Posted in Համաշխարհային պատմություն, Uncategorized

Պատմություն…

Ազգային պետությունների առաջացումը  Բալկանյան թերակղզում

Ընտրել Բալկանյան թերակղզում գտնվող որևէ պետություն, նկարագրել առաջացման գործընթացը նոր դարերում, համադրել  արդի, գործող պետության հետ:

Ալբանիա

Ներկայացնել

  • աշխարհագրական դիրքը

Ալբանիան գտնվում է Եվրոպայի հարավում՝ Բալկանյան թերակղզու արևմտյան մասում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Նրա տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռնաշղթաներն ու սարահարթերը։ Առանձին լեռնագագաթներ հասնում են 2500 մ-ի (առավելագույնը՝ 2764 մ, Կորաբին լեռ)։ Երկրի ընդերքը հարուստ է քրոմիտի (պաշարներով և արդյունահանմամբ առաջինն է Եվրոպայում), երկաթի, նիկելի, պղնձի, նավթի, բիտումի, գորշ ածխի պաշարներով։ Լեռնային կիրճերից դեպի ծով են շտապում փրփրադեզ արագահոս գետեր (Դրին, Մատին, Շկումբինեին, Սեմանին)։ Նրանք կտրում-անցնում են Ադրիատիկ ծովի ափի երկայնքով ձգվող նեղլիկ հարթավայրը։ Կան բազմաթիվ (150) մանր լճեր, իսկ Շկոդեր, Օխրիդյան և Պրեսպա մեծ լճերը սահմանային են և Ալբանիային են պատկանում մասամբ։Կլիման միջերկրածովյան է. ամառը շոգ է, ձմեռը՝ մեղմ ու խոնավ, օդի ջերմաստիճանը 0օC-ից չի իջնում։ Լեռներում զով ու խոնավ է, ձնածածկույթը պահպանվում է մի քանի ամիս։

  • կրոնը

Կրոնը Ալբանիայում, Ալբանիայի Հանրապետությունում տարածված կրոնների տեսակները և կազմակերպությունները։ Ալբանիան աշխարհիկ պետություն է, որը պաշտոնապես ընդունված կրոն չունի։ Երկրի Սահմանադրությունը սահմանում է դավանանքի ազատություն, կրոնական համայնքների հավասարություն և հայտարարում է, որ պետությունը «հավատքի ու խղճի հարցերում» չեզոքություն է պահպանում։ Պետության և կրոնական համայնքների միջև հարաբերությունները կարգավորում է Մշակույթի զբոսաշրջության, երիտասարդության և սպորտի նախարարությանն առընթեր Պաշտամունքի Պետական կոմիտեն։2002 թվականին Ալբանիայի կառավարությունը Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ երկկողմ համաձայնագրեր է կնքել, որոնք կարգավորում են պետության և տվյալ եկեղեցու հարաբերությունները: 2008 թվականին նման համաձայնագրեր կնքվել են ուղղափառ եկեղեցու, մուսուլմանների և բեկթաշիի համայնքների հետ։ 2010 թվականին համաձայնագրեր են ստորագրվել Ալբանիայի Ավետարանական եղբայրության հետ, որը հովանավորում էր ալբանացի բողոքականների կազմակերպությանը։Ալբանիան (նաև մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետությունը), Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ բնակչության գերակշիռ մասը մուսուլմաններ են։ Ալբանիայի բնակչության մոտավորապես 63-64 %-ը մուսուլմաններ են, քրիստոնեություն դավանում է 31 %-ը-32%, և ևս 5-6 %-ը կրոնապաշտ չեն։ Ըստ 2012 թվականի մարդահամարի, ալբանացիների կրոնական հավատալիքները բաշխվել են հետևյալ կերպ. իսլամադավան-58%; քրիստոնյաները-17%։ Սակայն մարդահամարի տվյալներն ամբողջությամբ չեն արտացոլում իրականությանը, քանի որ հարցվողների գրեթե 20% – ը հրաժարվել են պատասխանել կրոնական պատկանելության հարցին, իսկ որոշ կրոնական առաջնորդներ կոչ են արել բոյկոտել մարդահամարը կամ վիճարկել են դրա արդյունքները։

  • պատմությունը

Ալբանիան բնակեցված է եղել արդեն ուշ հին քարի դարում։ Նորքարեդարյան բնակչության ուշ հետնորդները ձուլվել են հնդեվրոպական լեզուներով խոսողների կողմից, ինչի արդյունքում առաջացել է իլլիրիացի ժողովուրդը։

