Բույսեր բազմաբջիջ օրգանիզմների հիմնական խմբերից մեկը, որը ներառում է իր մեջ մամուռներ, պտերանմաններ, ծաղկավոր բույսեր, մերկասերմեր, ձիաձետեր, գետնամուշկեր։ Բույսերի շարքին են պատկանում նաև ջրիմուռները կամ նրանց խմբերից որոշները։ Բույսերը (առաջին հերթին ծաղկավորները) ներկայանում են զանազան կենսաձևերով. նրանց մեջ տարբերում են ծառեր, թփեր, խոտաբույսեր և այլն։ Բույսերը հանդիսանում են բուսաբանական ուսմունքի կողմից ուսումնասիրվող կարևոր օբյեկտ