Posted in Աշխարհագրություն. Տնային աշխատանք, Uncategorized

Աշխարհագրություն․․․

Դասի հղումը

Քարտեզներ

Թվային քարտեզ

  1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
    ishkhanyan009-map

Դեղինող նշված է Թուրքիան և նրա սահմանը Հայսատանիի հետ, որը մոտավորապես 169կմ է։
Կանաչը Վրաստանն է, նրա սահմանը Հայաստանի հետ մոտավորապես 117կմ է։
Մանուշակագույնը Իրան է, Հայաստանի հետ նրա սահմանը 181կմ է։
Վարդագույնը Ադրբեջանն է, նրա սահմանի երկարությունը Հայաստանի հետ 278կմ է։

  • Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:
    ishkhanyan009-map-2
    Կանաչը Միջերկրական ծովն է, որի հեռավորությունը 3266կմ է։
    Դեղինը Կասպից ծովն է, որի հեռավորությունը 475կմ է։
    Կարմիրը Սևն ծովն է, որի հեռավորությունը 726կմ է։
  • Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:
    Շվեցարիա, Չեխիա, Սերբիա, Ուկանդա, Պարագվայ, Ավստրիա, Բելառուս, Մոլդովա։
Posted in Ֆիզիկա տնային աշխատանք, Uncategorized

Ֆիզիկա․․․Ատոմի կառուցվածք

Էլեկտրական երևույթները բացատրելու համար անհրաժեշտ է պարզել ատոմի կառուցվածքը: Այդ ուղղությամբ առաջին հայտնագործությունը կատարեց անգլիացի գիտնական Ջ.  Թոմսոնը: 1898 թվականին նա հայտնաբերեց ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը՝ էլեկտրոնը:
томс.jpg          images.jpg

Էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից, որը միշտ միևնույն արժեքն ունի: Տարբեր քիմիական տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր թվով էլեկտրոններ: Շարունակելով ատոմի կառուցվածքի բացահայտման հատուկ փորձերը, անգլիացի գիտնական Էռնեստ Ռեզերֆորդը 1911թ.-ին ներկայացրեց ատոմի կառուցվածքի վերաբերյալ իր մոդելը, որն անվանեցին մոլորակային

REZERFORD_Ernst3.jpg                    atom1.jpg
Ըստ Ռեզերֆորդի նյութի՝ յուրաքանչյուր ատոմ կարծես փոքրիկ Արեգակնային համակարգ է, որի կենտրոնում դրականապես լիցքավորված միջուկն  է: Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը նրա չափերից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, ինչպես մոլորակները Արեգակի շուրջը:

Էլեկտրոնները շարժվում են արագացմամբ (մոտ 1022մ/վ2), որի պատճառը միջուկի և Էլեկտրոնի փոխադարձ ձգողությունն է: Էլեկտրոնի և միջուկի գրավիտացիոն փոխազդեցությունը շատ փոքր է` մոտ 1040ն, հետևաբար նրանց փոխազդեցությունը հիմնականում էլեկտրամագնիսական բնույթի է:

Սովորական վիճակում մարմինը, ինչպես և նրա կառուցվածքային տարրերը՝ ատոմները, էլեկտրաչեզոք են: Ուրեմն վերջինիս բոլոր էլեկտրոնների գումարային լիցքի բացարձակ արժեքը հավասար է միջուկի լիցքին:

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 
Screenshot_2.png
Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում տարրերի կարգաթիվը՝ Z-ը, համընկնում է սովորական վիճակում տվյալ տարրերի ատոմի մեջ պարունակվող էլեկտրոննեի թվի հետ, հետևաբար էլեկտրոնների գումարային լիցքը ատոմում հավասար է՝
qէլ.=Ze
Միջուկի լիցքը կլինի՝
qմիջ.=+Ze
Ատոմի միջուկը ևս բարդ կառուցվածք ունի. նրա կազմության մեջ մտնում են տարրական դրական լիցք կրող մարմիններ՝ պրոտոններ:

qp=e=1,61019կլ

Պրոտոնի զանգվածը մոտ 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից: Դատելով միջուկի լիցքից կարելի է պնդել.
Ատոմի միջուկում պրոտոնների թիվը հավասար է տվյալ քիմիական տարրի կարգահամարին՝ Z-ին:
Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, բացի պրոտոններից միջուկի պարունակում է նաև չեզոք մասնիկներ, որոնց անվանում են նեյտրոններ:
 