Անտիկ շրջանում ժամանակակից Ալբանիայի տարածքը բնակեցված է եղել ժամանակակից ալբանացիների նախնիներով՝ իլլիրիական ցեղերով։ Նրա հարավային մասը մտել է Էպիրոսի կազմի մեջ։ Կենտրոնական մասը Ֆիլիպ II-ի և Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակվանից մտել է Մակեդոնիա պետության կազմի մեջ, իսկ վերջինիս մ. թ. ա. 146 թ. Հռոմեական Կայսրության մեջ մտնելուց հետո ընդգրկվել է նույնանուն պրովինցիայի կազմի մեջ։ Հյուսիսային մասը՝ սկսած մ. թ. ա. II դ., մտել է հռոմեական Դալմաթիա պրովինցիայի կազմի մեջ։

Հռոմեական կայսրության բաժանման ժամանակ երկրի տարածքի հիմնական մասն անցավ Բյուզանդիային, Դալմաթիան՝ Արևմտյան Հռոմեական կայսրությանը։ Ենթարկվել է գոթերի և հոների (IV վերջ-V դդ.), VI դ. վերջից սլավոնական ցեղերի արշավանքներին։ Տարածքի մի մասը մոտ մեկ դարի ընթացքում մտել է Բուլղարական Առաջին թագավորության կազմի մեջ։ Խաչակիրների կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո ժամանակակից Ալբանիայի տարածքի մի մասը փոփոխաբար գտնվել է վենետիկցիների, Էպիրոսի թագավորության, Նեապոլիտանական թագավորության, Սերբական թագավորության իշխանության ներքո։ XIV դ. կեսին Ալբանիայի ողջ տարածքը նվաճվել է սերբական թագավոր Ստեֆան Դուշանի կողմից։

1381 թ. թուրքերը թափանցում են Ալբանիայի տարածք և միջցեղային պատերազմում սատարում են տոպիա ցեղին ընդդեմ բալշեյ ցեղի։ Թուրքերն ալբանացիներին անվանում էին առնաուտներ։ XV դ. կեսին թուրքերին դիմադրություն էր ցույց տալիս ազգային հերոս Սկանդերբեգը։

1571 թ. վերջին թուրքերը վենետիկցիներին վերջնականապես դուրս են մղում Ալբանիայի տարածքից։ Լեռնային հյուսիսը պահպանում է որոշ ինքնավարություն։ Ալբանիայում աստիճանաբար տարածվում է Իսլամը։ Օսմանյան տիրապետությունը պահպանվեց մինչև XX դ. սկիզբը, երբ Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում Ալբանիայի տարածքը օկուպացվեց չեռնոգորական, սերբական և հունական զորքերի կողմից։

1912 թ. նոյեմբերի 28-ին Վլյոռայում հռչակվեց անկախությունը։ 1912-1913 թթ. Ավստրո-Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը և Ֆրանսիան ճանաչեցին սկզբում ինքնավարությունը, իսկ ապա Ալբանիայի անկախությունը Թուրքիայից։ Առաջին աշխարհամարտիտարիներին Ալբանիան վերածվեց ռազմական գործողությունների թատերաբեմի։ 1915 թ. ապրիլին Անտանտի երկրներն ու Իտալիան ստորագրեցին գաղտնի պայմանագիր, որը վերացնում էր Ալբանիայի անկախությունը։ Պատերազմի ավարտին նրա տարածքն օկուպացված էր իտալական, սերբական և հունական զորքերի կողմից։ 1920 թ. հունվարի 21-31-ին ալբանական ազգային կոնգրեսը կրկին հռչակեց երկրի անկախությունը և պետության մայրաքաղաք հռչակեց Տիրանան։ Երկրում իշխանության եկավ ավատական-հողատիրական Զոգուի խմբավորումը, ով ճնշեց դեմոկրատական շարժումը և սկզբում իրեն հռչակեց նախագահ, իսկ 1928 թ. հունվարի 1-ին՝ Ալբանիայի թագավոր։

