Գրականություն
Պատերա՞զմ, թե խաղաղություն՝ ըստ Էպոսի։ «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակի առթիվ Իսահակյանի բանաստեղծությունը՝ «Մեր պատմիչներն ու մեր գուսանները»։
- Բանաստեղծության մեջ առաջին անգամ հանդիպած բառերի բառարանի կազմում։
Կանթեղ-ջահ, անշեջ-չհանգչող, նշխարհ-մասունք, արյունռուշտ-այրունախում, հորդա-թափառական ցեղեր, ոսող-թշնամի։
- Բանաստեղծության ենթատեքստը։ Գրառումներ բանաստեղծության շուրջ։
Հեղինակը պատմում է մեր գեղեցիկ Հայաստանի մասին, մեր մութ և հին վանքերի մասին։Առաջին քառյակում նա շատ վշտացած էր և կարծես տրամադրություն չուներ։Նա նկարագրում էր վշտահար պատմիչներին։Պատմիչները պատմում էին այդ ամենի մասին, բայց նրանց հոգու խորգում վիշտն էր գլխավորում։Երկրորդում բանաստեղծը ավելի զվարթ և գեղեցիկն էր պատմում։
- «Սասնա ծռերի» շուրջ սովորողների խոհերը։
Հանձնարարություն. Մինչև հաջոր երկուշաբթի կարդա «Սասունցի Դավիթ» համահավաք բնագրի «Սանասար և Բաղդասար» և «Մեծ Մհեր» ճյուղերը, ամեն ճյուղի շուրջ 5 հարց կազմիր՝ դասարանում խաղ-մրցույթ անցկացնելու համար։
- Ին՞չու Ծովինարը ամուսնացավ Խալիֆի հետ։
- Ինչպ՞ես Ծովինարը հղիացավ։
- Քա՞նի տարի պահեցին Մհերին։
- Ինչու են Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում։Դա ինչ պայման էր։
- Մհերը ինչ՞ու է պատռում մեծ առույծին։