևմտահայ դասական հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, մեկնաբանություններ։ Հեղինակների մասին տեղեկությունների փնտրտուք, հետաքրքիր տեղեկությունների հավաքում բլոգներում։
  2. Ամանորյա հեքիաթ. ստեղծագործություն. Հեքիաթի կաղապարը.
  • Անմեղ, բայց չկողմնորոշված կերպար։
  • Անմեղներին գայթակղող կերպարներ։
  • Գայթակղողների հաջողությունը։
  • Անմեղ կերպարի փորձությունը, փորձառությունը, արժեքների ճշտումը։
  • Օգնություն վերևից՝ գերբնական բարի ուժերից։
  • Հերոսի հաղթանակը չար ուժերի նկատմամբ։

Բրիտանացի այս փոքրիկ տղան ստացավ վերջին նամակ պապիկից․․․

Պատմեմ մի փոքրիկ պատմություն Օլիվեր Սմիթի մասին։Օլիվերը ութ կամ յոթ տարեկան էր երբ նրա պապը գնում էր աշխատանքի այլ երկիր։Այդ ծերուկը ամեն բան անում էր, որպեսզի նրա միակ թորնիկին պահի։Օլիվերը չէր հասկանում թե ինչ տանջանք է տանում նրա պապը նրան պահելու համար։Մի գեղեիկ ձմեռային գիշեր Օլիվերը հարցնում է․

-Պապիկ այդ ուր ես գնում ամեն ամիս և վերադառնում շատ հոգնած և ուշ։

-Տղաս ես գնում եմ Սանտայի մոտ և օգնում եմ նրան նվերներ պատրաստի, որպեսզի նոր տարվա գիշերը բաժանի փոքրիկներին։Պատասխանեց պապը․

Օլիվերը երբ իմացավ թռչկոտեց և ասաց․

-Պապիկ ես էլ կմեծանամ և քեզ նման կօգնեմ Սանտային։Պապիկը ժպտալով նայեց թոռնիկին և ամուր գրկեց։

Տարիներ էին անցնում, իսկ Օլիվերը օր օրի մեծանում էր։Մի գեղցիկ առավոտ պապը նստում է և շատ լուրջ խոսակցություն բռնում Օլիվերի հետ։

-Տղաս դու հիմա 16 տարեկան ես և պետք է գնաս Սանտայի մոտ իմ գործը շարունակելու համար կխնդրեմ, որպեսզի քեզ լավ պահես և միշտ լինես բարի ինչպես եղել ես։

Եկավ այդ օրը և ես գնացի այնտեղ որտեղ պապիկս էր աշխատում։Այն շատ նման էր գործարանի և գեղեցիկ զարդարված էր։Ես միանգամից տեսա Սանտային և անցա աշխատելու։Մեկ-երկու ամիս անցավ և ես պետք է գնաի տուն պապիկիս մոտ։Երբ մտա տուն նրան չգտա և անմիջապես վազեցի նրա սենիակ և տեսա նրան պարկած։Նա քնած էր կամ էլ ոչ։Ես լացակումաց գնացի նրա կողքը նստեցի։Մի քանի ժամ անցավ և ես տեսա մի նամակ որտեղ գրված էր <<Պապիկի կողմից իր սիրելի և միակ թորնիկին>>։Ես այն բացեցի և կարդացի, այնտեղ գրված էր․․․Տղաս ես քեզ շատ եմ սիրում ցանկանում եմ, որպեսզի լինես երջանիկ ինչպես ես քանի-որ ես քեզ նման հաճելի և խելացի թոռնիկ ունեմ։Այդպես տղան մնում է միայնակ, բայց Սանտան չի մոռանում նրա գոյության մասին և նրան վերցնում նրա հետ։

 

Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Գրականություն․․․

Անդաստան

Արևամտահայերեն ՝․

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

 

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Արևելահայերեն

Արևելյան կողմն աշխարհի

Խաղաղություն թող լինի․․․

Ո՛չ թե արյուն այլ թող քրտինք հոսի

Լայն երակին մեջ ակոսին.

Ու երբ հնչեն զանգերը ամեն գյուղի՝

Օրհներգություն թող ըլլա։

Արևմտյան կողմն աշխարհի

Բերիություն թող լինի․․․

Ամեն աստղե ցող կայծառ,

Ու ամեն հասկ ձուլե ոսկի․

Եվ ոչխարներն երբ վրա արածեն՝

Ծիլ ու ծաղիկ թող լինի։

Հյուսիսային կողմն աշխարհի

Առատություն թող լինի․․․

Ոսկին ցորենի ծովի մեջ

Հավետ լողա թող գերանդին․

Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝

Բերկրություն թող լինի։

Հարավային կողմն աշխարհի

Պտղաբերում թող լինի․․․

Ծաղկի՛ մեղրը փեթակներում,

Հորդի գինին բաժակներում․

Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝

Սիրերգությո՜ւն թող լինի։