Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Լեոնիդ Ենգիբարյան…

Ենգիբարյան

Լեոնիդ Ենգիբարյանի նովելներից.

Մանկության կայարանում

Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում, եթե փափուկ վագոնով չեն գնում: Ի վերջո տոմս – ծննդյան վկայական ունեցողի համար տեղն ապահովված է… Կարևորն այլ բան է. որպեսզի բազմաթիվ կայարաններում՝ Պատանեկություն, Հասունություն, Ստեղծագործություն, Անհաջողություն ու գուցե, Երջանկություն և շատ ուրիշ՝ ուրախ, բայց, ցավոք, կարճ կայարաններում բոլորն անեն ամեն հնարավորը, որ հետո, երբ գա ձեր ժամանակը, հրաժեշտ տաք խաղաղ կիսակայարաններում…

  • Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի՞ տպավորությունը մակերեսային կլինի:

Ինձ թվում է նա ասում է, որ միամիտ մի եղիր և եկիր այնտեղ, որտեղ դու կցանկանաս:

  • Փափուկ վագոն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:
  • Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովված է. հիմա ի՞նչն է կարևորը:

Ինձ թվում է այս ամենը ասելով հեղինակը պատմեց մարդուն թե նա ինչպես է ծնվում և ձեռք բերում տարբեր հաճողություններ:

Ձնծաղիկը

Այսօր ես  հավաքում եմ դեղին, նարնջագույն, կարմրավուն տերևները աշնանային անտառում: Հրաշք ոսկին իմ ձեռքերի մեջ է ու իմ շուրջը: Իսկ ես մտածում եմ այն մասին, որ շուտով երկար ու խստաշունչ ձմեռ է գալու: Եվ որքա՜ն ուժ ու հավատ է հարկավոր փոքրի՜կ ձնծաղկին, երբ նա լույս աշխարհ գա գարնանը՝ ամայի ու մերկացած անտառում:  Որքա՜ն ուժ ու հավատ է պետք է որ լինի նրա փոքրիկ թերթիկների մեջ, որպեսզի դրանք չդողան և կարողանան ամեն ինչ սկսել նորից արդեն ո՜րերորդ անգամ: Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, որ քեզ համար հիմա շատ դժվար է… Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, դու հիմա բոլորովին միայնակ ես…Բարեկամս, ես հավատում եմ քեզ, ինչպես Ձնծաղիկին, քանի դեռ ողջ է քո մեջ թեկուզ և մի թերթիկ, թեկուզ մեկ թերթիկ, եղիր Ձնծաղիկի պես…

  • Ձնծաղիկի պես ․․․ Արդեն որերորդ անգամ … (Ձնծաղիկի խոհերից) — ստեղծագործական աշխատանք։

Ձնծաղիկի պես…

Ես երբ լսում եմ <<Ձնծաղիկի պես>> արտահայտությունը պատկերացնում եմ մի գեղեցկուհու, որը նրա թերթիկները բացում է բոլորի առջև:Պատկերացնում եմ թե նա ինչպես է ծաղկում գարնանը:Նա բացում է նրա թերթիկները ինչպես գեղեցիկ և մեծ թիթեռնիկը:Նա նեղանում է երբ նրան անվանում են տգեղ և հարվածում:Նա անմիջապես փակվում է և լութ լալիս:Նա գարնան է ծնվում երեվի թե տարբեր գույներով:Ես նրան պատկերացնում եմ դեղին կամ մանուշակագույն և շատ գեղեցիկ բույր ունեցող:Նա կարծես ընկերանում է նրանց հետ, ով նրան դեռ, ոչ հասուն սերմերի մեջ է դնում և աճեցնում կարծես փոքրիկ լինի: 

Սովորականն ամենաանսովորն է

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:

-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է:

Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը…

Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…

-Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ:

Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը…

Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ…

Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.

-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն:

Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել…
Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական…

Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

  • Սովորական արարքներ ․․․ (ստեղծագործական աշխատանք)։

Սովորական արարքներ…

Երբ հնչեցնում են սովորական արարքներ ինձ թվում է թե դա…:

Միկրոֆոնը

— Մարդն առանց ինձ ոչինչ է,— մտածում էր միկրոֆոնը:— Ոչ ոք առանց ինձ յոլա գնալ չի կարող` ոչ երգիչը, ոչ մեկնաբանը, ոչ տիեզերագնացը: Ես եմ, որ նրանց ձայները սփռում եմ երկրագնդով մեկ, իմ առաջ է, որ բոլորը հուզվում ու դողում են:
Այդ օրվանից էր, որ մարդն սկսեց երբեմն-երբեմն անջատել միկրոֆոնը: Միկրոֆոնը համեստացավ, հասկանալով, որ մարդը կարող է ապրել նաև առանց իրեն: Ավելին, հասկացավ, որ ամենակարևոր բաները մարդիկ իրար ասում են առանց միկրոֆոնի:
Ի՞նչ են ասում:
Օրինակ, ես սիրում եմ քեզ:

