Կարդալ 1-4 գլուխները .(Երկրորդ մաս)
Բառային, տեքստային առաջադրանքներ.
- Բացատրիր տրված բառերը բառարանի օգնությամբ. խռովություն, բարիկադ, կրկնափեղկ, ամայի, պարեկ, խուզարկել, հնոտի, թափոր, մահակ, սվին, փակուղի, ներխուժել, պատնեշ, ապստամբ, քաջալերել, խոչընդոտ, թոթվել:
- Միաժամանակ ամեն տեղ լինելով՝ նա լցնում էր օդը: — Ինչպե՞ս կբացատրես այս նախադասությունը:
- Անդադար շարժում կար նրա փոքրիկ բազուկներում և անվերջ շարժում՝ նրա փոքրիկ թոքերում: — Տուր Գավրոշի հոգեվիճակի նկարագիրը:
- Մեծեր-փոքրերի ի՞նչ վեճ ուներ Գավրոշը. իսկ դու ի՞նչ հարցերում ես ընդվզում մեծերի դեմ:
Կարդալ 5-8-րդ գլուխները (Երկրորդ մաս)
Բառային, տեքստային առաջադրանքներ.
- Բացատրիր տրված բառերը բառարանի օգնությամբ. անխռով, ջանալ, կոկարդ, զարհուրելի, որոտ, ամեհի, երերալ, վեհ, ճաղատ, սոսկում, խանդավառ,
- Գավրոշն այս աշխարհի գործերի մասին ունեցած իր փորձից հասկացավ, որ Օվերնցին հարբած է: — Ի՞նչ կյանքի փորձ ուներ Գավրոշը:
- Ահա թե ծերությունից դողացողները ինչ են սովորեցնում նրանց, ովքեր վախից դողում են: — Ի՞նչ են սովորեցնում:
- Այս երկխոսությունը Գավրոշի բնավորության ի՞նչ գիծ է ի դերև հանում.
— Տամ քեզ իմ զենքը:
— Չէ, մեծ հրացանը տուր:
Ավարտել վիպակը, որից հետո համեմատության համար կարդալ Հ.Թումանյանի «Գիքորը» պատմվածքը:
Այս երկու կերպարներին համեմատելուց հետո կարդացեք քաղբանտարկյալ Մհեր Ենոքյանի «Գիքորն ու Գավրոշը» հոդվածը. արձագանքեք հոդվածի ասելիքին հիմնավորումներով: