Posted in հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու 16.10.2019

  • Դերանուն։ Դերանվան իմաստը՝ ընդհանուր անվանում առարկայի կամ հատկանիշի։
  • Դերանունը փոխարինում է գոյականին, ածականին, թվականին, մակբային։

Տեսակները՝

  1. Անձնական՝ ես, դու, նա, ինքը
  2. Ցուցական՝ սա, դա, նա, այս, այդ, այն, այսպես, այդպես, այնպես, այսքան,այդքան, այնքան….
  3. Հարցական- ո՞վ, ե՞րբ, ի՞նչ, ինչո՞ւ, ո՞ր, որերո՞րդ, քանի՞, որտե՞ղ, ո՞ւր…
  4. Հարաբերական- ով, երբ, ինչ, ինչու, որ, որերորդ, քանի, որտեղ, ուր…
  5. Որոշյալ- ողջ(ը), ամբողջ(ը), բոլոր(ը), ամենքը, ամեն մեկը ամեն մի, յուրաքանչյուր, յուրաքանչյուր ոք…
  6. Անորոշ- մի, ինչ-որ, ինչ-ինչ, որվևէ, որևէ, որևիցե, մեկը, երբևէ, ուրիշ, այլ, մի քանի...
  7. Ժխտական-ոչ ոք, ոչ մի, ոչ մեկը, ոչինչ
  8. Փոխադարձ- իրար, միմյանց, մեկմեկու։

Հոլովվում են գոյականին և տեղի ու ժամանակի մակբայներին փոխարինող դերանունները։ Անձնական դերանունը ունի հոլովման առանձնահատուկ համակարգ՝ դերանվանական հոլովում։ Այդպես են հոլովվում նաև մի քանի այլ դերանուններ՝ սա, դա, ով։ 

Առաջադրանք

  • Դասավորիր պարբերություններն անհրաժեշտ հաջորդականությամբ։ Ստացված տեքստից դուրս գրիր դերանունները, որոշիր տեսակը։

Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ են հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ չի խանգարում ճանճին. նա միշտ նստում է որոշակի ուղղությամբ՝ կա՛մ հյուսիս-հարավ, կա՛մ արևելք-արևմուտք։Եթե նրան դնեք ուժեղ մագնիսի բևեռների միջև, նախ կսկսի անհանգստանալ, ապա ճնշված կանշարժանա նշված ուղղություններից մեկում։ Դուք կտեսնեք, թե ինչպես է նա գլուխը «հարդարում»։Իսկ եթե մագնիսը զգուշորեն հեռացնեք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ բան քերելով։ Մի՞թե տարօրինակ չէ։Թե ինչպես է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու է բնությունը նրան օժտել այդպիսի հատկությամբ, առայժմ պարզ չէ։ Ըստ երևույթին, նա ինչ-որ զգայուն օրգան ունի, որն ընդունակ է մագնիսական ուժագծերի ուղղությունն զգալու ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ օրգանը չեն գտել։

  • որտեղ- հարաբերական
  • նա- ցուցական
  • ինչ-որ- անորոշ
  • ոչինչ- ժխտական
  • նրան- ցուցական
  • մի՞թե- հարցական
  • ինչպես- հարաբերական
  • որոշակի- անորոշ
  • ինչու- հարցական
  • այդ- ցուցական

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s