 Նեյտրոնի զանգվածը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով:
Միջուկի պրոտոնների՝  Z թվի և նեյտրոնների N թվի գումարին անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:
 A=Z+N, որտեղից՝ N=AZ
A-ն կարելի է որոշել Մենդելեևի աղյուսակից՝ կլորացնելով տրված տարրի հարաբերական ատոմային զանգվածը մինչև ամբողջ թիվ:
Այսպիսով, ատոմի կենտրոնում դրական լիցք ունեցող միջուկն է, որը կազմված է Z պրոտոնից և N նեյտրոնից, իսկ միջուկի շուրջը, եթե ատոմը չեզոք է, պտտվում են Z Էլեկտրոններ:
Որոշ դեպքերում ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ: Այդպիսի ատոմն այլևս չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն: Հակառակ դեպքում, երբ ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք է բերում բացասական լիցք և վեր է ածվում բացասական իոնի:
 
p-08a-2.gif
Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Գրականություն․․․

Գրականություն

  1.  «Սասնա ծռեր» էպոսի 1-ին և 2-րդ ճյուղերի շուրջ քո կազմած հարցերն ու գրառումները ներկայացրու։ Հաջորդ երկուշաբթի օրվա համար պատրաստել ևս 5- ական հարց «Դավիթ» և «Փոքր Մհեր» ճյուղարի շուրջ։
  • Ին՞չու Ծովինարը ամուսնացավ Խալիֆի հետ։
  • Ինչպ՞ես Ծովինարը հղիացավ։
  • Քա՞նի տարի պահեցին Մհերին։
  • Ինչու են Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում։Դա ինչ պայման էր։
  • Մհերը ինչ՞ու է պատռում մեծ առույծին։

․․․․․Լրացնել․․․․․

  1. Հոյակապ-շատ լավ, վշտահար-դարդոտված, անշեջ-չմարող, կանթեղ-ջահ, ճգնություն-հոգեկան աշխարհ, նշխար-մնացուկ, մագաղաթ-ձեռագիր, դժգույն-գունատ, եղեռն-չարիք, նախճիր-կոտորած, հորդա-ոհմակ, դժխեմ-չարիք ծնող, գեղջուկ-գյուղի աղջիկ, խանդավառ-ուրախ, դյուցազուն-դյութիչ, ոսոխ-թշնամի, բզուրավոր-, անընկճելի-ոչամաչկոտ։
  2. Ընթերցանություն. կարդա Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ»  մանրապատումը։ Հայերենի փոխադրիր գրողի կենսագրական փաստերը։
  3. Փորձիր բացատրել՝ ինչպես է, որ սրտում միշտ տեղ կա։ Ի՞նչ արտահայտությամբ ենք հայերս բնորոշում այն մարդուն, ում սրտում բոլորի համար տեղ կա։ Փորձիր նկարագրել այն մարդու մեկ օրը, որը շատ սիրելիներ ունի։ Դատողական շարադրություն գրիր՝ «Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա» թեմայով։
Posted in հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու 23.09.2019

Բառագիտություն։ Բառ, արմատ, ածանց։

Առաջադրանք

  1. Տրված սյունակներից ընտրիր մեկական նախածանց և արմատ և կազմիր նախածանցավոր բառեր։ Բացատրիր կատարվող կամ կատարված հնչյունափոխությունը.9-ածանց

Նախադեպ, ապուշ,  ստորակարգ, ընդհանուր, գերձայն, մակբայ։Ենթակարգ, հակաթույն, անդրադարձ, դժգույն, ներաշխարհ։Տրամագիծ, ապացույց, ենթակա, թերակատար, տարագիծ, վերադարձ։Բացարձակ, տրամաբանական, գերխնդիր, փոխարքա, առհավետ, պարականոն։

  1. Տրված սյունակներից ընտրիր մեկական  արմատ և վերջածանց և կազմիր վերջածանցավոր բառեր։ Բացատրիր կատարվող կամ կատարված հնչյունափոխությունը.

9-ածանց1

Գովեստ, մերջույթ, խոհուն, կայսրուհի, աճուկ, վայրի։Որբուկ, օրհնյալ, ծնունդ, թափոն, ծաղկուն, պատմվածք։Ավերիչ, ազգություն, արժանիք, ծիծաղկոտ, համեղ, շքեղ։Հյուսվածք, հարսնացու, դանդակոտ, ցուցիչ, անկյալ, աղի։

3. Տրված բառերը բառակազմական վերլուծության ենթարկիր.

հուշարար, վրեժխնդիր, որմնասյուն, ներաշխարհ, տարալեզու, եռաժանի, հեռասատան, թաքուստ, խոսուն, հարկատու, հենարան, վայրի, տուրք, ծորակ։