Posted in Նախագծային շաբաթ, Uncategorized

Նախագծային շաբաթ.Պատմություն

Նախագծային շաբաթ

Բացահայտումների քաղաք Երևանը` դարավոր պատմությամբ, բազում խնդիրներով, հետաքրքիր պատմություններով, հին ու նոր կառույցներով…

Էրեբունի-Երևան

* Երևան քաղաքի պատմությունը

Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է տասնյակհազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մոատերյան շրջանով (10-3,5 հազարամյակ առաջ)։ 1950 թվականիև Արին բերդ բլրի պեղումներով հայտնաբերվել է Վանի թագավորության Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը, ըստ որի՝ Արգիշտի Ա-ն Էրեբունի բերդաքաղաքը հիմևադրել է մ.թ.ա. 782 թվականին։ Արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո հրամանով, Արգիշտին, Մենուայի որդին երերունի քաղաքը կառուցեց Բիաինիլիի հզորության համար…. Խաթե /և/ Ծուպանե երկրներից ես այնտեղ 6 հազար 600 զինվորներ բնակեցրի»:

* Երևան անվան նշանակությունը

Երևան անվան բացատրության այլ տեսակետի համաձայն Երևան անունը կապվում է Երվանդյան հարստության վերջին թագավոր Երվանդ 4-րդի անվան հետ /մ.թ.ա. 220-201թթ./: Հ. Նալյանը ենթադրում է, որ Երևանը Երվանդի կառուցած Երվանդաշատ մայրաքաղաքն է, այլ ուսումնասիրողներ`, որ Երվանդավան քաղաքն է և այլն: Օտարերկրյա ճանապարհորդները ևս վկայում են, որ Երևան անունը ըստ հայոց մեջ տարածված այլ ավանդության կապվում է Երվանդ թագավորի անվան հետ9: Բացատրությունների շարքում պարզապես կարելի էր անտեսել թուրք-պարսկական մի ավանդություն, ըստ որի Երևան անունն առաջացել է պարսիկ խան Ռևան-Ղուլիի անունից: Դա անընդունելի է հենց միայն այն պատճառով, որ այդ խանը Երևանում իշխել է 16-րդ դարի սկզբներին, իսկ Երևանը և նրա անունը հազարամյակների պատմություն ունեն:
19-20-րդ դարերում Հայաստանի տարածքում հայտնաբերված հայոց հնագույն Արարատ-Ուրարտու /Բիայնիլի, Վանի թագավորություն/ պետության արքաների սեպագիր արձանագրությունների հայտնաբերումն ու ընթերցումը հնարավորություն տվեցին ոչ միայն ճշգրտել մի շարք աշխարհագրական անուններ, այլև նոր ձևով բացատրել դրանց իմաստը:
Ուրարտական արձանագրություններում ընթերցվում են Էրիանի, Էրիախի, Էրեբունի անունները: Ռուսա 1-ն /735-713 թթ./ թագավորի արձանագրության մեջ, որ հայտնաբերվել է Սևանա լճի ափին գտնվող Ծովինար գյուղում, 22 երկրանունների հետ հիշատակվում է նաև Էրիաինի անունը10: Ռուս հնագետ Մ. Նիկոլսկին Էրիաինին /երկիրը/ տեղադրում է Երևանի շրջակայքում , Արին-բերդ բլուրի վրա և Երևան անունը բխեցնում Էրիաինիից11: Այս տեսակետը ընդունելի են համարում Ե. Շահազիզը,12 Խ. Սամվելյանը13 և ուրիշներ:
Շատ կարևոր էր հատկապես Նիկոլսկու կռահումը, որ հնագույն Երևանը պետք էր որոնել Արին-բերդ բլուրի տարածքում, որտեղ ռուս մեկ այլ հետազոտող՝ հնագետ Ա. Իվանովսկին առաջին անգամ ուսումնասիրել ու նկարագրել է ամրոցի ավերակները14:
