Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Գրականություն․․․

Անդաստան

Արևամտահայերեն ՝․

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

 

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Արևելահայերեն

Արևելյան կողմն աշխարհի

Խաղաղություն թող լինի․․․

Ո՛չ թե արյուն այլ թող քրտինք հոսի

Լայն երակին մեջ ակոսին.

Ու երբ հնչեն զանգերը ամեն գյուղի՝

Օրհներգություն թող ըլլա։

Արևմտյան կողմն աշխարհի

Բերիություն թող լինի․․․

Ամեն աստղե ցող կայծառ,

Ու ամեն հասկ ձուլե ոսկի․

Եվ ոչխարներն երբ վրա արածեն՝

Ծիլ ու ծաղիկ թող լինի։

Հյուսիսային կողմն աշխարհի

Առատություն թող լինի․․․

Ոսկին ցորենի ծովի մեջ

Հավետ լողա թող գերանդին․

Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝

Բերկրություն թող լինի։

Հարավային կողմն աշխարհի

Պտղաբերում թող լինի․․․

Ծաղկի՛ մեղրը փեթակներում,

Հորդի գինին բաժակներում․

Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝

Սիրերգությո՜ւն թող լինի։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s