Posted in հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու 25.10.2019

Հայոց լեզու

Անցած դասի հանձնարարության ստուգում։

Հրամայական եղանակ

Արտահայտում է հրաման, հորդոր։

Գնա՛, տե՛ս թմկա տիրուհուն։

Ունի միայն երկրորդ դեմք, միայն ապառնի ժամանակ։

Հրամայական եղանակի բայերը շեշտ են կրում։

Հրամայականի ժխտականը կազմվում է մի՛  ժխտական մասնիկով, կոչվում է արգելական հրամայական։

Առաջադրանք. գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

***

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

***

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

***

Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

***

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

***

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

***

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ըղձական եղանակ. Ըղձականի ժամանակները։ Ժխտականը։

Ենթադրական եղանակ. ենթադրական և ըղձական եղանակների նմանություններն ու տարբերությունները։ Ենթադրականի ժխտականը՝ բաղադրյալ ժամանակաձև։

Հարկադրական եղանակ. ըղձականի հետ նմանություններն ու տարբերությունները։ Ժխտականը։

Առաջադրանք. Գտիր տրված հատվածի բայերի եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։

***

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:

  • լինեի-ըղձական, անցյալ, չեզոք,
  • գայիր-ըղձական, անցյալ, չեզոք
  • անցնեիր-ըղձական, անցյալ, չեզոք
  • նայեինք-ըղձական, անցյալ, չեզոք
  • ժըպտայինք-ըղձական, անցյալ, չեզոք

****

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

Փոխել – անորոշ դերբայ, ուղղական, ներգործական, գնալիս – անորոշ դերբայ, գործիական, չեզոքփաթաթած – հարակատար դերբայ, ընկնելու – անորոշ դերբայ, սեռական, չեզոքերկարած – հարակատար դերբայանցնելիս – անորոշ դերբայ, գործիական, չեզոք, բախելով – անորոշ դերբայ, գործիական, ներգործական, դնելով – անորոշ դերբայ, գործիական, ներգործական, կուզի – ենթադրական, կկշռեր – ենթադրական, կանցներ – ենթադրական:

***

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…

  • պիտի գա – հարկադրական, չեզոք
  • հագած – հարակատար, ներգործական
  • ճառագած – հարակատար, չեզոք
  • պիտի ժպտան – հարկադրական, չեզոք
  • պղծել – անորոշ դերբայ, ուղղական, ներգործական
  • պիտի գովեն – հարակադրական, ներգործական
Posted in English, Uncategorized

Homework…

text-3

  • Postcards always spoil my holidays.
  • Last summer, I went to Italy.
  • I visited museums and sat in public gardens.
  • A friendly waiter taught me a few words of Italian.
  • Then he lent me a book.
  • I read a few lines, but I did not understand a word.
  • Every day I thought about postcards.

 

Posted in հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու 23.10.2019

  1. Բայի սեռը՝ ներգործական (որ պահանջում է հայցական հոլովով ուղիղ խնդիր՝ առարկա), չեզոք (որ ինքն իրեն է կատարվում), կրավորական (որ կրում է ուրիշի կատարած գործողությունը)
  2. Բայի կազմությունը՝ պարզ կամ ածանցավոր։ Բայածանցներ.
  • սոսկածանցներ՝ ան, են, ն, չ
  • պատճառական ածանցներ՝ ացն, եցն, ցն
  • բազմապատկական ածանցներ՝ ատ, ոտ, կոտ, տ, լտ, շրտ
  • կրավորական ածանց՝ վ։

Առաջադրանքներ

  • Լրացրո՛ւ բաց թողած տառերը։
  • Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն է, որ խոնարհման է, որ սեռի է և կազմությամբ ինչպիսին է՝ պարզ թե՞ ածանցավոր։

