Posted in Ֆիզիկա տնային աշխատանք, Uncategorized

Էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը

Ինչպե՞ս են էլեկտրականանում մարմինները շփման միջոցով:
Տարբեր տարրերի ատոմներում էլեկտրոնների և միջուկի ձգողության էլեկտրական ուժերը տարբեր են, այդ պատճառով չեզոք մարմինների շփման ժամանակ էլեկտրոնների որոշակի մասը կարող է մի մարմնից անցնել մյուսին: Այն մարմինը, որը տվել է իր էլեկտրոնների մի մասը, կստանա դրական լիցք, մյուս մարմինը, որը վերցրել է այդ էլեկտրոնները՝ բացասական լիցք:
 
шпум.png
Մարմիններն էլեկտրականանում են, երբ ստանում կամ կորցնում են էլեկտրոններ:
Մարմնի ձեռք բերած լիցքը՝ q=e(NpNe), որտեղ  Np-ն պրոտոնների թիվն է մարմնում, իսկ Ne-ն՝ էլեկտրոնների թիվը
Ինչու՞ են մետաղները հաղորդիչ, իսկ դիէլեկտրիկները՝ ոչ:
 

Մետաղներում որոշ  էլեկտրոններ թույլ են կապված միջուկին, նրանք կարող են պոկվել ատոմից և ազատորեն տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով: Այդ էլեկտրոններն էլ հաղորդիչով տեղափոխում են լիցքեր և կոչվում են հաղորդական էլեկտրոններԴիէլեկտրիկում լիցքերը կապված են, նրանք ազատորեն տեղափոխվել և հետևաբար լիցք հաղորդել չեն կարող:

Ինչու՞ են էլեկտրականացման փորձերում օգտագործում դիէլեկտրիկ՝ օրինակ սաթե կամ ապակե ձող:
 

Քանի որ դիէլեկտրիկում լիցքերը ազատորեն տեղափոխվել չեն կարող, շփման միջոցով դիէլեկտրիկի ստացած լիցքը մնում է այնտեղ, որտեղ առաջացել է: Հետևաբար այն հարմար է փորձեր կատարելիս: Իսկ մետաղական առարկաներով փորձ կատարելիս, որպեսզի լիցքը չհեռանա, պետք է մեկուսիչ բռնակ օգտագործել:

Screenshot_3.png
Էլեկտրականացման դեպքում փոխվու՞մ է արդյոք մարմինների  ընդհանուր լիցքը:
 

Պարզելու համար կատարենք հետևյալ փորձը: Վերցնենք սնամեջ գունդ ունեցող երկու էլեկտրաչափ և սինթետիկ նյութից ժապավեն՝ բոլորը լիցքաթափված: Ժապավենով շփենք էլեկտրաչափի ձողը: Էլեկտրաչափի սլաքը կշեղվի, դա նշանակում է, որ նա որոշակի լիցք է ստացել: Այնուհետև ժապավենը մտցնենք II էլեկտրաչափի (սնամեջ) գնդի մեջ. նրա սլաքը կշեղվի ճիշտ նույնքան՝ ցույց տալով մեծությամբ հավասար լիցքերի առկայությունը: Հետագա հետազոտությունների միջոցով կարելի է պարզել, որ այդ լիցքերը նշանով հակառակ են, այսինքն գումարային լիցքերը նորից հավասար է 0-ի: Այս և այլ փորձերը ցույց են տալիս, որ էլեկտրականացման պրոցեսում մարմինների ընդհանուր լիցքը պահպանվում է:

лицк.jpg
Եթե մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է անփոփոխ:
заряд1.gif
q1+q2+q3+=const
Փորձնական եղանակով հաստատված այս պնդումը կոչվում է էլեկտրական լիցքի պահպանման օրենք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s