Posted in Ամառային ճամբար, Uncategorized

ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ

Այսօր մենք առավոտյան ընդհանուր պպարապմունքի ընթացքում կատարեցինք նախավարժանք և սկսեցինք պարել։ Քանի որ այսօր բնագետի միջազգային օրն է, նդհանուր պարապմունքից հետո մենք գնացինք ջերմոց և այնտեղից մի քանի բույսերի կտրոններ վերցրեցինք, որպեսզի տնկենք մեր բակում։ Մենք միասին տնկեցինք այդ կտրոնները և նացինք հանդիպման Տիար Բլեյանի հետ։ Հանդիպումը ավարտվեց և մենք գնացինք մեր դասասենյակ խաղալու ինտելեկտուալ խաղեր։ Մի փոքր խաղալուց հետո մենք դուրս եկանք բակ և միասին վոլեյբոլ խաղացինք։ Մենք նաև գնացինք նետաձգարան և փորձեցինք կրակել նետերով, որից հետո էլ մենք շարունակեցինք մեր նախագծային աշխատանքը։ Ահա այսպիսինն էր մեր ուրախ ճամբարային վեցերրորդ օրվա հետաքրքիր առօրյան։

Ֆոտոպատումը՝

Posted in Ամառային ճամբար, Uncategorized

Ամառային ճամբար 31.05.2018

Այսօր՝ մայիսի 31 ին մեր սիրել ուրախ ճամբարի երրորդ օրն է։ Մենք ամպամած եղանակի պատճառով չգնացինք կենդանաբանական այգի և ձոխարենը դպրոցում շատ հետաքրքիր օր անցկացրեցինք։ Առավօտյան ընդհանուր պարապմունքը վատ եղանակի պատճառով արվեց ներսում՝ մարմարյա սրահում։ Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մենք գնացինք մեր դասասենյակ և մի փոքր ինտելեկտուալ խաղեր խաղալուց հետո, մարզական ժամին մենք թենիս խաղացինք։ Այնուհետև 11։00 մենք մարմարյա սրահ գնացինք հակաբացիլ Կոմիտաս նախագիծն իրականացնելու։ Մենք նաև մի փոքր վոլեյբոլ խաղացինք, որից հետո էլ աղցին վրացական խաղեր։ Ահա այսպիսինն էր մեր ուրախ ճամբարային երրորդ օրվա առօրյան։

Ֆոտոպատում՝

 

Posted in Ամառային ճամբար, Uncategorized

Ամառային ճամբար 30.05.2018

Այսօր՝ մայիսի 30 ին մեր ուրախ ճամբարի երկրորդ օրն էր։ Մենք առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մի փոքր ինտելեկտուալ խաղեր խաղացինք։ Այնուհետև մենք տեղափոխվեցինք խոհանոց և պատրաստեցինք պիցցա։ Մեր պատրաստած պիցցան համտեսելուց հետո մենք նաև պաղպաղակ կերանք և շարունակեցինք մեր ինտելեկտուալ խաղերը խաղալ,  հետո սկսեցինք մեր նախընտրած կենդանու մասին տեղեկություն պատրաստելը։ Մենք հավաքեցինք տեղեկություններ, որպեսզի վաղը կենդանաբանական այգում ներկայացնենք դրանք հայերենով և վրացերենով։ Մենք նաև ունեինք մարզական ժամ, որի ընթացքում վոլեյբոլ էինք խաղում։ Ահա այսիպիսնն էր մեր երկրորդ ճամբարային առօրյան։

Ֆոտոպատում՝