Դիմավորելու – անորոշ, սեռական հոլով, պարզ, ներգործական

Լուսավորված – հարակատար, պարզ, կրավորական

Տեսնել – անորոշ, պարզ, չեզոք

Ունեցել – անորոշ, պարզ, կրավորական

Հավաքվել – անորոշ, կրավորական ածանց, ներգործական

Ընդունելու – անորոշ, սեռական հոլով, պարզ, ներգործական

Խծկվել – անորոշ, պարզ, չեզոք

Կծկել – անորոշ, պարզ, չեզոք

Լինել – անորոշ, պարզ, չեզոք

  • Կարմիր գրված գոյականների հոլովն ու հոլովումը նշիր։

Փարիզում – ներգոյական, ի արտաքին

Ընկերներից – բացառական, ոճ արտաքին

Հասարակությամբ – գործիական, ա ներքին

Կանայք – ուղղական, ոչ արտաքին

Մատանիների – սեռական, ու արտաքին

Ջահերով – գործիական, ի արտաքին

Ծիծաղ – ուղղական, ի արտաքին

Տարին – ուղղական, վա արտաքին

  • Գտիր ածականները, որոշիր տեսակները։

Ընդարձակ – որակական, դրական

Փոքր – որակական, դրական

Շքեղ – որակական, դրական

Հսկա – որակական ածական

Զարհուրելի – որակական ածական

Երջանիկ – որակական, դրական

Պայծառ – որակական ածական

Տխուր – որակական, դրական

  • Գտիր դերանունները, որոշիր տեսակները։

Մի քանի – անորոշ

Մեկը – անորոշ

Յուրաքանչյուր – որոշյալ

Բոլորի – որոշյալ, սեռական հոլով

Երբևէ – անորոշ

Որևէ – անորոշ

Նրանց-սեռական հոլով

Այս-ցուցական

Նույն-ցուցական

Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։

Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ, պչրանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայ-փլում էին ակնախտիղ լույսով։

Դահլիճը լուսավորված էր ինը-տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վեր-ից։

Որոտընդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչուն ծիծաղ, քրքիջ ու զվարթ ձայներ։

Ակնդետ նայում էի շուրջս՝ մոտիկն ու հեռուն. բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցե վիշտ չէին տեսել, որևէ տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ըն-ունելու եկող տարին։

Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալլուկ մանուկներին որ ներս էին խցկվել և կծկել դռան մոտ։

Զարհուրելի բան է աշխարհը ասաց ընկերներիցս մեկը քանի դեռ աղքատ կա շուրջդ, երջանիկ լինել չես կարող։

Posted in Քիմիա դասարանական աշխատանք, Քիմիա տնային աշխատանք, Uncategorized

Ինքնաստուգում #1

1.Ո՞ր  շարքում   են    նշված   միայն  ֆիզիկական  մարմիններ.

   ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
   բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
   գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
  դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

  1. Քանի՞ նյութ  է  ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում.  ջրի  կաթիլպղնձե   թաս,  ալյումինե  կաթսա,   ռետինե  գնդակ,  պղնձե  կուժսառցե դղյակ,  ոսկե  մատանի.

1)  3                                         2)  6                                           3)  4                                        4) 5

3. Նշվածներից ո՞ր շարքում   են   գրված  միայն   օրգանական   նյութեր.
     1) 
 ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
    2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
    3)  շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
    4)  սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

4. Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել  սնդիկը.

  1. միայն պինդ  վիճակ
  2. միայն  գազային վիճակում
  3. միայն  հեղուկ  վիճակում
  4. բոլոր  երեք  վիճակներում

 5.  Որքա՞ն է ոսկու   ձուլակտորի   զանգվածը,  որի   ծավալը  2 սմ էիսկ  ոսկու              խտությունը  19,3 գ/սմ3 է.

     1) 38,6գ                                 2) 9,65գ                                3) 3,86գ                                4) 1,93գ

6. Ո՞ր  շարքում են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3)  H2O, N2, O3,  Ni, S8

   2)   AgBr, H2, CaCO3, P4                                                 4)  NaOH, CO2, NH3, CuSO4

7. Ո՞ր  շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

8. Հետևյալ նյութերից չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու   աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը.                                                           , ,  , ,  ,  , ,   , , , , , , , , , , ,

      Օքսիդ        Հիմք          Թթու              Աղ
 Na2O

BaO

CO2

Al2O3

MgO

SO3

Ca(OH)2

Fe(OH)2

NaOH

 Al(OH)3.

 

 

HNO3

HCl

H2SO4

H3PO4.

 

 

AgNO3

NaHCO3

K2SiO3

NaCl

CaCl2

CuSO4.

 

  1. Ո՞ր  շարքում  է գրված  ֆոսֆոր,  թթվածին,  ածխածիներկաթ  և  ազոտ   քիմիական    տարրերի  նշանները.