Էրիանին տեղադրել են նաև Սևանա լճի շրջակայքում /Ի. Մեշչանինով, Գ. Մելիքիշվիլի, Գ. Ղափանցյան/15: Գ. Ղափանցյանը Էրիանի ամրոցն ու երկիրը նույնացնում է և կապում eria /aria/ ցեղի անվան հետ: Նա Էրիանի երկիրը համարում էր նույն eria /aria/ ցեղի երկիրը: Գ. Ղափանցյանը eria /aria/ ցեղի հետ էր կապում նաև Էրիախի երկիրը, որը ոմանք նույնացնում են Էրիանի երկրի հետ: Էրիախին Ղափանցյանը տեղադրում էր Կումայրիի շրջանում:
Նորից անդրադառնալով eri /ari/ ցեղի անվանը նա հնարավոր էր համարում, որ Երևան անունը առաջացած լինի eri-avan «eri-երկիր» ձևից, որն ավելի ուշ հնչում է Երևան ձևով: Գ. Ղափանցյանը Երևան անունը բխեցնելով Էրիա /արիա/ ցեղի ու երկրի անունից, միաժամանակ դա առեղծվածային է համարում, քանի որ ըստ նրա Էրիա ցեղը և երկիրը /Էրիախի/, գտնվում էին Գյումրիի տարածքում: Ինչպես տեսնում ենք վարկածների և տեսակետների շարքում Գ. Ղափանցյանը առաջ է քաշում այն տեսակետը, որ Երևան անունը կարելի է բացատրել «Էրի աւան» իմաստով16 :
Երևանի հիմնադրման և տեղադրման հարցերի պարզաբանման համար մեծ նշանակություն են ունեցել 1950 թ. Արին-բերդ բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված արձանագրությունը /Կ. Հովհաննիսյան/ և Վանի քարաժայռի վրա փորագրված Խոռխոռյան հիշատակությունը /տարեգրություն/, որը 1828թ. հայտնաբերել է արևելագետ Ֆ. Շուլցը: Այդ արձանագրության մեջ ընթերցվում է Էրեբունի /բնակավայրի/ անունը, որը հիմնադրել է Արգիշտի 1-ը /մ.թ.ա 786-764 թթ./, սակայն պարզ չէր, թե որտեղ է հիմնադրվել նոր բնակավայրը: Խոռխոռյան արձանագրության մեջ Արգիշտի 1-ը գրում է «Խալդ աստծո հրամանով, Արգիշտին, Մենուայի որդին Էրեբունի քաղաքը կառուցեց Բիայնիլիի հզորության համար….: Հողը ամայի էր…: Հզոր գործեր ես այստեղ կատարեցի: Խաթե /և/ Ծոպանե երկրներից ես այնտեղ 6 հազար 600 զինվորներ բնակեցրի»17: Արին-բերդից հայտնաբերված արձանագրությունը վկայում է «Խալդ աստծո մեծությամբ, Արգիշտին, Մենուայի որդին, այս հոյակապ բերդը կառուցեցի, կոչեցի Իրբունի, Բիայնիլի երկրի հզորության համար: Հողը ամայի էր: Հզոր գործեր կատարեցի…»18:

* Երևանը որպես գավառական քաղաք

Երևանը որպես ապահով քաղաք գերազանցում է Բեռլինին, Լոնդոնին, Մոսկվային և Լոս Անջելեսին։ Հարցման արդյունքները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:Համաձայն միջազգային հարցման այն հարցին, թե տվյալ քաղաքում միայնակ գիշերը զբոսնելիս ապահով գզու՞մ եք, Լոս Անջելեսի վերաբերյալ դրական է պատասխանել հարցվածների 40.09 տոկոսը, Մոսկվայի վերաբերյալ` 46.13 տոկոսը, Լոնդոնի վերաբերյալ` 48.88 տոկոսը, Բեռլինի վերաբերյալ` 59.71 տոկոսը, իսկ Երևանի վերաբերյալ` 71.34 տոկոսը:

 