  • Միկրոֆոնո՞վ, թե առանց միկրոֆոնի (քննարկում):

Իմ կարծիքով միկրոֆոնը ագահ էր և պատկերացնում էր, որ մարդիկ առանց նրա կյանք չունեն, բայց միևնույն ժամանակ սխալվում քանի, որ մարդիկ առանց նրա էլ կարող են աշխատել:Բայց կան բաներ, որոնց միջոցով հնարավոր չէ առանց միկրոֆոն այսինքն:Մարդիկ չեն կարող կապ հաստատել տիեզերագնացների հետ, չեն կարող ոստիկանները իրար հայտնեն կարևոր բաներ ևայլն:

  • Միկրոֆոնը — մնջախաղ-մրցույթ

Տերևները

Մարդկային կյանքի դյուրաբեկ ճյուղերին նախշազարդ կանաչ տերևիկներ կան: Բարու տերևներ, որոնք ամենաշատն են, քնքուշ տերևներ սիրո և տերևներ վախի, որոնք սովորաբար աճում են ինչ-որ տեղ, ներքևում. նրանք քիչ են: Տերևներ հավատարմության, գուցեև ոչ ամենագեղեցիկները, բայց թերևս ամենաանհրաժեշտները: Կան յուրահատուկ տերևներ՝ ոչ մի հերբարիումում չնկարագրված: Նրանք հանդիպում են հազվադեպ, և նրանց առանձնահատուկ պետք է պահպանել: Քամուց օրորվում են կենսունակ ճկուն ճյուղերը, բայց վաղ թե ուշ գալիս է աշունը, և ժամանակից դեղնած տերևները թափվում են: Եվ շատ կարևոր է, որ գորգի նախշը, որ կփռեն գետնին, լինի մաքուր, պայծառ և զրնգուն: Դա շատ կարևոր է եկող գարնան համար:

  • Ինչ սովորեցիր նովելից:
  • Պատմիր քո ճյուղերի տերևների մասին (տեսանյութի դեպքում՝ 10 միավոր):

Մի նեղացրեք մարդուն

Մի նեղացրեք ինձ, որովհետև աշխարհում կպակասի ուրախությունը, կպակասի մեկ մարդ, որը սիրում էր նրա երկիրը և բոլորին:Մի նեղացրեք ինձ քանի, որ դուք կկորցնեք օգնության ձեռք:Մի նեղացրեք ինձ, որովհետև կկորցնեկ ձեր լավ ընկերոջը, որը ամեն կերպ եղել է ձեր կողքին, և չի թողել, որ ինչոր մեկը նեղացնի ձեզ:Մի նեղացրեք ինձ քանի, որ դուք կկորցնեք մի կարևոր անձնավորություն, որը ուրախեցնում էր մեր ընկերությունը:

«Леонид Енгибаров, знакомьтесь!» — ֆիլմ Լ․Ենգիբարյանի մասին և մասնակցությամբ։

Թարգմանել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները։

ЕЙ БЫЛО ТОСКЛИВО…Նրան եղավ անսպասելիորեն

У короля клоунов была девушка, которая никогда не улыбалась. Она была манекенщица. Но ведь это же странно – манекенщица, которая никогда не улыбается!
Нет, улыбалась, но только тогда, когда была с ним, с королем клоунов. Да и то редко. Потому что он надолго забывал ее.
Ей было тоскливо и больно.
Но когда они случайно встречались, она все-таки улыбалась. Оказывается, она просто не умела сердиться на него.
Ведь он король!

Ծաղրածուների թագավորի մոտ կար մի աղջիկ, որնել ընդանրապես չէր ժպտացել:Նա եղել էր <<մանեկեն-մանեքեն>>: Բայց այդ ամենը տարորինակ էր-մանեքե, որը ընդանրապես չէր ժպտացել:Նա չեր կարող ժպտալ երբ նրա հետ չէր ծաղրածուների թագավորը:Եվ այդպես հազվադեպ:Որովհետև նա նրա մասին մոռանում էր:Նա տխուր էր և միայնակ:Բայց երբ նրանք միամիտ հանդիպեցին, նա ամեն դեպքում ժպտաց:Պարզվեց նա ուղակի չէր կարողանում նրա վրա զայրանալ:Որորվհետև նա թագավոր է:

 

Տեսանյութեր դարձնել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները — 12։

ԳՐՊԱՆԱՀԱՏԸ

Ես գրպանահատ եմ:
Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ ու երջանիկ:
Ես համարյա երջանիկ եմ:
Միայն ափսոս, ոչ մեկը գրպանում սիրտ չի պահում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s