Posted in Հայոց պատմություն, Uncategorized

Պատմություն․․․

Սեպտեմբերի 16-20

Պատրաստվե′ք ներկայացնելու

Թեմա 3 ՀՀ միազգային դրությունը և հայկական հարցը 1918-1920թթ:

  • Հարաբերությունները հարևան պետությունների հետ:/Էջ 25-28/բանավոր

Հանրապետության միջազգային դրությունը (1918թ.)

1918թ. հունիսի 4-ին Թուրքիայի հետ Բաթումում հաշտություն կնքելուց հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր արտաքին ու ներքին չափազանց ծանր դրության մեջ։

Հայ-վրացական հարաբերությունները

ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը բարիդրացիական հարաբերությունների հաստատումն էր անմիջական հարևանների հետ։

Հայ-ադրբեջանական հարաբերությունները

Շատ ավելի բարդ էին հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Առանձնապես սուր և շարունակական բնույթ կրեցին տարածքային-սահմանային վեճերը։

  • Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում:Սևրի պայմանագիրը:/Էջ29-33/բանավոր/

Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը Հայկական հարցի լուծումն էր։

Սևրի պայմանագիրը

1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։

Կիլիկիահայության աղետը

Սևրի պայմանագրի հետ սերտորեն առնչվում էր նաև կիլիկիահայության ճակատագիրը։ Պայմանագրով Կիլիկիայի հովանավորությունը ստանձնել էր Ֆրանսիան։ Կիլիկիահայության համար լուրջ սպառնալիք դարձավ քեմալական շարժումը։

  • Փորձե′ք բնութագրել Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականությունը:Ձեր կարծիքով՝ որքանո՞վ էր դա իրատեսական :
Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Գրականություն․․․

Գրականություն

Պատերա՞զմ, թե խաղաղություն՝ ըստ Էպոսի։ «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակի առթիվ Իսահակյանի բանաստեղծությունը՝ «Մեր պատմիչներն ու մեր գուսանները»։

  • Բանաստեղծության մեջ առաջին անգամ հանդիպած բառերի բառարանի կազմում։

Կանթեղ-ջահ, անշեջ-չհանգչող, նշխարհ-մասունք,  արյունռուշտ-այրունախում, հորդա-թափառական ցեղեր, ոսող-թշնամի։ 

  • Բանաստեղծության ենթատեքստը։ Գրառումներ բանաստեղծության շուրջ։

Հեղինակը պատմում է մեր գեղեցիկ Հայաստանի մասին, մեր մութ և հին վանքերի մասին։Առաջին քառյակում նա շատ վշտացած էր և կարծես տրամադրություն չուներ։Նա նկարագրում էր վշտահար պատմիչներին։Պատմիչները պատմում էին այդ ամենի մասին, բայց նրանց հոգու խորգում վիշտն էր գլխավորում։Երկրորդում բանաստեղծը ավելի զվարթ և գեղեցիկն էր պատմում։

  • «Սասնա ծռերի» շուրջ սովորողների խոհերը։

Հանձնարարություն. Մինչև հաջոր երկուշաբթի կարդա «Սասունցի Դավիթ» համահավաք բնագրի «Սանասար և Բաղդասար» և «Մեծ Մհեր» ճյուղերը, ամեն ճյուղի շուրջ 5 հարց կազմիր՝ դասարանում խաղ-մրցույթ անցկացնելու համար։

  • Ին՞չու Ծովինարը ամուսնացավ Խալիֆի հետ։
  • Ինչպ՞ես Ծովինարը հղիացավ։
  • Քա՞նի տարի պահեցին Մհերին։
  • Ինչու են Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում։Դա ինչ պայման էր։
  • Մհերը ինչ՞ու է պատռում մեծ առույծին։

 

 

 

 

 

Posted in հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու 16.09.2019

  1. Առաջադրանք. Տրված սյունակներից ընտրիր մեկական արմատ և նոր բառ ստացիր։ Եթե հնչյունափոխություն է տեղի ունենում, ներկայացրու այն։

9-Եր՝ բառակազմություն

Սնափառ, ինքնասեր, կամակատար, հավատամիտ, արքայանիստ։Գահավեժ, սառցայրուն, խճուղի, ստրկամիտ, հրածնակիզ, հավասարակշիռ։Տեսաստույք, մրգահյութ, ժամացույց, երկարաշունչ, ուղեկալ, շնորհազուրկ։Մեծամիտ, թագադիր, մարտահրավեր, որմնահուշ, առատահույզ, շարժավազք։

Առաջադրանք. Լրացրու բաց թողած տառերը կամ տառակապակցությունները։

Ոսկեհանդերց աշուն էր։ Անընդմեջ մաղում էր տախտկալի անձրևը։ Նստած իր այգու տախտակամած քո-տիկում՝ ալեզարդ, թավ ընչացքներով ութսունիննամյա Եղիազար պապը՝ խելացի աչքերով, խոհուն, կիսախու- պատուհանից լռելյայն նայում էր Արագածի՝ մշուշով երիզված ձյունափակ գագաթներին։ Ներանձնացած ինչ էր խորհում՝ դժվար էր գուշակել։ Տասնիննը տարի առաջ, երբ հանկարծամահ եղավ կինը՝ Փիրուզ մայրիկը,  նա ներա-փոփ տարավ այդ վիշտը, և թվում էր՝ հազիվ մի ամիս դիմանա, բայց դիմացավ. նրան ապրելու ու վշտին դիմակայելու մղեցին ան-ա-րում աշխատանքը, հողը, ազգին ինչ-որ բանով օգտակար լինելու պատրաստակամությունը։
Մեղմ, արծաթահնչյուն ձայնով սիրում էր խրատել. «Մարդը բարությամբ է գեղեցիկ»։

2. Վանկ (մի շնչով արտասանվող հնչյուն կամ հնչյունախումբ). վանկատում։ Բաց և փակ վանկեր։ Վանկատման հիմնական կանոնները.

  • Վանկը ձայնավորով սկսվում է, եթե առաջին վանկն է, և բառն սկսվում է ձայնավորով՝ ար-բան-յակ, իս-կա-պես և այլն։
  • Ոչ առաջին վանկը կարող է ձայնավորով սկսվել, եթե բառի մեջ երկու ձայնավոր հաջորդում են իրար՝ մի-ա-սին, հի-ա-նալ և այլն։
  • Վանկը սկսվում է մեկ բաղաձայնով։ Եթե բաղաձանների կուտակում կա, մնացածը մնում են նախորդ վանկում՝ բա-ղա-ձայն-ներ, հերձ-վա-ծող, կարծ-րա-ցում և այլն։
  •  Պետք է ուշադիր լինել գաղտնավանկի նկատմամբ. սովորաբար իրար հաջորդող երեք և ավելի բաղաձայնների մեջ լսվում, բայց չի գրվում ը։ Լսվող ու չգրվող ը հնչյունը նույնպես վանկարար է, վանկ է կազմում։ Օրինակ՝ հըռ-չակ, մըկ-րատ և այլն։

Վանկերը լինում են բաց և փակ։

  • Բաց վանկերը ձայնավորով վերջացողներն են։
  • Փակ վանկերը բաղաձայնով վերջացողներն են։

Առաջադրանք.

Վանկատիր տրված բառերը, դիմացը նշիր՝ քանի բաց և քանի փակ վանկ ունի տվյալ բառը.

Կայսրություն, վիրավոր, դասագրքեր, բարձրանալ, հետաքրքիր, տարրական, նկարչատուն, մկան, ստեղծագործություն, կարգախոս, բարձրաձայն, վկայական։