* Երևանը որպես մայրաքաղաք

Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը: Այսօր էլ հայերն ապրում են երկրագնդի նույն հատվածում, որտեղ Քրիստոսից` 9, իսկ մեզանից 29 դար առաջ դրվել են հայկական քաղաքակրթության հիմքերը: Այդ ժամանակահատվածում Հայկական լեռնաշխարհում` Վանա լճի ավազանում, ասպարեզ իջավ մի պետություն, որը ասորեստանյան սեպագիր արձանագրություններում հայտնի է իբրև Ուրարտու, իսկ Աստվածաշնչում հիշատակվում է իբրև Արարատյան թագավորություն (Երեմիա, գլ. ԾԱ): Ապացույցի կարիք չկա. այս պատմությունը փաստագրված է քարի, կավի ու բրոնզի վրա գրված 600 սեպագիր տեքստերով: Մեզ հասած ուրարատական աղբյուրներում Էրեբունի անունը հիշատակվում է 12 անգամ:

Երևանն ունի իր «քարե անձնագիրը», որը ցուցադրված է Հայաստանի պատմության պետական թանգարանում. քաղաքի սկզբնավորումն ավետող բազալտի հնամյա քարի վրա փորագրված է. «Այս ամրոցը հոյակապ կառուցեցի»: Երևանի տարածքում գտնվող Էրեբունի ամրոցի ավերակները դեռևս պահել են այդ «հոյակապության» հետքերը:

Հին Երևանի մասին պատկերացում ենք կազմում ոչ միայն հայ հեղինակների աշխատություններից (Եր. Շահազիզ «Հին Երևան», Թ. Հակոբյան «Երևանի պատմություն») այլև եվրոպացի ճանապարհորդների գրքերից:

Երևանի հնամյա պատմությունը, Արարատյան դաշտում և բիբլիական Արարատ լեռանը մոտ գտնվելու փաստը հիմք են հանդիսացել, որպեսզի Երևան այցելեն շատ ճանապարհորդներ: Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն, 1632-1662թթ. ընթացքում վեց անգամ լինելով Հայաստանում, գրել է, որ «Երևանը բնակեցված է բացառապես հայերով», գծել է քաղաքի հատակագիծը և նկարագրել Երևանը, իբրև երկու-երեք հարկանի տներով կառուցապատված և պարտեզներով ու խաղողի այգիներով շրջապատված մի գողտրիկ քաղաք:

Երևանը մանրամասն նկարագրել է նաև 1673 թ պարսից արքունի ակնագործ, ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը: Հետաքրքիր է Շարդենի` Երևանի հայտնի անառիկ բերդի նկարագիրը` «Երևանում գտնված բերդը կարող է ինքնըստինքյան քաղաք համարվել, այն ձվաձև է, չորս հազար քայլ շրջագծով և իր մեջ ունի 8 հարյուր տուն»:

* Ինչպես են նկարագրել եվրոպացի ճանապարհորդները

Մշտադալար ծառ է՝ 10-15 մ բարձրությամբ, որը հաճախ թփանման տեսք է ունենում։ Ճյուղերը հակադիր դասավորություն ունեն, հազվադեպ՝ օղակներում 3-ական կամ միայնակ, կտրվածքում համարյա կլորավուն, թեթևակի սպիտակ թեփուկավոր, ծածկված են կանաչաարծաթավուն, ավելի ուշ՝ մոխրագույն կամ դեղնավուն կեղևով, ծեր տարիքում մուգ մոխրագույն են, խոր ճաքճքված։ ճամեմատաբար վատ պայմաններում աճող անհատների ճյուղերը ծածկված են գուղձիկներով։ Տերևները նշտարաձև են կամ երկարավուն-էլիպսաձև (յուվելինարները երկարավուն-ձվաձև), 5-10 սմ երկարությամբ և 1-2 սմ լայնությամբ, սրածայր, հազվադեպ՝ տափակ կամ փոսիկավոր, ամբողջաեզր, դեպի ցած ոլորված եզրերով, կաշվեկերպ, վերևի կողմից՝ մուգ կանաչ, հարթ, նոսր, աստղաձև, սպիտակ թեփուկապատ, ներքևի կողմից՝ սպիտակ մազմզուկապատ, գորշավուն, կարճ 0,2-0,5 սմ երկարությամբ կոթուններով։

