Posted in Վրացերեն, Uncategorized

Շոթա Ռուսթավելի անվան մասին

Картинки по запросу շոթա ռուսթավելի

Ռուսթավելի կոչվելու համար պոեմի հեղինակը կամ ծնունդով պիտի Ռուսթավից լիներ, կամ Ռուսթավ տեղանքի (բերդի կամ քաղաքի) տիրակալը, կամ էլ Ռուսթավի եպիսկոպոսը։ Շոթա անվան մասին այնքան էլ տեղեկություն չունենք։ Ի դեպ, այն համապատասխանում է հայերենում տարածված Աշոտ անվանը։ Առաջին անգամ նրան լրիվ՝ Շոթա Ռուսթավելի անվամբ հիշատակում է XVII դարի բանաստեղծ-արքա Թեյմուրազ Ա-ն: Դրանից հետո ամենուր հանրահայտ է, որ Ռուսթավելու անունը Շոթա է։ Թեպետ և վկայությունը ուշ շրջանի է, բայց, անշուշտ, վստահելի է, որովհետև առանց ձեռքին որևէ աղբյուր ունենալու թագավոր-բանաստեղծը նրան այդպես չէր կոչի։ Եթե այս ամենին էլ գումարենք ժողովրդական դարեդար պահպանված ավանդությունը, ապա մեկընդմիշտ պարզ է, որ «Ընձենավորի» հեղինակի լրիվ անունը Շոթա Ռուսթավելի է։ Բացի դրանից, XII-XIV դարերի վրաց բազմաթիվ ձեռագրերում հիշատակված են Շոթա անունը կրող բազմաթիվ անձինք, ինչը վկայում է, որ այդ շրջանում այն շատ տարածված անուն է եղել։ Դրանցից մեկը Շոթա Մեճուրճլեթուխուցեսն է (գանձապետ – գանձարանապետ, վկայված Երուսաղեմի վրաց Սուրբ Խաչ վանքի «Հոգոց գրքում», XIII դարում)։ 1902 թվականին Նիկողայոս Մառը Երուսաղեմում հայտնաբերեց և 1914 թվականին հրատարակեց Երուսաղեմի Սուրբ Խաչ վանքի «Աղապ»-ը (բառացի՝ Քոթուկ), ուր գրված է. «Նույն երկուշաբթի աղապ (= պատարագ) Շոթա Մեճուրճլեթուխուցեսի: Ով փոխի՝ փոխյալ լինի քրիստոնեից հավատից»: Վրացագետ Է. Մետրեվելին Շոթա Մեճուրճլեթուխուցեսի հիշատակագրումը վերագրում է XII-XIII դարերի միջոցին՝ ըստ գրչության։ Քանի որ «Աղապ»-ում հիշվող Գրիգոր Դրանդելին իսկապես նույնանում է վանքում պատկերված Գաբրիել Դրանդելու հետ (XIII-XIV դարերի արանքում), նշանակում է Շոթա Մեճուրճլեթուխուցեսն էլ պիտի նույնանա սյան վրա պատկերված Շոթա Ռուսթավելուն։ Այս որմնանկարը, պահպանված տեսքով, XVI-XVII դարերի գործ է՝ այսպիսի մակագրությամբ. «սույն (կարելի է կարդալ նաև սույնը) նկարել տվող (նաև՝ նկարող) Շոթային (նաև՝ Շոթայի) ողորմի Աստված: Ամեն: Ռուսթավելի»: Մակագրությունը, ինչպես երևում է, հստակ չէ, հավանաբար գրված Ն. Չոլողաշվիլու վանահայրության օրոք (1643-1649 թթ.)։ Քանի որ վանքի պատերին պատկերված են նշանավոր նվիրատուները, որոնց մասին խոսվում է «Հոգոց գրքում», ուրեմն Շոթա Մեճուրճլեթուխուցեսն էլ որմնապատկերի մակագրության նույն Շոթա Ռուսթավելին է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s