Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Վահան Թոթվենց…Փաթեթ

թոթվենց

«Մտածումի շիթեր» ժողովածուից:

***

Գարնան, ձյունհալի ժամանակ, երբ կը տեսնեմ լեռներու կողերեն դանդաղորեն վազող ջրերը, որոնք կուգան վարը, կը կազմեն մեծ առուներ և երթալով դեպի հովիտները կը միանան ուրիշ առուներու և կը հեղեղնան՝ կզգամ, որ մար­դուն հմտությունն ալ այդպես դանդաղորեն, կաթիլներով կը կազմվի և օր մըն ալ կը դառնա անդիմադրելի, հզոր և տի­րական։

Հոգեկան ուժն ալ, կյանքի զառիթափեն դարվար, կը կազմվի փոքրիկ կաթիլներով։

Արհամարհել փոքր բաները, կը նշանակե գաղափար չու­նենալ մեծությանց կառուցման մասին։

  • Քո փորձով համաձայնիր կամ հերքիր հեղինակի ասելիքը:

Այս փոքրիկ պատմվածքը ասում էր եթե առաջ էս գնում թռնելով մի գնա:Առաջ գնա փոքր-փոքր քայլելով քանի, որ դու կարող ես այդ փոքր քայլելով հասնես ավելի բարձր գագաթի:

  • Կաթիլ առ կաթիլ … (ստեղծագործական աշխատանք):
Կաթիլ առ կաթիլ իջնում է քո աչքերից
Բայց իջնում է երջանկությունից
Տեսնում ես դու նրան հաճախ
Եվ նորից կաթիլ առ կաթիլ:

***

Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։

Այսպես՝ իմաստությունը անարժեք է, անպետ և մինչև անգամ վտանգավոր՝ երբ մարդը կը հասցնե անշարժ, անթռիչ փիլիսոփայության մը։

  • Բացատրի՛ր «անշարժ, անթռիչք փիլիսոփայություն» արտահայտությունը:
  • Մարդկային թուլությու՞ն… (ստեղծագործական աշխատանք):

Իմ կարծիքով մարդու թուլությունը դա սերն է և  նվիրված ընտանիքը:Մարդիկ լինում են տարբեր տեսակի:Օրինակ ես մտածում եմ, որ իմ թուլությունը դա սերն է և բարիությունը:Այսինքն ես չեմ կարողանում մարդկանց մերժել բայց եթե նրանք սխալ են լինում ապա ես նրանց, ոչ եմ պատասխանում:Իմ սերը կարող է լինել շատ գեղեցիկ բայց եթե իմ սերը, ոչնչանա ես չեմ կարող ամբողջ մի ամիս ուրախ լինել դա իմ շատ վատ թուլությունն է:

***

Պետք է մտածել մարդուն մասին։

Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։

Աստվածայի՛նը չէ, որ մեզ առավելապես կը շահագրգռե, այլ մարդկայինը։

Հեղափոխությունները կամաց֊կամաց մարդը մարդուն մեջ կը մխրճեն, մարդը կը մոտեցնեն մարդուն։

Աստվածներով զբաղիլը մեզ ոչ մի տեղ չի հասցներ։

Մարդը․․․ իմ նպատա՜կն է։

  • Ինչի՞ հեղափոխությունները կարող են մերձեցնել-մտերմացնել մարդկանց:
  • Ինչպե՞ս կմեկնաբանես «աստվածներով զբաղվել» արտահայտությունը:

Ես այս նախադասությունը հասկանում եմ, որ Աստվածաշունչը ուսումնասիրել կամ ավելի լավ իմանալ:

  • Ո՞րն է մեր անելիքը՝ ըստ հեղինակի և ըստ քեզ: