Posted in Uncategorized

Հայոց լեզու <>

 

Մուրացան — Հասարակաց որդեգիրը

Մուրացան

Պատմվածքը կարդացեք այստեղ

7-րդ դասարան

Կարդալ «Հասարակաց որդեգիրը» պատմվածքի Ա և Բ հատվածները.

  • Դուրս բերել Գևորգի մտորումները, դրանց միջոցով բնութագրել հերոսին: Փորձեք համեմատել ձեզ հետ:
  • Բացատրել հետևյալ բառերը. անխտիր, անկողմնապահություն, զղջալ, անհաճո, հուշիկ, շլացնել, հառաչ, հանդգնություն:
  • Կարդալ «Հասարակաց որդեգիրը» պատմվածքի Գ հատվածը և կատարել առաջադրանքները:
  • «Մայրիկկարծում եսթե ես նորա համա՞ր եմ մտածում, — պատասխանում է Գևորգը, — թե ինչու՞ Գուստավի աղջիկն ինձ չէսիրումբնա՛վինձ տանջում է միայն այն բանը, թե ինչու՞ մենքաղքատ ենք, որ մի փականագործի աղջիկ ինձ վերա ծիծաղի և Սոմարյանցի ծառան այդքան կոպտությամբ գոռա ինձ վերա: Ահա այսէ ինձ սպանողը: Ես տեսնում եմ, թե արհեստավորը որքան ողորմելի մարդ է աշխարհի մեջԵվ եթե դուք թողնեիք ինձ գործակատարլինել…» — համաձա՞յն ես այս մտքի հետ (երկու պատասխանի դեպքում էլ հիմնավորիր): Եթե գործակատար լիներ, արդյո՞ք խնդիրներ չէր ունենա:
  • …  արհեստը ոսկի պարապմունք է. այդ պարապմունքով էլ դու մարդ կդառնաս և պատիվ կվաստակես, եթե միայն կամենաս: — Գրիր քո կարծիքը:
  • Կարող ես պատմել մի դեպք, երբ քո առաջ է բացվել այնպիսի հնարավորություն, որը կյանքդ կարող է փոխել: Ինչ զգացողություններ ես ունեցել այդ պահին:

Կարդալ «Հասարակաց որդեգիրը» պատմվածքի չորրորդ մասը (մինչև՝ Բոլոր հրավիրյալներն ուրախությամբ ընդունեցին այդառաջարկությունը և դատարկեցին բաժակները:) և կատարել առաջադրանքները:

  • Սոմարյանցի տանը հավաքվածներն ի՞նչ էին մտածում երգչի ու բանաստեղծի մասին: Համեմատիր մեր իրականության հետ, նշիր նմանություններ, տարբերություններ:
  • «Պարոննե՛ր, մեր ազգն այժմ աղքատ է մեծ մարդիկներով և դորապատճառը մենք ինքներս ենք: Որովհետև, ո՞չ թե ազգն է ամուլ, որ չէծնում այդ տեսակ մարդիկներ, այլ մենք, ազգի անդամներս ենք մեղավոր, որ նրա ծնածները չենք խնամում:» — Տաղանդավոր մարդը կարիք ունի՞ խնամքի, օգնության: Գրիր կարծիքդ այս մտքի վերաբերյալ՝ հիմնավորելով և դրական, և ժխտական պատասխանդ:

 

Ամփոփում.

  • Կարդալ պատմվածքը մինչև վերջ:
  • Նշել առնվազն երկու հանգամանք, որոնք հերոսի ձախողման պատճառ դարձան, հիմնավորել դրանք:
  • Հեղինակը մեղադրում էր (ընտրիր պատասխանը և պատճառաբանիր).
    1. տղային
    2. հասարակությանը
    3. տղայի մորը
  • Դու մեղադրում ես (ընտրիր պատասխանը և պատճառաբանիր).
    1. տղային
    2. հասարակությանը
    3. տղայի մորը
  • Հասարակությունը օգնում է, թե վնասում — ստեղծագործական աշխատանք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s