Posted in Հայոց պատմություն, Uncategorized

Ինքնաստուգում պատմություն․․․

2. Ռուս-թուրքական 1877 -1878 թթ. պատերազմը: Ռուս-թուրքական պատերազմի սկիզբը: Բայազետի պաշտպանությունը: Հայերի մասնակցությունը պատերազմին: Պատերազմի ավարտը:

1877-78թթ.-ին տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմը դարձյալ ավարտվեց Թուրքիայի, այս անգամ, ջախջախիչ պարտությամբ: Այս պատերազմի արդյունքում, Ռուսաստանն իր կովկասյան տարածքներին միացրեց Կարսի մարզը և այլ շրջաններ: Եվ եթե ի նկատի ունենանք,որ այս պատերազմի արդյունքում կնքված Բեռլինի պայմանագրով, Թուրքիայից անկախություն ստացան միանգամից 4 երկիր` Ռումինիան, Սերբիան, Չերնոգորիան և Բուլղարիան, ապա վստահաբար կարելի է պնդել, որ Ռուսաստանի ստրատեգիական շահերը Հարավային Կովկասում` դարձյալ հակասում էին հայ ժողովրդի ազգային շահերին: Փաստորեն, միայն 50 տարվա ընթացքում /1828-78թթ./ տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմների արդյունքում, Ռուսաստանի աջակցությամբ, Թուրքիայից անկախացան հինգ երկիր, որոնց մեջ չկար Հայաստանը:1914-18թթ.-ի ռուս-թուրքական պատերազմին, որ տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին: Ինչպես նախորդների դեպքում, այս պատերազմում ևս, ռուսական բանակը գրավեց ողջ Արևմտահայաստանը, իսկ հաշտություն կնքելիս` այն դարձյալ հանձնեց թուրքերին, հայությանը, որպես արդյունք, թողնելով պատերազմի հետևանք` 1915թ.-ի Ցեղասպանությունը: Այս ավարտված պատերազմի առանձնահատկությունն այն էր, որ պատերազմը սկսվեց Ռուսաստանի ցարական իշխանությունների օրոք, բայց ավարտվեց, և Թուրքիայի հետ հաշտություն կնքվեց Ռուսաստանի բոլշևիկյան իշխանությունների կողմից: Դա տեղի ունեցավ 1918թ.-ի մարտի 3-ին, և հայտնի է « Բրեստ-Լիտովսկի պայմանագիր» անվամբ: Հետևյալ մեջբերումը հայկական տարածքներին վերաբերող հատված է այդ պայմանագրից.

3. Հայկական մշակույթը XVII դարի երկրորդ կեսից մինչև XIX դարի առաջին կեսը: Դպրոցը : Տպագրությունըֈ Հայ մամուլի սկզբնավորումը:

XVII դարի երկրորդ կեսին հայկական մշակութային օջախները շարունակում էին հայոց ազգային ավանդույթները: Հայ ժողովրդի մշակութային առաջընթացի ու քաղաքակրթական վերելքի գրավականը եղել է կրթությունը: XVII-XVIII դարերում, չնայած ծանր իրավիճակին, Հայաստանում ոչ միայն փորձել են շարունակել նախորդ դարաշրջանների կրթական ավանդույթները, այլև օգտագործվել են նոր հնարավորություններ: XVII դարի դպրոցական կյանքի կարևոր կենտրոն էր նաև Նոր Ջուղանը: Այնտեղ Խաչատուր Կեսարացու ջանքերով հիմնվում է դպրոց, որն ավելի քան հիսուն տարի կարևոր դերակատարում է ունենում: Աշակերտներին առևտրական ասպարեզին նախապատրաստելու նպատակով դպրոցում դասավանդվում էին նաև տոմարագիտություն, թվաբանական առարկաներ, չափերի ու կշիռների մասին գիտելիքներ: Իր գոյության տարիներին դպրոցը տվել է ավելի քան 250 շրջանավարտ: Այս դպրոցի շրջանավարտներից էին Ոսկան Երևանցին, մի շարք կաթողիկոսներ և ուրիշ շատ անվանի գործիչներ: Ինչպես բոլոր դպրոցները, այս դպրոցը ևս եղել է գրչության կարևոր կենտրոն, ունեցել իր մատենադարանը:
Տպագրություն
Հայերեն գրքերի տպագրության սկզբնավորումը նոր փուլ նախանշեց և անգնահատելի դեր ունեցավ XVII-XVIII դարերի հայկական մշակույթի զարգացման բնագավառում: XVII դարի երկրորդ կեսին առավել նշանավոր էր Ամստերդամում հիմնադրված տպարանը:XVII-XVIII դդ. հայ տպագրության պատմության մեջ մեծ ավանդ ունի Աստվածատուր դպիր Կոստանդնուպոլսեցին, որն իր հիմնադրած տպարանում 1699 թվականից սկսած մոտ 50 տարի հրատարակել է ավելի քան ութսուն անուն գիրք: Այս տպարանում առաջին անգամ լույս է տեսնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հռչակավոր երկը:
XVIII դարը հայ տպագրության համար դարձավ ծաղկման շրջան: Հայերեն գրքեր էին տպագրվում Կ.Պոլսում, Հռոմում, Վենետիկում, Տրիեստում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Աստրախանում, Մադրասում, Կալկաթայում, Էջմիածնում, որոնք միաժամանակ վերածվել էին հայ մշակույթի նշանավոր կենտրոնների:
Հայ տպագրության մեջ վիթխարի նվաճում էր Էջմիածնում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի (1763-1780) նախաձեռնությամբ տպարանի ստեղծումը (1771): Սիմեոն Երևանցին նախաձեռնում և 1776թ. իրականացնում է նաև Էջմիածնում թղթի արտադրության գործարան կառուցելու գործը:1512-1800թթ. հայ գրատպությունը մեծ առաջընթաց ունեցավ, լույս տեսավ հոգևոր ու աշխարհիկ բովանդակությամբ ավելի քան հազար անուն աշխատություն:
Հնդկաստանի աշխույժ հասարակական կյանքը առաջադրեց նաև պարբերական ունենալու անհրաժեշտություն: 1794-1796թթ. Մադրասում Հարություն Շմավոնյանի նախաձեռնությամբ և հենց իր տպարանում լույս ընծայվեց հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարարը»:

4. Հայկական հարցի միջազգայնացումը: Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայկական հարցը: Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում:

1878 թվականի փետրվարի 19-ին կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևի ու Ա. Նելիդովի, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից։ Արևմտահայ շատ գործիչներ՝ հոգևորականներ, հայոց Ազգային ժողովի երեսփոխաններ, այդ թվում ժողովի ատենապետ Ստեփան փաշա Ասլանյանը, Սաֆվեթ փաշայի խորհրդական, դիվանագետ Սարգիս Համամջյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ հանդիպումներ ունեցան Սան-Ստեֆանոյի ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Ն. Իգնատևի հետ։ Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները

Պայմանագրի համաձայն.՝

  • Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթումնավահանգստով
  • Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s