Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Վրացերենի օրեր…

վրացԱպրիլի 8-12

Կարդալ «Տղան և շունը» պատմվածքը. հեղինակ՝ Արչիլ Սուլակաուրի:

Առաջին հատված (էջ 474 — … նետվեց բակն ու թաքնվեց այնտեղ)

Գտնել հետևյալ բառերի և բառակապակցությունների բացատրությունը

հնամաշ-հին կամ մաշված

թխահեր-թուխ մարմին ունեցող

տամուկ-խոնավ

քննախույզ-քննադատող կամ քնող

քառանիվ-չորս անիվ ունեցող

երիվար-նժույգ

բերանքսիվայր-երեսի վրա

անձնատուր լինել-ինքն իրեն հանձնած հանձնող

գրգանք-գուրգուրանք

դարիվար-իրար վրա

վերստին-դարձիալ

կանխավ-նախապես

դավ նյութել-դավադրություն անել

ստահակ-խարդախ

անքթիթ-ակնապիշ

հապաղել-ետ ընկներ կամ ուշանալ

հիշոց-հիշեցնող

պրկվել-պրկել

հասվեհաս հետևել-արագ հետևել

խուսանավել-ճարպիկ կերպով դժվարություններից խուսափել

փութալ-շտապել

սոսկում-վախ

պատկառանք-պատիվ

պաղատանք-աղերսանք

Նշիր տղայի և շան, տղաների խմբի և շնիկների խմբի մի քանի ընդհանրություն-նմանություն:

Իմ կարծիքով նրանք նմանություն չունէին:Բայց կար մի տղա և մի շուն, այդ երկուսը չէին խարնվում ուրիշ տղաների և շների կռվին:Նրանք իրենց պահում էին շատ վատ և կարծես այդ ամենը նրանք չէին անում:Բայց այդ երկուսը շատ խելոք էին և ինձ նրանց կերպարը շատ դուր եկավ:

Գամփռն այլևս այն չէր, ինչ տեսել էին առաջ — փորձիր պատճառաբանել այդ փոփոխությունը:

Իմ կարծիքով գամփռը շատ բարի, հաճելի և լավ շուն էր:Նա ընկերացավ մի լավ տղայի հետ, որը նրան օգնեց ունենալ լավ ընկերներ:Մինչև այդ գամփռը ընկերներ չուներ և կարծես թե նրա հետ ոչմի շուն կամ մարդ չէր ուզում ընկերանալ:

Երկրորդ հատված (էջ 481 — Տղան և շունը վազում էին փողոցով):

Բացատրել բառերը 

ամբարիշտ-անհավատ

ձեղնահարկ-ձեղունի

անխտիր-առանց ջոկողության

ըմբոշխնել-ճաշակել կամ վայելել

կճատ-կարճ

գլխահակ-ընկճված կամ խեղճացած

կաղկանձ-շների հաչոց

ընդհուպ -մոտիկ ապագայում

Երրորդ հատված — մինչև վերջ

Գտնել բառերի բացատրությունը:

Թախանձանք-աղաչանք

Փաղաքշել-փայփայել

թևաթափ-հուսահատ

բազրիք-վանդակապատ

կռթնել-հենվել

հապճեպ-արագ-արագ

անընթեռնելի-չկարդակցվող

ճողոպրել-փախչել

վեհերոտ-վախկոտ

Ի՞նչն էր տղայի վախկոտության պատճառը (թույլ չէր, որովհետև պատմվածքի վերջում նա միայնակ տղաներից երկուսին հրեց, սեղմեց պատին), ինչի՞ շնորհիվ նա համարձակություն ձեռք բերեց: Արդյո՞ք համոզիչ է այդ պատճառը քեզ համար. հիմնավորիր:Կարո՞ղ ես հիշել քեզ հետ կապված նմանատիպ փոփոխություն. պատմիր:

Այդ ժամանակ տղան հրեց քանի, որ բացեցին Մուկոյի վրա:Երբ շունը այդ ամենը տեսավ նա հարձակվեց տղաների վրա և փրկեց իր ընկերոջը:Ինձ թվում է, որ գամփռը շատ ճիշտ արեց, որ պաշտպանեց նրա լավ ընկերոջը:

Էռլոմ Ախվլեդիանի — «Վանոն և Նիկոն»: Փորձի՛ր սարկազմի միջից դուրս բերել պատմվածքների լուրջ ասելիքը: Գրի՛ր քո վերաբերմունքը:

Մոռացկոտ մարդու պատմությունը

Մոռացկոտ մարդ էր: Ամեն ինչ մոռանում էր: Դեռ պատահեց այնպես, որ մոռացավ նախորդ գիշերվա երազը: Հետո մոռացավ լվացվել: Հետո չէր հիշում, նախաճաշել է թե չէ, ու հենց այնպես, «գուցե պետք գա» մտածելով, մի քանի անգամ նախաճաշեց: Հետո աշխատանքի գնալ մոռացավ և մնաց տանը: Հետո այն էլ մոռացավ, որ տանն է մնացել և երկրորդ անգամ տանը մնաց:
Մոռացկոտ մարդը մոռացավ, որ կին ունի և երկրորդ անգամ ամուսնացավ: Հետո երկրորդ կնոջը թողնել մոռացավ և երրորդին բերեց:
Միայն մի անգամ մոռացավ մոռացկոտ մարդը, որ մոռացկոտ է. իրենից վերցրած պարտքերը հիշեց: Անհանգստացավ մոռացկոտ մարդը: Երկար ժամանակ հիշում էր իր մոռացկոտությունը և վերջապես հիշեց:
Եվ նա ավելի շատ մոռացավ, քան գիտեր:
Ի վերջո, մոռացկոտ մարդը այն էլ մոռացավ, որ ծնվել է և նորից ծնվեց, միայն թե այս անգամ էլ մոռացկոտ ծնվեց մոռացկոտը:

Վրացերենից թարգմանեց Աղասի Այվազյանը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s