Posted in Uncategorized

Ջանի Ռոդարի…Անտեսանելի Տոնինոյի արկածները

Ջանի Ռոդարի — պատմվածք

Կարող եք կարդալ այստեղ

Գլուխ առաջին

  • Առանձնացրու այն հատվածը, որտեղ քեզ նմանեցրիր Տոնինոյին. հիշիր քեզ հետ կապված այդպիսի մի դեպք (շարադրիր 5-6 նախադասությամբ):
  • Հիշիր մի սուտ, որը քեզ գցել է անհարմար դրության կամ մի պատմության մեջ:
  • Կարո՞ղ ես առանձնացնել այս գլխի ամենակարևոր նախադասությունը: Ի՞նչ կյանքի բանալի է տալիս հեղինակը այս գլխում:

Գլուխ երկրորդ

  • Փորձիր գնահատական տալ Տոնինոյի արարքներին. ինչպես էր օգտագործում իրեն տրված հնարավորությունը:
  • Ինչպիսի կերպար էր ուսուցիչը. պատասխանդ հիմնավորիր մեջբերումներով:
  • Համեմատիր Տոնինոյի ուսուցչին քո ուսուցիչների հետ. որոնք են նմանություններն ու տարբերությունները:

Գլուխ երրորդ

  • Երեխեք ջան, երրորդ գլուխը կարդալուց հետո շատ կուզենայի, որ ձեզ պատկերացնեիք մեր քաղաքի տրանսպորտում՝ անտեսանելիի կարգավիճակով:

Գլուխ չորրորդ

  • Փորձեք Տոնինոյին գնահատական տալ. արդարացրեք և մեղադրեք:
  • Տվեք ձեր գնահատականը Տոնինոյի արարքներին և վարքագծին:

Գլուխ հինգերորդ

  • Առանձնացրու այն հատվածը, որը շա՜տ հարազատ է քեզ և քեզ հետ էլ է պատահել: Պատմիր:
  • Մեկնաբանիր հետևյալ միտքը. «Նա գիտեր, որ այդ գովեստներին արժանի չէ, քանի որ պատճառը ոչ թե խիղճն էր, այլ ստամոքսը»
  • «- Ինչի է պետք անտեսանելի լինելը, չէ,  հերիք է: Ես ձանձրացել եմ, չեմ ուզում անտեսանելի լինել»: — Խորհուրդ տվեք Տոնինոյին՝ ինչ անել, եթե իրավիճակը հնարավոր չէ փոխել, ապա ինչը պետք է փոխել…»

Գլուխ վեցերորդ

  • Ինչ կարևոր ,,հայտնագործություն,,  արեց Տոնինոն իր համար: Բացատրիր, թե ինչու:
  • Փորձիր հիշել քո արած վերջին ,,հայտնագործությունը,,:
  • Պատրաստիր տեսանյութ առօրյայիդ այն մանրուքների մասին, առանց որոնց չես պատկերացնում քո կյանքը:

Գլուխ յոթերորդ

  • Ինչու Տոնինոյին տեսավ հենց Պաոլան և ոչ իր ընկերներից կամ բակի երեխաներից որևէ մեկը:
  • Որո՞նք են մենակության զգացումի առավելություններն ու թերությունները: Արդյո՞ք քեզ հոգեհարազատ է այդ զգացումը. ինչու:
  • Հիշիր քո կյանքից մի դրվագ, երբ քեզ շատ մենակ ես զգացել:

Գլուխ ութերորդ

  • Ինչ կարևոր բացահայտումներ արեց Տոնինոն. ինչու՞ են դրանք կարևոր:
  • Պաոլայի խնդիրը լուծելու հատվածում հեղինակը մեզ շա՜տ կարևոր պատգամ է հղում. ո՞րն է այն:
  • Ի՞նչ կարևոր հարցեր կան, որոնք դու ես ուզում լուծել, երբ մեծանաս:

Գլուխ իններորդ (վերջաբան)

  • Ի՞նչ կանես առաջին, երկրորդ և երրորդ հերթին, եթե շատ հեռավոր վայրերից երկար ժամանակ հետո վերադառնաս տուն:
  • Ի՞նչ ես կարծում, ինչ է դժվարությունը:
  • ,,Դժվարության վրայով պետք է թռչել,, — բացատրիր արտահայտությունը:
  • Պատմիր մի դրվագ քո կյանքից, երբ քո կարծիքով թռել ես դժվարության վրայով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s