Posted in Ամառային ճամբար, Uncategorized

Ամառային ճամբար 30.05.2018

Այսօր՝ մայիսի 30 ին մեր ուրախ ճամբարի երկրորդ օրն էր։ Մենք առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մի փոքր ինտելեկտուալ խաղեր խաղացինք։ Այնուհետև մենք տեղափոխվեցինք խոհանոց և պատրաստեցինք պիցցա։ Մեր պատրաստած պիցցան համտեսելուց հետո մենք նաև պաղպաղակ կերանք և շարունակեցինք մեր ինտելեկտուալ խաղերը խաղալ,  հետո սկսեցինք մեր նախընտրած կենդանու մասին տեղեկություն պատրաստելը։ Մենք հավաքեցինք տեղեկություններ, որպեսզի վաղը կենդանաբանական այգում ներկայացնենք դրանք հայերենով և վրացերենով։ Մենք նաև ունեինք մարզական ժամ, որի ընթացքում վոլեյբոլ էինք խաղում։ Ահա այսիպիսնն էր մեր երկրորդ ճամբարային առօրյան։

Ֆոտոպատում՝

Posted in Uncategorized

Ճամբարային առաջին շաբաթ

30.05.18

9:00  – 9:20  Ընդհանուր պարապմունք
9:20- 10:05   Ճամբարային օրերի անելիքների քննարկում
10:10-  11:10    Նախագծային աշխատանք ջոկատում, /վրացական ժողովրդական երգի ուսուցում/
11:15-12:00  Խոհանոցային ժամ
12:00-12:30 ընդմիջում
12:30-13:20   Օրվա լուսաբանում

Օրվա լուսաբանում՝

Այսօր՝ մայիսի 29 ին մեկնարկեց ուրախ ճամբարի առաջին օրը։ Առավոտյան ընդհանուր պարապմունքը անցկացրեցին դրսում որից հետո գնացինք մեր դասասենյակ։ Մենք սկսեցինք մեր նախագծի վրա աշխատել։ Մենք գրեցինք երկխոսություններ, որոնք թարգմանեցինք վրացերեն և նկարեցինք տեսաֆիլմ։ Այնուհետև ենք խաղացինք բազում ինտելեկտուալ խաղեր։ Մենք նաև ունեինք մարզական ժամ, որի ընթացքում միասին խաղացինք վոլեյբոլ, գոռոզագոռոզ և ևս մի քանի սպորտային խաղեր։ Ընդմիջելուց հետո մենք միասին լուսաբանեցինք մեր ուրախ ճամբարի առաջին հետաքրքիր օրը։

Ֆոտոպատում՝

img-0314f0d1305730fc788c0c4601158f19-vimg-ff2f0ab57d979bbdcce63bc8d523248e-v20180529_115159

Posted in Աշխարհագրություն. Տնային աշխատանք, Uncategorized

Աշխարհագրություն…23.05.2018թ

  1. Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը:

Կրթություն, առողջապահություն և տեղեկատվական ճյուղերը հիմնական ճյուղերն են, քանի որ կարևոր է, որ մարդիկ լինեն կիրթ, առողջ և տեղեկացված:

2. Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև:

Կապն այն է, որ նյութական արադրության ոլորտների արդյունքն է սպասարկում սպասարկման ոլորտը, քանի որ հիմնական մասը սպասարկման կազմում է նյութական արտադրությունը:

3. Ինչու՞ է տնտեսությամ մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը:

Տնտեսությունը զարգանում է, ինչն էլ խոսում է այն մասին, որ սպասարկման ոլորտի դերը նույնպես աճում է: Նաև կապ ունի այն փաստը, որ մարդկանց նոր պահանջների շնորհիվ է սպասարկման ոլորտի դերը մեծանում: