Posted in Կենսաբանություն, Uncategorized

Կենսաբանություն…

Դաս 9(25.02-01.03.19)

Սրտի կառուցվածք

Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի խոռոչում: Այն կշռում է մոտ 250-350 գրամ: Այն տեղակայված է ողնասյան առջևում և կրծոսկրի հետևում, ունի գագաթ և հիմ: Սիրտը հոծ միջնապատով բաժանվում է աջ և ձախ կեսերի: Սրտի աջ կեսով շրջանառում է միայն երակային արյուն, իսկ ձախով կեսով` միայն զարկերակային արյուն :
Մարդու սիրտը քառախորշ է` կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից:Սրտի աջ կեսում գտնվում է աջ նախասիրտը և աջ փորոքը: Աջ նախասրտի և աջ փորոքի միջև գտնվում է աջ նախասրտափորոքային փականը: Համանմանորեն, սրտի ձախ կեսում ձախ նախասրտի և ձախ փորոքի միջև գտնվում է ձախ նախասրտափորոքային փական: Սրտի պատը կազմված է 3 շերտերից` ներքին շերտ` ներսրտենի, միջին շերտ` սրտամկան,որն էլ հենց կծկվելով` իրականացնում է սրտի գլխավոր`պոմպային ֆունկցիան, և արտաքին շերտ։ Սիրտը գտնվում է մի փակ շճային պարկում, որը կոչվում է սրտապարկ:

Ֆունկցիա

Սրտի գլխավոր նպատակը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է,նրա մղիչ ֆունկցիան: Սիրտն ունի երկու հիմնական ֆունկցիաներ` տարողական և արտամղման:Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա: Սրտի արտամղիչ ֆունկցիան ապահովվում է սրտամկանի կծկողունակության շնորհիվ:Սրտամկանը ունի բացառիկ կառուցվածք,որի շնորհիվ այն օժտված է ինքնավարությամբ:Սրտամկանում բացի կծկվող մկանային բջիջներից` կարդիոմիոցիտներից, առկա են նաև ինքնածին գրգիռներ առաջացնելու ունակությամբ օժտված մկանաբջիջներ` միոցիտներ:Վերջիններս կազմում են սրտի հաղորդչական համակարգը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s