1.Ո՞ր շարքում են նշված միայն ֆիզիկական մարմիններ.
ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին
- Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում. ջրի կաթիլ, պղնձե թաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե կուժ, սառցե դղյակ, ոսկե մատանի.
1) 3 2) 6 3) 4 4) 5
3. Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.
1) ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
2) կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
3) շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ
4. Ինչպիսի՞ ագրեգատային վիճակում կարող է գտնվել սնդիկը.
- միայն պինդ վիճակ
- միայն գազային վիճակում
- միայն հեղուկ վիճակում
- բոլոր երեք վիճակներում
5. Որքա՞ն է ոսկու ձուլակտորի զանգվածը, որի ծավալը 2 սմ3 է, իսկ ոսկու խտությունը 19,3 գ/սմ3 է.
1) 38,6գ 2) 9,65գ 3) 3,86գ 4) 1,93գ
6. Ո՞ր շարքում են գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.
1) Al, HCl, Cu, Na2SO4 3) H2O, N2, O3, Ni, S8
2) AgBr, H2, CaCO3, P4 4) NaOH, CO2, NH3, CuSO4
7. Ո՞ր շարքում են առկա միայն կովալենտային կապերով միացություններ.
1) NaCl, HCl, Cl2, NaHCO3 3) H2, NH3, H2O, CH4
2) KBr, HNO3, CaO, P4 4) N2, Br2, CuSO4, Fe
8. Հետևյալ նյութերից չորս սյունակով առանձնացրեք օքսիդները, հիմքերը, թթուներն ու աղերը, նշեք յուրաքանչյուրի անվանումը. , , , , , , , , , , , , , , , , , ,
Օքսիդ | Հիմք | Թթու | Աղ |
Na2O
BaO CO2 Al2O3 MgO SO3 |
Ca(OH)2
Fe(OH)2 NaOH Al(OH)3.
|
HNO3
HCl H2SO4 H3PO4.
|
AgNO3
NaHCO3 K2SiO3 NaCl CaCl2 CuSO4.
|
- Ո՞ր շարքում է գրված ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.
1) F, C, P, Si, Na
2) O, C, Li, K, Ba
3) P, O, C, Fe, N
4) K, Na, P, Fe, C
10. Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը.
1) միայն էլեկտրոններից
2) նեյտրոններից և էլեկտրոններից
3) պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
4) միայն պրոտոններից
- Բնութագրեք հետևյալ …. տարրի ատոմը ըստ հետևյալ սխեմայի.
ա) քիմիական տարրի նշանը
Al
բ) կարգաթիվը, միջուկի լիցքը՝
Z=13 ; +13
գ) ատոմի բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների թիվը)
պրոտոնների-27, նեյտրոնների-14, էլեկտրոններ-27
դ) պարբերության համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների թիվը
3(3,8,2)
ե) խմբի համարը, ենթախումբը (գլխավո՞ր է, թե՞ երկրորդական), արտաքին
էներգիական մակարդակում էլեկտրոնների թիվը
խումբը-երրորդ, գլխավոր ենթախումբ
զ) էլեկտրոնների բաշխումն ըստ էներգիական մակարդակների
3s23p1
է) էլեկտրոնային բանաձևը (էլեկտրոնների բաշխումն ըստ էներգիական մակարդակների և ենթամակարդակների)
+13 I-2,II-8,III-3
ը) ո՞ր հատկություններն են ավելի ուժեղ արտահայտված`
մետաղակա՞ն
ոչ մետաղական
թ) ինչպիսի՞ պարզ և բարդ նյութերի օրինակներ գիտեք, որոնց բաղադրության մեջ
առկա է այդ տարրի ատոմներ
Al
ժ) Կատարեք հաշվարկներ ` որոշեք այդ տարրի մեկ ատոմի զանգվածը` mo (գ),
տարրի առաջացրած օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը`Mr,
տարրերի զանգվածային հարաբերությունները, զանգվածային և մոլային բաժինները
օքսիդում:
- Համապատասխանեցրեք նյութի հատկությունները և անվանումը.
Հատկությունները | Անվանումը |
ա) բնորոշ հոտով թափանցիկ հեղուկ
բ) ջրում լավ լուծվող պինդ նյութ գ) մետաղական փայլով պինդ գունավոր նյութ դ) ջրում քիչ լուծվող անհոտ, անհամ գազ |
1) կավիճ 2) սախարոզ
3) քացախաթթու 4) թթվածին 5) քլոր 6) յոդ |