1939 թ. ապրիլի 7-ին Իտալիան Ալբանիա մտցրեց 50 հազարանոց կորպուս և ապրիլի 10-ին անեքսիայի ենթարկեց նրա տարածքը։ Զոգուն հեռացավ Հունաստան։ Երկիրը կառավարվում էր իտալական թագավորի տեղապահ փախարքա Ֆրանչեսկո Յակոմոնի դի Սան-Սավինոն, իսկ անցումային կառավարության վարչապետ դարձավ Շեֆքետ Վերլաջին։ [1940 թ. դեկտեմբերից մինչև 1941 թ. ապրիլը Հունաստանը կրկին օկուպացրեց հարավային Ալբանիան (հյուսիսային Էպիրոս)։ 1941 թ. օգոստոսի 12-ին իտալական թագավոր Վիտտորիո Էմմանուիլի հրամանագրով ալբանական օկուպացված տարածքներում հաստատվեց Ալբանիա մեծ դքսությունը, որն իր մեջ ընդգրկում էր նաև Մետոհիան, կենտրոնական Կոսովոն և արևմտյան Մակեդոնիան։

1943 թ. երկրում ծավալվեց մասսայական պարտիզանական շարժում և սկսվեց ազգային-ազատագրական բանակի ձևավորումը։ 1943 թ. Մուսսոլինիի ռեժիմը տապալվեց, Իտալիան անգլո-ամերիկյան զորքերի կողմից կապիտուլյացիայի ենթարկվեց և դուրս եկավ պատերազմից, սակայն սեպտեմբերի 10-ին երկիր մտան գերմանական զորքերը։ Մեկ տարի անց ռազմական դրությունը Բալկաններում փոխվեց և ազատագրական պայքարը վերածվեց ժողովրդա-դեմոկրատական հեղափոխության։ 1944 թ. նոյեմբերի 17-ին ազգային-ազատագրական բանակը ազատագրեց Տիրանան, իսկ նոյեմբերի 29-ին ավարտին հասցրեց երկրի ազատագրումը։

1946 թ. հունվարի 11-ին հռչակվեց Ալբանիայի ժողովրդական սոցիալիստական հանրապետությունը, որի ղեկավարն էր Էնվեր Խոջան։ Ալբանիան 1949-1962 թթ. հանդիսանում էր Տնտեսական համագործակցության խորհրդի անդամ, իսկ 1955-1968 թթ. նաև Վարշավյան պայմանագրի անդամ, որոնց կազմից դուրս եկավ ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները սրվելու պատճառով։ Դրանից հետո Ալբանիան մերձեցավ Չինաստանի հետ, սակայն 1970-ական թթ. կեսերին վերջինիս ռեժիմը ևս հայտարարվեց ռևիզիոնիստական։ 1945-1990 թթ. Ալբանիան իրենից ներկայացնում էր Եվրոպայի ամենառեպրեսիվ ռեժիմը։ Ալբանիան իրեն հռչակել էր աշխարհում ամենաառաջին աթեիստական պետությունը, ինչպես նաև այն աշխարհի ամենամեկուսացված երկրներից մեկն էր։

1985 թ. Էնվեր Հոջայի մահվանից հետո նրա տեղը զբաղեցրեց Ռամիզ Ալիան, ով սկզբում փորձեց շարունակել նախկին քաղաքականությունը, սակայն ավելի ուշ ստիպված եղավ հաշվի նստել Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած փոփոխությունների հետ և թույլատրեց քաղաքական կուսակցությունների գործունեությունը։ 1992 թ. համընդհանուր ընտրություններում հաղթանակ տարավ Ալբանիայի Դեմոկրատական կուսակցությունը։ Կոմունիստական ռեժիմի անկումը հանգեցրեց մեծ չափերի արտագաղթի։

1996 թ. համընդհանուր ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը կեղծեց քվեարկության արդյունքները, որպեսզի ստանա խորհրդարանի տեղերի մեծամասնությունը։ 1997 թ. երկրում տեղի ունեցան զանգվածային ըմբոստություններ, որոնց պատճառը բնակչության խնայողությունների կորուստն էր։ «Ալբա» գործողության շրջանակներում երկիր մտցվեցին Իտալիայի և մի շարք այլ պետությունների ոստիկանական ուժերը։ Նրանց խնդիրն էր նպաստել կարգ ու կանոնի հաստատմանը և հսկել Ալբանիա գնացող մարդասիրական բեռները։ Տիրող անիշխանության ֆոնին 1997 թ. հերթական ընտրություններում հաղթանակ տարավ հետկոմունիստական Սոցիալիստական կուսակցությունը։ Միայն 2005 թ. այն կրկին զիջեց խորհրդարանի տեղերի մեծամասնությունը Դեմոկրատական կուսակցությանը։

  • տեսարժան վայրերը

Ալբանիաի տեսարժան վայրերը

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s