Posted in Հայոց լ․ նոյեմբեր, հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու 11.11.2019

Առաջադրանքներ

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Գտիր դիմավոր բայերը, որոշիր դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը, սեռը, կազմությունը։

Ապստամբեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Հարձակվեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Մերժեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Արհամարհեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Երևաց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Գնաց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Բացականչեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Սարսռաց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Շանթահարեցին – սահմանական եղանակ, երրորդ դեմք, հոգնակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Եղավ – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Ընկավ – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Անցավ – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Եկել եմ – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ

Ծնել եմ – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ

Սնել եմ – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ։

  1. Գտիր անդեմ բայերը, որոշիր խոնարհումը, դերբայական ձևը, սեռը, կազմությունը։

Ստիպելով – անորոշ, գործիական, ե խոնարհման, չեզոք

Փախչել – անորոշ, ուղղական, ե խոնարհման, չեզոք

Գրկախառնվելու – անորոշ, սեռական, ե խոնարհման, կրավորական

Փոխվելով – անորոշ, ուղղական, ե խոնարհման, կրավորական

Հանձնվելով – անորոշ, գործիական, ե խոնարհման, կրավորական

  1. Գտիր դերանունները, որոշիր տեսակները։

Նա – անձնական, երրորդ դեմք, ուղղական, եզակի

Քեզ – անձնական, երկրորդ դեմք, սեռական, եզակի

Երբ – հարաբերական

  1. Գտիր ածականները, որոշիր տեսակները։
  2. Տեքստից  գտիր 3-ական բարդ, ածանցավոր և պարզ բառեր։
  3. Գտիր հնչյունափոխված բառերը (6 բառ) և վերականգնիր անհնչյունափոխ ձևը։

Տեքստ

Կորիոլանն ապստամբեց. նա հարձակվեց Հռոմի վրա՝ հռոմեացիներին ստիպելով փախչել։
Նա արհամարհեց ու մերժեց ծերակույտին։ Երբ երևաց մայրը, Կորիոլանն ընդառաջ գնաց՝ գրկախառնվելու, բայց հուզախռով մայրը բացականչեց դողդոջուն ձայնով, ընդհատ բառերով.
— Հեռո՛ւ մնա ինձանից։ Դեռ պիտի տեսնեմ՝ արդյոք որդո՞ւս մոտ եմ եկել, թե թշնամուս։ Մի՞թե ծնել ու սնել եմ, որ քեզ ապստամբ տեսնեմ։
Մոր խոսքերը որդու սիրտը շանթահարեցին։ Սարսռաց որդին, և զայրույթն անցավ՝        մակընթացությունից փոխվելով տեղատվության։ Մոր գիրկն ընկավ աննկուն ու անընկճելի զորավարը։
Եվ կտրիճ զավակը, հակառակորդի ձեռքը հանձնվելով, սրախողխող եղավ։