Posted in Ռուսերեն, Uncategorized

Д/З 17.09.2019

1 . Почему ты перестал посылать ей подарки?

Тогда что он сказала мне, что я пошел на встречу с ней, и она обманула меня.

2. Для кого он начал строить дачу?

Когда он и я были маленькими, он сказал мне кое-что, подошел ко мне и сказал, я хочу вырасти и построить прекрасную дачу.

3. Где ты научился так хорошо готовить?

Я научился хорошо готовить моей дома.

4. Кто тебя научил так хорошо готовить?

Я научился готовить от моей мамы.

5. Когда ты полюбил ходить в театр?

Когда я была маленькой, мы с мамой ходили на театр, где показывали интересные истории, и мне это нравилось.

6. Почему он перестал здороваться со мной?

Мне кажется, он тебе завидует, потому что ты лучше его․

7. Когда ты закончишь собирать вещи?

Не знаю, надеюсь сегодня вечером․

8. Когда ты научишься хорошо говорить по-русски? 

Я хорошо говорил по-русски в 7 классе.

9.С кем он начал встречаться?

Она начала встречаться с моей падругой.

10. Кто научит меня играть в шахматы?

я думаю, ты поможешь Алисе, потому что она очень хорошо играет в шахматы․

11. Кто научит меня говорить без ошибок?

Я думаю, что учителя и ваши родители помогут вам․

 

 

Posted in Հասարակագիտություն, Իրավունք, Uncategorized

Իրավունք․․․

1. Ո՞րն է ժողովրդավարության բնորոշումը։

Ժողովրդավարության ժողովրդի իշխանություն։Այն իրենից ներկայացնում է, որ մարդիկ կարող են ունենալ իրենց իրավունքը քաղաքական հասարակության մեջ։
2. Որո՞նք են ժողովրդավարության սկզբունքները։

Ժողովրդավարական է այն պետական կառավարումը, որը կառուցվում ու գործում է ժողովրդաիշխանության սկզբունքով։ Համաձայն այդ սկզբունքի՝ իշխանության տերը, աղբյուրը ժողովուրդն է։ Պետական իշխանությունն ածանցված է ժողովրդի իշխանությունից,
պայմանավորված է ժողովրդի կամքով ու պահանջմունքներով։ Սակայն պետությունը շատ հաճախ վնաս է հասցրել հասարակությանն ու անհատին, եղել
է հակաժողովրդավարական, բռնապետական։ Նման պետությունը կառավարում է մեծամասամբ բռնի ուժի և հարկադրանքի միջոցով։ Հիշե՛ք հայ ժողովրդի վիճակը Օսմանյան կայսրությունում և ցեղասպանությունը, 20-րդ դարի մարդկային աղետները՝ ստալինյան բռնությունները և ֆաշիստական գազանությունները։
3. Ո՞րն է ընտրովի մարմինների և ժողովրդավարության միջև կապը։

Պետության հիմնական մարմինների ընտրովիություն և նրանց մշտական շփում բնակչության հետ։ Ժողովրդավարական ընտրություններն ապահովում են նրանց փոփոխելիությունը, վերահսկելիությունը, յուրաքանչյուրի
հավասար հնարավորությունը՝ իրականացնել իր ընտրական իրավունքները։
Ժողովրդավարական հասարակության մեջ նույն մարդիկ չպետք է երկար և
անընդհատ զբաղեցնեն պաշտոններ իշխանության մարմիններում։ Դա առաջ
է բերում այդ մարմինների հանդեպ վստահության կորուստ
4. Ո՞րն է փոքրամասնության կարծիքը հաշվի առնելու կարևորությունը։

Որոշումների ընդունում մեծամասնության կամքով՝ փոքրամասնության
իրավունքների պարտադիր պահպանմամբ։ Ժողովրդավարության հիմնարար սկզբունքը ձայների մեծամասնության սկզբունքն է։ Մեծամասնությամբ
ընդունված որոշումները ժողովրդի կամքի արտահայտությունն են։ Դեռ հին
ժամանակներում գիտեին և կենսագործում էին մեծամասնության սկզբունքը։
Նոր ժամանակներում հարաբերակցությունը մեծամասնության և փոքրամասնության միջև իրենց իրավունքների հարցում ձեռք բերեց քաղաքական սկզբունքայնություն։
5. Ի՞նչ է օրինականությունը։