Ծաղկաբույլերը պարզ կամ հուրանանման բազմածաղիկ ողկույզներ են, որոնք տերևածոցերում հակադիր են դասավորված։ Ծաղիկները մանր են, 0,3-0,5 սմ երկարությամբ, բուրումնավետ, երկսեռ, հազվադեպ բաժանասեռ, կանոնավոր, որոնցից շատերը չեն պտղաբերում, վաղաժամ թափվում են։ Ծաղկակոթունները կարճ են։ Բաժակը լայն զանգականման է թաղանթանման, ձուլաթերթ, 4 կիսաձվաձև, ոլորված բլթակներով, չթափվող։ Պսակը սպիտակավուն է կամ կանաչավուն, 4 կլորաձվաձև, ոլորված բաժիններով։ Առէջները կարճ են պսակից։ Վարսանդն ունի կլորավուն, երկբուն, վերնադիր սերմնարան, յուրաքանչյուր բնում 2-ական սերմնաբողբոջներով, որոնցից միայն մեկս է զարգանում որպես սերմ։ Սռնակը կարճ է, հազիվ է դուրս գալիս պսակի խողովակից։ Սպին փոսիկավոր է, երկբլթականի։

Պտուղը միասերմ կորիզապտուղ է՝ 1 -2 սմ երկարությամբ (կուլտուրական ձևերինը՝ 2-4 սմ), գնդաձև կամ երկարավուն-էլիպսաձև, բութ կամ սրածայր, մսալի, հասունացման սկզբում կանաչադեղնավուն, այնուհետև՝ կարմրավուն կամ մանուշակագույն, լրիվ հասունացած վիճակում համարյա սև։ Պտղամիսը յուղալի է, սպիտակավուն։ Կորիզը միասերմ է, երկարավուն, անհարթ, երբեմն՝ հարթ մակերեսով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։ Արխեոֆիտ է, որի մշակության պատմությունը անցնում է 4000 տարուց։ Բարենպաստ պայմանների դեպքում մշակության մեջ ապրում է 2000 և ավելի տարի։ Հայտնի են մինչև 4 մ բնի տրամագծով ծառեր։ Առանց վնասվելու կարող է դիմանալ մինչև -16 °C-ի սառնամանիքներին։ -18-20°Օ-ը այս բույսի համար կրիտիկական է համարվում։ Համեմատաբար երաշտադիմացկուն է, կրասեր։ Աչքի է ընկնում բարձր աղադիմացկունությամբ և պահանջկոտ է կալիումի նկատմամբ։

* Հայ նկարիչները և Երևանը

* Մի երգի պատմություն

https://blognews.am/arm/news/501110/mi-ergi-patmutyun-ayl-acher.html

Ուսումնասիրել քո բնակության վայրը։

Ընթացքը`

* Կազմել դիագրամ` Երևանի վարչական շրջաններն ըստ տարածքի մեծության

* Ա. թաղերը, անվան ստուգաբանությունը, պատմական ակնարկը

* Բ. արձանների պատմությունը, քանդակագործները

* Գ.5 խնդիրների արձանագրում/ հարցում բնակիչներից/

* Դ. մի քանի փողոցների մասին պատում

* Ե. կարևոր շինությունները

* Զ.գտնել 5 տարբերություններ հին ու նոր այդ տարածքի մասին

Այս ամենը ֆիքսել ֆոտոխցիկով, հարցումները` ձայնագրիչով

Անցորդներից անցկացնել հարցում.

* սիրում եմ իմ Երևանը, որովհետև….

* կուզեի Երևանում փոխվեր…..

Հարցազրույց ծնողների կամ տատիկ, պապիկների հետ

Ծնողների պատումները<<Իրենց մանկության Երևանը>>

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s