Posted in Հայոց լ․ դեկտեմբեր, Uncategorized

Հայոց լեզու 02.12.2019

Առաջադրանքներ

  1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։

Կեսարը մի քանի վայրկյան լուռ ու մանրազնին նայում էր մի կետի, հետո գիրթ շարժումով վեր կացավ։
Չէ՛, այսօր ևեթ այդ անբարտավան նեղմիտներին կպարտադրի, կստիպի ճանաչել իրեն արքա։  Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը. ժամանակն է՝ այդ թխամորթ բարբարոսները հասկանան՝ ինչ ասել է Կեսար։
Այո՛, և կարշավի, ճանապարհին խստորեն կպատժի անօրեններին պայմանագիրը ուխտադրժորեն խաղտելու համար։
Երբ մտացածին պատկերներն անեացան, առօրեական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծխնիներով երկփեղկ դռների մեջ հայտնվեց ծառան՝ Բարդուղիմեոսը՝ արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային՝ նշան արեց, որ մենակ թողնի իրեն։

Մնալով մենակ՝ նա հապշտապ հանեց գիշերազգեստը, հագավ երկար թեզանիքներով բաճկոնը, ոտքերը մտցրեց մույկերի մեջ։

  • Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։

Մանրազնին-Մանրակրկիտ

Ուխտադրժորեն-Ուխտադրուժի նման, ուխտադրժությամբ:

Հանդգնի-Համարձակվել

Ծխնի-Դռան և պատուհանի միացման կետեր

  • Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն բառերը։

մանրազնին=ման-րա-զնին երեք փակ

կպարտադրի=կը-պար-տադ-րի   երեք հատ բաց մեկ հատ փակ

առօրեական=առ-օրե-ական  երկու փակ մեկ բաց

թեզանիքներով=թե-զա-նիք-նե-րով  երկու փակ եկրեք բաց

  • Գտիր 1 բառ, որ ունենա ը-ի, 2 բառ՝ ու-ի, 3 բառ՝ ի-ի հնչյունափոխություն։

Հանդգնի,որոշմանը,հանդգնի,խստորեն,կպատժի,ճռնչոցող

  • Տեքստում գտիր  բառերի հականիշները։

մակերեսորեն

լայնախոհ-նեղմիտ

մեղմորեն-խստորեն

դանդաղ-արագ

  • Բառակազմական վերլուծության ենթարկիր կարմրամորթ, նեղմիտ, ուխտադրժորեն, մատուցարան բառերը։
  • Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մի քանի – անորոշ դերանուն

Լուռ – ձևի մակբայ

Նայում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Հետո – ժամանակի մակբայ

Չէ – ժխտական վերաբերական

Այսօր – ժամանակի մակբայ

Այդ – ցուցական դերանուն

Ճանաչել – բայ, անորոշ, ուղղական, ներգործական, պարզ

Իրեն – անձնական դերանուն, երրորդ դեմք, հայցական հոլով, եզակի

Ոչ ոք – ժխտական դերանուն

Չի հանդգնի – բայ, ենթադրական ապառնի, ժխտական, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Որոշմանը – գոյական, տրական հոլով, ան արտաքին

Հասկանան – բայ, ըղձական ապառնի, երրորդ դեմք, հոգնակի, ներգործական, պարզ

Ինչ – հարաբերական դերանուն

Այո – հաստատական վերաբերական

Կարշավի – բայ, ենթադրական ապառնի, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Խստորեն – ձևի մակբայ

Պայմանագիրը – գոյական, հայցական հոլով, ի արտաքին

Ուխտադրժորեն – ձևի մակբայ

Համար – կապ, հետադրություն

Երբ – հարաբերական դերանուն

Առօրեական – ածական, հարաբերական

Անհեթեթ – ածական, որակական, դրական

Մեջ – կապ, հետադրություն

Ճռնչացող – բայ, ենթակայական, չեզոք, պարզ

Ծխնիներով – գոյական, հոգնակի, գործիական հոլով, ու արտաքին

Հայտնեց – բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

Արծաթե – ածական, հարաբերական

Ընդոստ – ձևի մակբայ

Տեսնելով – բայ, անորոշ, գործիական, ներգործական, ածանցավոր

Հապշտապ – ձևի մակբայ

Երկար – ածական, որակական, դրական

Բաճկոնը – գոյական, հայցական հոլով, ի արտաքին

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s