Ժողովրդավարությունը ենթադրում է օրինականություն։ Այն հասարակական-պետական կյանքի հիմնարար սկզբունք է, պահանջ՝ ուղղված բոլորին՝ հասարակությանը, քաղաքական միավորումներին, պետական մարմիններին՝ գործել իրավունքի (օրենքի) նորմերի խիստ և անշեղ կատարմամբ։ Պետության ամեն մի մարմին ու պաշտոնյա պետք է ունենա այնքան լիազորություն, որքան անհրաժեշտ է մարդու իրավունքների իրականացման և պաշտպանության պայմաններ ստեղծելու համար։
6. Ինչո՞ւ է ժողովրդավարությունը վերածվել հավերժ իդեալի։

Ժողովրդավարությունը՝ որպես իդեալ և իրականություն։ Դրանք երբեք
չեն համընկնում։ Ժողովրդավարությունը համամարդկային իդեալ է, որին ձգտում են մարդիկ, քաղաքակիրթ հասարակությունը և պետությունը։ Սակայն
կատարյալ ժողովրդավարություն գոյություն չի ունեցել երբեք։ Իրական կյանքում չկա ժողովրդավարության վերջնական փուլ, որը կբավարարի բոլորին։
Դա պայմանավորված է նաև մարդու բնույթով, որի ձգտումներն անընդհատ
փոփոխվում են՝ արդարության մասին իր պատկերացումներին համապատասխան։ Երբ մարդը զգում է սահմանափակումներ, օրենքներում չի գտնում իր
պատկերացմամբ արդարությունը, երբ հաշվի չեն առնվում նրա բնական ընդունակություններն ու արժանիքները, երբ բացակայում է ճանաչումը՝ կախված հմտությունից, փորձից և այլն, նա բախման մեջ է մտնում պետության հետ։ Այդպիսով՝ արդարության ցանկությունը (որի նշանակությունը մեծ է ժողորդավարության համար) երբեք լրիվ չի բավարարվում։ Ուստի ժողովրդավարությունը (իրական, ոչ թե ձևական) ոչ մի պետության մեջ չի կարող լրիվ
կենսագործվել։
7. Ժողովրդավարության ի՞նչ դժվարություններ և թերություններ գիտեք։

Ժողովրդավարության ամենամեծ դժվարությունն այն իրական դարձնելն
է։ Միայն հռչակված իրավական ինստիտուտներն անբավարար են ժողովրդավարությունն իրական դարձնելու համար։ Դրանց միշտ սպառնում է ձևական
շղարշի վերածվելու վտանգը։ Օրինակ՝ մարդը կարող է ունենալ հնարավորություն՝ ընտրություն կատարելու վատի, սարսափելիի, անտանելիի միջև։
Արտաքուստ ժողովրդավարությունը պահպանված է։ Սակայն իրական ժողովրդավարությունը շեշտադրում է նաև ընտրության որակական կողմերը։ Այսինքն՝
մարդը պետք է հնարավորություն ունենա ընտրելու լավը, ավելի լավը կամ
ամենալավը։ Ընտրվածն ինքը պետք է արժեքավոր լինի։
Ժողովրդավարության ուղին բռնած շատ երկրներում կտրուկ աճել են եկամտային անհավասարությունը և աղքատությունը, մարդու իրավունքներն
ամրագրված են օրենքներով, սակայն դրանց իրականացման, ապահովման
մակարդակը բարձր չէ։ Մեկ այլ վճռորոշ խնդիր է փողը քաղաքականության
մեջ, որը ջլատում է ժողովրդավարական ինստիտուտները, երբ շահարկում է
իր ազդեցությունն ընտրություններում, օրենսդիր մարմինների քվեարկություններում։ Դրա արդյունքում դասական քաղաքական կուսակցություններն
անկում են ապրում, կամ էլ հրապարակ են գալիս «փուչիկ» կուսակցությունները՝ որպես սոցիալական ձեռնածության միջոց։
8. Ինչու՞ է ժողովրդավարությունը համամարդկային արժեք։

Հակաժողովրդավարական կառավարմանը, այլ ժողովրդավարության անընդհատ խորացումը,
ընդլայնումը, խթանումը։ «Դիկտատուրա՞, թե՞ ժողովրդավարություն» երկընտրանքը պետք է լուծել հօգուտ վերջինի։ Ընտրությունը հիմնված է ոչ թե «ժողովրդավարության արժանիքների վրա, որոնք երբեմն նաև կասկածելի են, այլ
դիկտատուրայի թերությունների վրա, որոնք կասկածելի չեն»։
9. Ժողովրդավարության ի՞նչ արժանիքներ կարող եք նշել։

Այն պարտադիր է ոչ, միայն ազգային մակարդակում։ Օրինակ՝ գերտերությունների երկակի չափա-10 նիշները՝ հանուն իրենց շահերի ապահովման, պետությունների անհավասար
ներկայացուցչությունը միջազգային կազմակերպություններում։