Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Մատթէոս Զարիֆյան…փաթեթ

mateosԾովուն դիմաց

Կարդալ բանաստեղծությունը և կատարել առաջադրանքները:

 

 

Առաջադրանքներ ՝.

Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն (շարադրանքը` ազատ)

Տրտմերես  բառը բարդ բառ է, որովհետև … Գտիր բառի բոլոր արմատները և առանձին-առանձին դրանցով կազմիր ևս մի քանի բառ:

Ծովին նկարագրող հատվածները դուրս գրիր:

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,

Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,

Իմ լուսնընկան դո՛ւն ես, ամպե մը ծաթե,

Եղիր Աստվա՜ծն իմ երկնընքին տրտմերես․․․

Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․․

Քանի որ քնարական հերոսն իր հոգին նմանեցնում էր ծովին, դուրս գրածդ հատվածների միջոցով փորձիր նկարագրել, թե ինչ հոգեվիճակում էր նա:

Նա նկարագրում է, որ նրա տրամադրությունը մութ կապույտ է, ամպերը մութ են իր հոգին այսօր խենթացան ծովի պես:

Ստեղծագործական աշխատանք – Հոգիս ծովի պես …

Իմ հոգին ծովի պես հանգիստ է, բայց անհանգիստ: Ես ինձ նմանացնում եմ ծովին՝ նրա պես երջանիկ, խաղաղ և անհամբեր: Բայց ես ունեմ մի բնավորություն, որը շատ նման է ծովի խաղաղությանը: Օրինակ՝ ես ինձ զգում եմ ընկերներով շրջապատված, քանի որ ծովն էլ այդ հատկությունը ունի և կարծես մենք նման ենք:Մենք նման ենք նաև համբերությամբ, խաղաղությամբ և երջանկությամբ:Ես ընկերասեր եմ և հաճախ նոր ընկերներ եմ ձեռք բերում, ինչպես ծովը:Ես երբ տրամադրություն չունեմ, խորտակվում եմ , ինչպես ծովի մեջ գտնվող նավերը և մարդիկ:

Բանաստեղծությունը սովորել անգիր:

Կարդալ ,,Երջանկություն,, բանաստեղծությունը:

Առաջադրանքներ

Փոխադրիր բանաստեղծությունը արևելահայերեն:

,,Ես այսօր…,, արտահայտությունն ավարտիր բանաստեղծության համապատասխան տողերով: Քնարական հերոսն ինչի՞ն է նմանեցնում իրեն:

Իմ կարծիքով հեղինակը նրան նմանացնում էր ծիածանի գույներին և մի գեղեցիկ կարմիր կրակի:Արևի պես ոսկեգույն և նա այսօր արեգակ է կարմիր:

Կարո՞ղ ես բացատրել՝ երջանկությունն ինչո՞վ է նման արևին:

Երջանկությունը կարծես թե մի վառվող բան լինի, որ վառվում է շատ ուժեղ և ջերմություն տալիս շատ գեղեցիկ:Իմ կարծիքով արևի պես երջանկությունը տարբեր է լինում ամեն երջանկություն գեղեցիկ չի լինում ինչպես արևը: 

Աչքերուս, հեշտօրոր, Այնքա՜ն լույս ունիմ — Աչքերիս մեջ դյութիչ (հմայիչ) այնքան լույս ունեմ… Ի՞նչ լույսի մասին է խոսքը:

Ստեղծագործական աշխատանք — Գրիր, թե երջանիկ պահերին բնության ինչ երևույթի ես նմանվում դու (առնվազն 6-8 նախադասություն):

Ես իմ մեջ գտնում եմ երջանկությունը, որը նման է գեղեցիկ բացվող ծաղկի կամ մի բնության կենդանու:Երբ ուրախությունը ինձ է հասնում, չգիտեմ ինչու, մտածում եմ բնության նմանվող ինչ-որ բանի մասին:Կարծես միայն ուրախանալը չէ, այլ նաև տխրությունը:Ես երբ տխրում եմ, ինձ նմանեցնում եմ մի տխուր ծառի, որը ծերությունից թափում է իր բոլոր տերևները:Ես նաև, բացի բնությունից,ինձ նմանեցնում եմ ծովի, քանի որ ես ուրախ եմ,ընկերասեր և խաղաղ:Կամ նաև նմանեցնում եմ փոթորիկի, բայց նմանեցնում եմ, երբ  վրդովված եմ լինում  և բոլորից նեղացած:

Բանաստեղծությունը սովորել անգիր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s