    1)  F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)  K, Na, P, Fe, C

10. Ո՞ր տարրական  մասնիկներից   է  կազմված  ատոմը.
    1)  միայն էլեկտրոններից
    2)  նեյտրոններից  և  էլեկտրոններից
    3)  պրոտոններից, էլեկտրոններից  և  նեյտրոններից
    4)  միայն պրոտոններից

  1.  Բնութագրեք հետևյալ ….  տարրի ատոմը  ըստ  հետևյալ  սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը

Al
բ կարգաթիվը, միջուկի  լիցքը՝

Z=13 ; +13
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)

պրոտոնների-27, նեյտրոնների-14, էլեկտրոններ-27

դ)  պարբերության  համարը, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը

3(3,8,2)

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

խումբը-երրորդ, գլխավոր ենթախումբ

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

3s23p1

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական մակարդակների  և  ենթամակարդակների)

+13 I-2,II-8,III-3 

ը ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված`

մետաղակա՞ն

ոչ մետաղական                                                                           

  թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ   տարրի  ատոմներ

Al

ժ Կատարեք  հաշվարկներ ` որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (գ),

տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,

տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները

օքսիդում:

 

 

  1. Համապատասխանեցրեք նյութի  հատկությունները  և  անվանումը.   
                                             Հատկությունները             Անվանումը
  աբնորոշ  հոտով   թափանցիկ  հեղուկ

    բջրում  լավ  լուծվող  պինդ  նյութ

     գմետաղական  փայլով  պինդ  գունավոր  նյութ

     դջրում  քիչ  լուծվող  անհոտ, անհամ  գազ

    1) կավիճ       2) սախարոզ

   3) քացախաթթու

   4) թթվածին

   5)  քլոր

   6)  յոդ

Posted in Հայոց պատմություն, Uncategorized

Պատմություն․․․

Հոկտեմբերի 21-25

Հայ ժողովուրդը Հայրենական պատերազմի տարիերին: էջ 77-82

  •  Գրավոր ներկայացրե′ք պատերազմի ավարտը և  փարձեք գնահատել հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմում:

Հայրենական մեծ պատերազմ, 1941-1945 թվականներին Խորհրդային Միության կողմից Նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945 թվականից նաև Ճապոնիա) դեմ մղած պատերազմը, որը կազմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասը։ Այս եզրը հիմնականում օգտագործվում է նախկին Խորհրդային Միության երկրներում։ Գերմանիայում օգտագործվում են Արևելյան ճակատ , Արևելյան արշավանքՌուսական արշավանք և Գերմանա-խորհրդային պատերազմ տարբերակները։Պատերազմի հիմնական շարժառիթ է հանդիսացել է Գերմանիայի կողմից Եվրոպայում նացիոնալ-սոցիալիզմի տարածումը:Հայերը պատմության ընթացքում միաժամանակ այսքան զինվոր մարտի դաշտ դուրս չեն հանել ու այսքան զոհ չեն տվել։ Հայերի համար այս պատերազմը կարևոր էր, որովհետև Թուրքիան պատրաստվում էր մտնել Հայաստան, եթե Գերմանիան հաջողության հասներ։

Posted in Ֆիզիկա տնային աշխատանք, Uncategorized

էլեկտրական հոսանք․․․

Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով էլեկտրական հոսանք: Ըստ իրենց լիցք հաղորդելու հատկության, նյութերը բաժանվում են հաղորդիչների և մեկուսիչների:
 
Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։
Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր:
85c32b8bb97ef198923b6eb99af2ca1c.jpg    technika_podarok.jpg
Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի:
120e9d27a56cd7603ea1_content_big_87fde87d.jpg
Հոսանքի աղբյուրներն ունեն երկու բևեռ` դրական «+» և բացասական «»: Հոսանքի աղբյուրը սարքին պետք է միացնել այնպես, որ աղբյուրի «+» բևեռը համընկնի սարքի «+» բևեռին, իսկ աղբյուրի «» բևեռը` սարքի «» բևեռին:
Soprot1.gif
Էլեկտրական սարքը աշխատեցնելու համար այն հաղորդալարերով միացնում են հոսանքի աղբյուրին՝ կազմելով էլեկտրական շղթա:
Օրինակ
Շարժանկարում պատկերված է պարզագույն էլեկտրական շղթան՝ կազմված հոսանքի աղբյուրից, լամպից, անջատիչից և դրանք իրար միացնող հաղորդալարերից:
Երբ շղթան փակ է, դրանով հոսանք է անցնում, երբ բաց է՝ ոչ:
lamp_animate.gif
Աղբյուրներ ՝․
Posted in Քիմիա տնային աշխատանք, Uncategorized

