Posted in Համաշխարհային պատմություն, Uncategorized

Պատմություն…

artavazdi_xumb2Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում

Պատմել   20-րդ դարի սկզբին արևմըահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:

Ներկայացնել հայ ազատագրական շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունը:Հայ ազգային-ազատագրական պայքարը վճռական փուլ թևակոխեց XIX դ. 80-ական
թվականներից և, փաստորեն, ավարտվեց 1908 թ. երիտթուրքական սահմանադրության
ընդունմամբ: Առ այսօր մեր պատմագիտության մեջ բաց են մնացել այդ շրջանին վերաբերող լուսաբանման կարոտ շատ հարցեր, ինչպես` ազատագրական պայքարում
առկա տարբեր ուղղությունները, ազատամարտի արդյունավետության հարցը,
արևմտահայության առաջին զանգվածային ջարդերի 1890-ական թթ. պատճառները և
այլն: Դրանք հարկավոր է ուսումնասիրել առանձին-առանձին և, միևնույն ժամանակ`
մեկ ամբողջության մեջ: Արդյո՞ք կապ կար հայ ազգային կուսակցությունների` առավել
հաճախ մեծ տերությունների միջամտության հույսով ազատագրական պայքարի
կազմակերպման և այդ ջարդերի միջև

Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը/:1890-ական թթ. սուլթան Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի զանգվածային ջարդերից հետո թվում էր, թե արևմտահայությունն ի վիճակի չէ դիմադրել օսմանյան բռնապետությանը և համակերպվէլ է իր դրության հետ: Սակայն արևմտահայությանը չէր լքել ազատագրվելու գաղափարը: Երկյուղելով նոր ելույթներից, թուրքական կառավարությունը միջոցների է դիմում արգելելու ազատագրական շարժումները: Այդ նպատակով օսմանյան իշխանությունները Կովկասից ստվար թվով մահմեդական ժողովուրդների են բնակեցնում Արևմտյան Հայաստանում:1901թ. նոյեմբերի 3-ին հայդուկները հասնում են Առաքելոց վանք: Նրանց են միանում երկու տասնյակ զինված գյուղացիներ: Միացյալ ուժերով նրանք ձեռնամուխ են լինում վանքի ամրացման աշխատանքներին:

Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ 20-րդ դարի սկզբին  հայդուկային շարժումը  իրեն սպառել էր:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s