Posted in Հայոց պատմություն, Uncategorized

Հայոց պատմություն…

Պատմիր հայ ազգային — հասարակական շարժումների մասին:

Արևմտահայերը շարունակում էին մնալ Օսմանյան կայսրության իրավազուրկ
հպատակներ (ռայա)։ XIX դ. կեսերից չհանդուրժելով այդ վիճակը՝ պոլսահայ մյուս խավերն ամիրայական դասի մենաշնորհը վերացնելու և իրենց իրավունքների համար պայքար ծավալեցին։ 1857 թ. մի խումբ մտավորականներ՝ Ն. Ռուսինյանը, Գ. Օտյանը և ուրիշներ, Կ.Պոլսի հայ համայնքի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացրին արևմտահայերի ներքին կյանքին վերաբերող կանոնադրության նախագիծ: Այդ կանոնադրությունը ստացավ «Ազգային սահմանադրություն» անվանումը։ Նախագիծը, բացի հոգևորականներից ու ամիրաներից, որոշակի իրավունքներ էր տալիս նաև արևմտահայ մյուս խավերին։ Դրա մեջ տեսնելով իրենց իրավունքների սահմանափակում՝ ամիրաները թուրքական իշխանությունների աջակցությամբ պայքար ծավալեցին սահմանադրության դեմ։ Սակայն ժողովուրդը ոտքի կանգնեց իր իրավունքների պաշտպանության համար: 1860 թ. մայիսին Կ. Պոլսի Ազգային ընդհանուր ժողովը հաստատեց կանոնադրությունը։ Սակայն կողմերի միջև պայքարը շարունակվեց։ Ազգային սահմանադրությամբ նախատեսվում էր ստեղծել արևմտահայության կյանքը կազմակերպող մարմիններ՝ Ազգային ժողով, Ազգային կենտրոնական Փվարչություն, տարբեր խորհուրդներ։

Պատմիր Զեյթունի 1862թ.-ի իրադարձության և նշանակության  մասին:

1862 թ. ամռանը թուրքական կառավարությունը Զեյթունը հպատակեցնելու նոր փորձ կատարեց։Թուրքերն սկսեցին հրետակոծել հայկական դիրքերը։ Սպանվեց մոտ 200 խաղաղ բնակիչ։ Զենքի դիմաց շուրջ հինգ հազար զեյթունցիների պայքարը գլխավորեցին չորս տանուտեր իշխանները՝ Մկրտիչ Յաղուբյանի հրամանատարությամբ։ Հուլիսի վերջին Ս. Աստվածածնի վանքում գումարվեց ինքնապաշտպանության ղեկավարների խորհրդակցություն։ Մարտիկները բաժանվեցին խմբերի՝ իրենց հրամանատարներով։ Որոշվեց կռվել մինչև վերջին մարդը։

Լրացուցիչ

<<Զեյթունի պատմությունը հնուց մինչև մեր օրերը>> 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s