Քիմիա․․․

Ալյումին
aluminum.png
Ատոմի կառուցվածքը

Ալյումինը IIIA խմբի տարր է, ուստի ատոմի արտաքին էներգիական մակարդակում առկա է երեք էլեկտրոն, որոնցից երկուսը զույգված են: Միացություններ առաջացնելիս՝ այդ ատոմը հիմնական վիճակից հեշտությամբ անցնում է գրգռված վիճակի, որին համապատասխանում են չզույգված երեք էլեկտրոն:
Միացություններում ալյումինի օքսիդացման աստիճանը գրեթե միշտ +3-ն է:
Untitled.png2015.png
Ալյումինը բնության մեջ
Բնության մեջ ալյումինը ամենատարածված մետաղական տարրն է: Ազատ վիճակում չի հանդիպում: Ալյումին պարունակող հիմնական հանքանյութերն են՝
Boksit.jpg  2088359.jpg
Բոքսիտ՝ Al2O3nH2O               Կավ՝ Al2O32SiO22H2O
Ֆիզիկական հատկությունները
067_original.jpg
Ալյումինը թեթև մետաղ է (ρ=2,7գ/սմ³), արծաթափայլ, հալման ջերմաստիճանը՝ 660, եռում է 2450 ջերմաստիճանում, օժտված է մեծ էլեկտրա- և ջերմահաղորդականությամբ: Պլաստիկ է. մետաղական ալյումինից հեշտությամբ լար է ձգվում և փայլաթիթեղ գլանվում: Հալված ալյումինը լուծում է այլ մետաղներ և ոչ մետաղներ` թեթև ու կայուն համաձուլվածքներ առաջացնելով:
Քիմիական հատկությունները
Ալյումինը շատ ակտիվ մետաղ է․ մետաղների ակտիվության շարքում տեղադրված է անմիջապես ալկալիական և հողալկալիական մետաղներից հետո:
4-w958-03.pngshablon.png1v.pngdaragon.png1.png
Ոչ մետաղների հետ ալյումինը հեշտությամբ է փոխազդում` հատկապես փոշի վիճակում: Ռեակցիան սկսելու համար տաքացում է պահանջվում, բայց հետո ընթանում է արագ` անջատելով մեծ քանակությամբ ջերմություն.
Օրինակ
2AI+3Br2=2AIBr3 բրոմիդ2AI+3S=AI2S3 սուլֆիդ4AI+3C=AI4C3 կարբիդ2AI+N2=2AIN նիտրիդ
Ալյումինի փոշին յոդի հետ փոխազդում է սենյակային ջերմաստիճանում՝ միայն ջրի առկայությամբ, որը կատալիզատորի դեր է կատարում:
maxresdefault.jpg
2Al+3I2=2AlI3
Ալյումինն օդում շատ կայուն է և սովորական ջերմաստիճանում փոփոխության չի ենթարկվում, քանի  որ այդ պայմաններում ալյումինի մակերեսը պատվում է շատ կայուն օքսիդային թաղանթով, որը պաշտպանում է մետաղը հետագա օքսիդացումից:
Սակայն ալյումինի փոշին կամ բարակ թիթեղը, մինչև 700 տաքացնելիս, այրվում է` արձակելով օքսիդի շիկացած շիթեր:
beng_31122016.jpg
4AI + 3Օ2 = 2AI2Օ3
Սենյակային ջերմաստիճանում ալյումինը ջրի հետ չի փոխազդում օքսիդային շերտի պատճառով: Սակայն այդ թաղանթը վերացնելիս ալյումինը փոխազդում է ջրի հետ` հիդրօքսիդ առաջացնելով.
2AI + 6H2O = 2AI(OH)3 + 3H2↑⏐
Ալյումինը լավ լուծվում է նոսր թթուներում:
Օրինակ
2AI + 6HCI = 2AICI3 + 3H2
Խիտ ծծմբական թթվի և ալյումինի միջև բարձր ջերմաստիճանում ընթանում է օքսիդավերականգնման ռեակցիա.
2AI + 6H2SO 4 = AI2(SO4)+3 3SO2  + 6H2O

Ալյումինը լուծվում է ալկալու լուծույթում` անջատելով ջրածին.

2AI + 2NaOH + 2H2O = 2NaAIO2 + 3H2

Ալյումինի միացությունները.
Ալյումինի օքսիդ՝Al2O3                                               Ալյումինի հիդրօքսիդ՝Al(OH)3

 

alumina-1.jpg  20151116095633512.jpg
Ալյումինի օքսիդը երկդիմի օքսիդ է, ուստի փոխազդում է և՛ թթուների, և՛ հիմքերի հետ.
AI2O 36HCI = AICI3 + 3H2OAI2O 32NaOH  = 2NaAIO2 + H2O
Al(OH)3-ը՝ երկդիմի հիդրօքսիդ է, հետևաբար հեշտությամբ լուծվում է և՛ թթուներում, և՛ հիմքերում.
Al(OH)3+3HCl=AlCl3+3H2OAl(OH)3+NaOH=Na[Al(OH)4]